«Վա, տո՜...»՝ սկանդալային մի չհերքված լուր. Վրաստանում հայկական բեռնատարների վրա կրակե՞լ են

«Ոչ ֆորմալ» մի հանդիպում՝ անհայտ արդյունքներով

Դեկտեմբերի 22-ին անսպասելիորեն վրացական աղբյուրները հաղորդեցին, որ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը «ոչ ֆորմալ» այցով Վրաստանում է գտնվում: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նախ տեղեկացրեց, որ երկրի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին Ծինանդալիում հյուրընկալել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին:

Վրացական կողմն անմիջապես շտապեց հաղորդել, որ հանդիպումը ճանաչողական բնույթ է կրում. «Ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում Վրաստանի և Հայաստանի ԱԳ նախարարները քննարկում են երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները, երկրների միջև առկա համագործակցության օրակարգն ու հարաբերությունների էլ ավելի խորացման հեռանկարները»: Ժամեր անց արդեն ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց. «Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան։ Ծինանդալում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ»:

«Հայաստանին ու Վրաստանին, հայ և վրաց ժողովուրդներին միավորում են դարերի խորքից եկող բարիդրացիական կապերը, մեր պատմությունը հարուստ է դարավոր բարեկամության վկայությունը հանդիսացող բազմաթիվ դրվագներով»։ Այդ ոգին իր ցայտուն արտահայտումը գտավ նախարար Այվազյանի` իր վրաց գործընկերոջ Զալկալիանիին մատուցած հուշանվերի` «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկարի խորհրդի մեջ:

Շաբաթ օրն արդեն պաշտոնապես ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն տարածեց Այվազյանի այցի և Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ հանդիպման մասին։ «Արտգործնախարարները հանգամանալից քննարկում ունեցան Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաոլորտ օրակարգի շուրջ։ Նախարարները կարևորեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հայ-վրացական բարեկամական փոխգործակցության խորացումը՝ այս համատեքստում ընդգծելով տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունը՝ որպես փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցության ընդլայնման կարևորագույն հարթակ: Անդրադարձ կատարվեց նաև ապակենտրոնացված համագործակցության խթանմանը` որպես երկկողմ օրակարգի զարգացման և հարստացման կարևոր հեռանկարային ուղղություն»:

Նախարարներ Այվազյանը և Զալկալիանին, ըստ հաղորդագրության՝ անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի: Նշել են, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար:

Փաշինյանն ի՞նչ «քար» է ավելացրել հայ-վրացական հարաբերությունների վրա

Ի՞նչ մակարդակում էին հայ-վրացական հարաբերությունները Փաշինյանի օրոք հասցվել՝ դրա ականատեսը հայ ժողովուրդը տեսավ պատերազմի օրերին, երբ տարբեր աղբյուրներ հայտնում էին, թե վրացական կողմը փակել է օդը, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին թույլ չի տալու իր տարածքով զենք տեղափոխել, բայց, այնուամենայնիվ, Վրաստանով ադրբեջանական կողմին զենքի մատակարարման համառ տեղեկություններ շրջանառվում էին մեկընդմեջ:

Իհարկե, Թբիլիսին հիմա հավաստիացնում է, թե «չեզոքություն է պահպանել»...

Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան դեկտեմբերի վերջին հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների արդյունքում տարածաշրջանում խաղացողների թիվն աճել է, և ստեղծված իրավիճակում երկրի շահերից է բխում տարածաշրջանում ամրապնդել իր ռազմավարական գործընկերների ներկայությունը: «Անհրաժեշտ է շատ զգույշ լինել այսօր տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին խոսելիս և այն գնահատելիս, քանի որ, ցավոք, տեղի ունեցածի վերջնական արդյունքները ոչ մեկի համար պարզ չեն: Ժամանակ է հարկավոր, որպեսզի մենք տեսնենք այդ փոփոխությունների ուրվագծերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի Վրաստանը դիրքավորվի այդ փոփոխությունների ֆոնին: Այնուամենայնիվ, միանշանակ պարզ է, որ տարածաշրջանում Վրաստանի անվտանգության և շահերի ամրապնդման տեսանկյունից մենք պետք է ամեն ինչ անենք տարածաշրջանում մեր ռազմավարական գործընկերների ներկայությունն ամրապնդելու համար: Վերջին զարգացման արդյունքն այն է, որ տարածաշրջանում խաղացողների թիվն աճել է: Այսօր մեզ համար ամենահստակ և հաջորդ տրամաբանական քայլը պետք է լինի մեր ռազմավարական գործընկերների ներկայությունը տարածաշրջանում առավելագույնի հասցնելը»,-ասել է Գախարիան: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման հետ կապված Վրաստանը «կարողացել է չեզոքություն պահպանել, ինչը թույլ է տվել բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ»:

Առհասարակ, ի՞նչ ավելացրեց հայ-վրացական հարաբերություններին Փաշինյանը, բացի մի քանի ցուցադրական այցերին, ֆոտոսեսիաներին ու սելֆիներին՝ վրաց իշխանությունների հետ:

Մենք նույնիսկ կարող ենք հարց բարձրացնել՝ հարաբերությունների այն մակարդակը, որը գոյություն ուներ Սերժ Սարգսյանի օրոք, պահպանվե՞լ է, թե՞ ավելի է վատացել:

Սկանդալային գործարքի մասին լուրը չհերքվեց

Ի դեպ, հիշեցնենք, որ վերջերս, համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե իբր Փաշինյանը վրաստանյան իր այցի ժամանակ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային սկանդալային մի գործարք է առաջարկել:

Մասնավորապես փաստաբան Տիգրան Աթանեսյանը անցյալ ամիս ֆեյսբուքյան իր էջում գրել էր. Ոչ ոքու չի՞ հետաքրքրում, թե ինչու են զրոյացվել հայ-վրացական հարաբերությունները, այն էլ արդեն մեկ տարուց ավել: Չնայած, լուրերը այդ պատճառների մասին մամուլում շրջանառվել են, բայց ուզում եմ հիշեցնել»: Նա հիշեցրել էր անցյալ տարի Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ Փաշինյանի հանդիպումը Վրաստանում, որի ընթացքում Վրաստանի վարչապետ շան ձագ էլ նվիրել Փաշինյանին: Ըստ Տիգրան Աթանեսյանի՝ հենց այդ հանդիպման ընթացքում, որը ոչ ֆորմալ բնույթ, Փաշինյանը Վրաստանի վարչապետին առաջարկում է հետևյալը: «...Ասումա, արի Վրաստանի տարածքով Ռուսաստան iQos ու ծխախոտ արտահանենք, բայց հայկական կողմում ձևակերպենք որպես товары народного потребления (դե որ հարկեր չվճարվեն ԵԱՏՄ տարածքում), դու էլ այնպես արա, որ վրացական մաքսատունը չտենալու տա, դրա դիմաց քո փայը կտանք: Էս հիմար առաջարկին Գախարիան հարցա տալի՝ թե բա Նիկոլ, դա քեզ անձամբա՞ պետք: Ազգադավը՝ թե բա հա. Գախարիան՝ չէ, չեմ կարող օգնել: Հանդիպումից հետո իր մերձավոր շրջապատում Գախարիան ասումա՝ это конченный придурок, армяне совсем с ума сошли», գրել էր Աթանեսյանը:

Հայաստանի հարևան երկրի վարչապետին արված նման առաջարկի մասին տեղեկությունները, կարծես, չհերքեցին ՀՀ իշխանությունները: Չնայած, եթե հերքեին էլ՝ ո՞վ էր հավատալու հերքման արդարացիությանը...

Այնպես որ, կարելի է պատկերացնել, թե ինչ համբավ ունի մեր երկրի վարչապետը, օրինակ, հարևան Վրաստանի իշխանական վերնախավի մոտ:

Իսկ ի՞նչ արդյունքներ է գրանցել մեր երկրի ԱԳ նախարար Այվազյանն իր «ոչ ֆորմալ» հանդիպմամբ՝ վրաց գործընկերոջ հետ: Օրինակ, հունվարի առաջին տասնօրյակում մի խիստ անհանգստացնող տեղեկություն տարածվեց այն մասին, թե Վրաստանի «Մառնեուլի շրջանի ադրբեջանական գյուղերով անցնելիս կրակել են հայկական բեռնատարների վրա»։ Այս տեղեկության վրա առանձնապես, կարծես, չծանրացան, հավանաբար՝ նպատակ ունենալով տեղի ունեցածը արագ հարթել, որը խիստ բացասական բիծ է թողնում Վրաստանի վարկանիշի վրա, որը հպարտանում է ազգային փոքրամասնությունների խաղաղ ու համերաշխ ապրելու իր յուրօրինակությամբ:

Առայժմ Հայաստանի ու Վրաստանի միջև ցամաքային սահմանը փակ է, բայց գարնանը կամ ամռանը, եթե սահմանը բացվեց, այսպե՞ս են դիմավորելու հայերին Վրաստանի տարածքում: Հայաստանի իշխանությունները Վրաստանի իշխանությունների հետ ունա՞կ են բանակցել, երաշխիքներ պահանջել, և որ ավելի կարևոր է՝ կատարված միջադեպի հետքերով համապատասխան քայլեր՝ իրավական մակարդակում խնդրի լուծում, որպեսզի նման «միջադեպեր» այլևս չկրկնվեն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 22485 անգամ
Լրահոս
ՔԿ շենքից 590 հազար դոլար հափշտակելու գործով մեղադրյալները դատապարտվել են 4 տարվա ազատազրկման Եկեղեցին երբեք պարզապես պատմական ինստիտուտ չէ, նա կենդանի մարմին է․ Տեր Հեթում Վեհափառը մտադիր է այցելել Իլիա Բ-ի հուղարկավորությանը․ ելքի արգելքի մասով քայլեր են ձեռնարկվում «Պատերազմից առաջ Իրանում էիք, ի՞նչ եք խոսել այնտեղ»․ հարց՝ Պապիկյանին (video) Իրանի դեմ հարվածների հարցում ԱՄՆ-ին և Իսրայելին օգնությունը կհանգեցնի ճգնաժամի սրման. Արաղչի Պարզվում է, որ Փաշինյանն՝ ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը Արագածոտնի բնակիչները՝ Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին (video) Այսքան սպանություններից հետո ինչու՞ հրաժարական չտվեցիք․ հարց՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին (video) Մահացել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարքը ԱՄՆ-ում հայերից կազմված խարդախների խումբ է կալանավորվել Թուրքիան կոչ է արել Իրանին դադարեցնել հարձակումները ռեգիոնի երկրների վրա ԵՄ-ում մտահոգված են հակառուսական որոշ պատժամիջոցներ մեղմացնելու ԱՄՆ-ի որոշմամբ «Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող 39-ամյա կալանավորը փորձել է ինքսպանություն գործել Միայն միասնականությամբ կհաղթենք թշնամուն․ Իրանի հայոց թեմի առաջնորդը շնորհավորել է Նովրուզը Իսրայելը սպանել է հազարավոր մարդկանց․ կասկած չունեմ, որ կվճարի դրա համար․ Էրդողան Թող Փաշինյանը լա՛վ իմանա՝ իրենից հետո էլ կյանք կա ու լավ է լինելու․ Քրիստինե Վարդանյան (video) Քարերը հավաքելու ժամանակը դեռ չի եկել, բայց ինչու՞ եք քարեր նետում, երբ ինքներդ ապակե տանիքի տակ եք Սու՞տ, թե՞․․․․ Սուրեն Պապիկյանի պատասխանն Արման Թաթոյանին (video) Տարեկան 50 մլն-ի թալան․ դուք էս խայտառակ թվերը լսե՛ք․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ի՞նչ խուճապի մեջ է Նիկոլ Փաշինյանը․ Արփինե Սարգսյանի արձագանքը (video) #ՈՒՂԻՂ․ Զատուլինը տվեց Նիկոլի ճիշտ գնահատականը․ սպասեք զարգացումների․ Հայկ Այվազյան (video) Կոռեկտ պահեք ձեզ․Չասեմ՝ ձեզանից քանիսը հերթ էին կանգնում խմբագրությունների առաջ, որ հարցազրույց տային (video) Թեժ բանավեճ Գեղամ Մանուկյանի և Արփինե Սարգսյանի միջև (video) Մարտունի քաղաքում բախվել են «Mazda»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. կեսգիշերն անց դատապարտյալները փրկել են խցակցի կյանքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am