Դատավորների ապստամբությունն ու իշխանության խուճապը

Վերջին ժամանակները լրատվական կայքերում հաճախակի կարելի է տեսնել այս կամ այն տարեց դատավորի աշխատանքից ազատման դիմումների մասին հրապարակումներ: Խնդիրն այն չէ, որ դատավորները ինքնաքննադատական սկզբունքով որոշել են ճանապարհ բացել երիտասարդների համար, կամ հասկանալով, որ հոգնել են,չեն սպասում թոշակի տարիքին,  հրաժարվում են ծանր աշխատանքից, իրականում պատճառները բոլորովին այլ են: Դատավորները բարձր թոշակ ստանալու պատճառով են թոշակային տարիքից շուտ դիմումներ  գրում, ազատվում աշխատանքից, քանի որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարված փոփոխություններով 20 եւ ավելի տարվա ստաժ ունեցող դատախազները եւ դատավորները մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը թոշակի անցնելու դեպքում իրենց վերջին մեկ տարվա միջին աշխատավարձի 75 տոկոսի չափով թոշակ կստանան։ Իսկ ավելի ուշ թոշակի մեկնողների թոշակի չափը հաշվարկվելու է ընդհանուր հիմունքներով։ Այսօր Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց այդ եւ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է Կառավարությունը: Ըստ նախագծի հեղինակների՝ փոփոխությամբ հնարավորություն է տրվում դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող այն անձանց, ովքեր համապատասխանաբար 2014 եւ 2017 թվականների հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեն, կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվեն նաեւ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո` այդպիսով երաշխավորելով դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող անձանց անկախության սոցիալական երաշխիքները, իրավական պետությանը հարիր կենսաթոշակի իրավունքից օգտվելու լեգիտիմ ակնկալիքը: «Կանգնել ենք խնդրի առաջ՝ քսանից ավելի բազմամյա փորձ ունեցող լավ դատախազներ, որոնց 65 տարին չի լրացել ու ուզում են շարունակել աշխատանքը ստիպված պետք է դիմում գրեն, ազատվեն աշխատանքից, որ հետագայում չզրկվեն բարձր թոշակից»,- նախագծի հիմնավորումը էլ ավելի ամրապնդեց արդարադատության  փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: Եթե 65 տարին չլրացած դատախազները հուլիսի մեկից հետո դիմեն կենսաթոշակի գնալու համար, ապա առանց այս օրենսդրական փոփոխությունների, նրանց կենսաթոշակը 200.000 դրամի կարգի կլինի, իսկ եթե մինչեւ հուլիսի մեկը դիմեն նրանց թոշակը կլինի ավելի քան 400.000 դրամ, այդ է պատճառը, որ այս պահին միանգամից քսանից ավելի դատախազ է դիմումը պատրաստել: Ըստ փոխնախարարի, միանգամից քսանից ավելի դատախազի՝ աշխատանքից հեռանալը պետբյուջեի վրա լրացուցիչ բեռ է առաջացնում, որովհետեւ վերջնահաշվարկի արդյունքում ահռելի գումարներ են ստացվում: Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ պարզաբանեց՝ այդ հարցին քաղաքական լուծում է տրվել. «Պետությունը գտնում է, որ դատավորներին ու դատախազներին, քննիչներին բարձր աշխատավարձ վճարի, որ իրենց ծառայողական պարտականություններում լինեն բարեխիղճ, հետեւաբար նաեւ նրանց կենսաթոշակներն են բարձր»:  Իհարկե բարձր աշխատավարձը դեռեւս երաշխիք չէ այն բանի, որ Հայաստանում դատախազներն ու առհասարակ դատական ատյանի աշխատակիցները իրենց ծառայողական պարտականությունները լավ են կատարում, վերջին շրջանում մի քանի դատավոր ձերբակալեցին կաշառք ստանալու մեղադրանքով, նրանք թերեւս ամենաանպաշտպաններն են ու համակարգում կոռումպացված դատավորների պակաս հաստատ չի զգացվում:Իսկ հիմա էլ նույն ախորժակով շատերը ցանկանում են բարձր թոշակ ստանալ ու ակամայից կազմակերպված ապստամբություն, սաբոտաժ կազմակերպեցին իշխող ռեժիմի դեմ իրենց ազատման դիմումներով, հատկապես, որ դրա հիմքերն ունեին, քանի որ իշխանությունը վերջերս առանձնապես բարյացակամ վերաբերմունք չի դրսեւորում դատավորների, դատախազների հանդեպ ու մեկը մյուսին հետեւում են ձերբակալություններ: Անի Սահակյան

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am