Պուտինը դեռ համբերում է. Թուրանական պրոյեկտը ձգվում է հետխորհրդային տարածքով

Ադրբեջանն ու Թուրքմենստանը համաձայնության եկան Կասպից ծովում երկու երկրների սահմանին ընկած ածխաջրածնային խոշոր հանքավայրի շահագործման հարցում, որը ավելի քան երեք տասնամյակ վիճաբանության առարկա էր։ Այս հանքավայրի պաշարները գնահատվում են 50-ից 100 միլիոն տոննա նավթ և 30 միլիարդ խորանարդ մետր գազ։

Բաքուն և Աշխաբադն օրերս փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին` համատեղ հետախուզել ու շահագործել այդ հանքավայրը։ Փաստաթուղթը ստորագրեցին երկու երկրների արտգործնախարարները։

Հուշագիրը ստորագրելու կապակցությամբ Ադրբեջանի ու Թուրքմենստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հեռավար տեսակոնֆերանս ունեցան` ջերմորեն շնորհավորելով միմյանց։ Պատմական գնահատելով փաստաթղթի ստորագրումը` Բերդիմուհամեդովն ասել է, որ այն սկզբունքային նոր փուլ է Կասպից ծովում Թուրքմենստանի ու Ադրբեջանի էներգետիկ համագործակցության համար, որը արտասահմանյան խոշոր ներդրումների նոր հոսքեր կբացի, ուժեղ թափ կհաղորդի երկու երկրների տնտեսության զարգացմանը, նոր աշխատատեղեր կբացվեն։

Նա հիշեցրել է, որ այդ հանքավայրը համատեղ շահագործելու հարցի շուրջ համաձայնության էին եկել 2020-ի մարտին Բաքու կատարած իր այցելության ընթացքում և որոշել էին հանքավայրի անունը Դոսլուգ դնել, հայերեն թարգմանած՝ բարեկամություն։ Նախկինում այդ հանքավայրին Ադրբեջանը Քյափազ էր անվանում, իսկ Թուրքմենստանը՝ Սերդար։

Իլհամ Ալիևը ևս հուշագրի ստորագրումը պատմական է համարել, Թուրքմենստանի նախագահին եղբայր է ասել, ափսոսանք հայտնել, որ համավարակի պատճառով ֆիզիկապես ներկա չեն փաստաթղթի ստորագրման արարողությանը։ Նա նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքմենստանը Կասպից ծովում առաջին անգամ համատեղ աշխատանքի են անցնում էներգետիկ հանքավայր շահագործելու համար, որը կնպաստի երկու երկրների և հարևանների էներգետիկ անվտանգությանը, արտահանման մեծ հնարավորություններ կբացի, կբարձրանա թուրքմեն ու ադրբեջանցի ժողովուրդների բարեկեցության մակարդակը։

Ըստ «Ազատության», այս հանքավայրը հայտնաբերվել է դեռ 1959 թվականին, 1986-ին այստեղ հորատման աշխատանքներ են կատարվել, բայց Խորհրդային Միության փլուզումից հետո երկու անկախ երկրների միջև տարաձայնություններ էին առաջացել: 1997 թվականին Ադրբեջանը հանքավայրի համատեղ շահագործման շուրջ պայմանագիր էր ստորագրել ռուսական «Լուկօյլ» և «Ռոսնեֆտ» ընկերությունների հետ, որը, սակայն, կյանքի չէր կոչվել պաշտոնական Աշխաբադի գործողությունների հետևանքով։ 1998 թվականին արդեն Բաքվի բողոքների արդյունքում նույն ճակատագրին էր արժանացել Թուրքմենստանի կառավարության և ամերիկյան Mobil ընկերության միջև կնքված պայմանագիրը։

2008-ին Բաքուն և Աշխաբադը համաձայնագիր էին ստորագրել, ըստ որի` մինչև կարգավիճակի որոշումն այդ հանքավայրում երկրաբանական-հետախուզական աշխատանքներ չեն կատարվելու։ Կողմերի տարաձայնությունները երբեմն վերաճում էին լարվածության։ 2008-ի ամռանն պարեկություն անող ադրբեջանական ռազմանավը նախազգուշացել էր վիճելի տարածք մուտք գործած թուրքմենական նավին։ Բաքուն պաշտոնապես բողոքի նոտա էր հղել Աշխաբադին` պնդելով, որ թուրքմենական նավը հետախուզական աշխատանք էր կատարում, Աշխաբադը խախտել է նույն թվականին կնքված համաձայնագիրը։ Թուրքմենստանն իր հերթին Ադրբեջանին մեղադրել էր իր նավի դեմ անօրինական գործողությունների դիմելու համար, հայտարարել էր, որ նավը սեյսմիկ աշխատանքներ էր կատարում Ադրբեջանին չպատականող շրջանում և զգուշացրել, որ պատրաստ է անհրաժեշտ քայլերի դիմել, եթե Ադրբեջանը շարունակի սադրիչ գործողությունները։

Հիմա, փաստացի, Ադրբեջանն ու Թուրքմենստանը համաձայնության եկան համատեղ հետախուզել ու շահագործել հանքավայրը, այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, մասնավորապես, թե ինչ խողովակաշարերով, ինչ ուղղությամբ են նախատեսվում արտահանել այդ հանքավայրի բնական ռեսուրսները:

Առհասարակ, ուշագրավ է դիտարկել, թե ինչպես են Ադրբեջանն ու Թուրքիան կլանում հետխորհրդային հանրապետություններն ու ինչպես են մեծացնում իրենց ազդեցությունը, որը, կարծես թե, բոլորովին չպետք է ընդունելի լիներ Ռուսաստանի համար:
Սակայն մենք տեսնում ենք, որ այսօրվա Ռուսաստանը լուռ ու հանդարտ հետևում է Էրդողանի թուրանական պրոյեկտի իրագործմանը...

Անցյալ տարի գարնանն, օրինակ` հայտնի դարձավ, որ Թուրքիան Ղազախստանին հեռակառավարվող ռազմական մոդուլներ կմատակարարի: Թուրքական խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը՝ «Aselsan»-ը, զինտեխնիկայի մատակարարման նոր պայմանագիր է կնքել Ղազախստանի հետ։ Պայմանագիրը վերաբերում է «Aselsan»-ի կողմից արտադրվող «Sarp Dual» հեռակառավարվող ռազմական մոդուլների մատակարարմանը։ Այն կարող է տեղակայվել ամենաբազմազան ցամաքային և ծովային հարթակներին։

Թուրքական մամուլի համաձայն՝ «Sarp Dual»-ն արդեն իսկ տեղ է գտել շուրջ 20 երկրների զինանոցում։ Թուրքական «Aselsan»-ը և Ղազախստանում նրա գործընկեր «Aselsan Engineering» ընկերությունը նախատեսում են ընդլայնել արտադրության ծավալները, որպեսզի կարողանան Ղազախստանին ապահովել բավարար քանակությամբ ռազմական մոդուլներով։

2019թ. գարնանը Ղազախստանի ու Թուրքիայի միջև ռազմական համագործակցության հուշագիր է ստորագրվել, խոսքը գնում էր հուշագիր մեկամյա ռազմական համագործակցության մասին։ Հուշագիրը ստորագրվել էր երկու երկրների պաշտպանության նախարարությունների հանդիպումից հետո։

Ի դեպ, ռազմական համագործակցության ոլորտում ներառվեց նաև ռազմական հետախուզությունը, կիբերանվտանգությունը և այլն։

Թե վերջին տարիներին ինչ ազդեցություն է ամրապնդել Թուրքիան Ղազախստանում՝ դա էլ առանձին թեմա է: Փաստն այն է, որ Պուտինի համբերությունը, կարծես, անսպառ է: Այլ բացատրություն, նրա դրսևորած այս հանդուրժողականությունը, պարզապես չունի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 11431 անգամ
Լրահոս
Մոլագարի աշխատաոճը խափանվում է Ոմանցից ալկոհոլի հոտ էր գալիս, հայհոյախառն բառերով ծեծում էին Մայր Աթոռի դուռը, իսկ մենք պաշտպանում էինք. Տեր Սարգիս Ակամա բարենորոգիչ Նիկոլը Վերաքննիչն արձանագրել է՝ Տեր Զորայր Կարապետյանի իրավունքները խախտվել են Քանի դեռ հայ գերիները մնում են Ադրբեջանում, կայուն խաղաղությունը երաշխավորված չէ. Euronews Մեքենաներ են բախվել, ճանապարհը ամբողջությամբ փակվել է Բաքվում այսօր «վերջին խոսքով» հանդես են եկել գերեվարված Արցախի նախկին պաշտոնյաները Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի, աղոթք կհնչի ազատազրկված հոգևոր հայրերի համար 68-ամյա հետիոտնը վրաերթի է ենթարկվել Ռուսաստանի դատարանը երկարաձգել է ադրբեջանական համայնքի անդամների նախնական կալանքը Պատրաստ ենք քննարկել Ուկրաինայում ընտրությունների անվտանգության ապահովման հարցը. Պուտին «Գաղտնի»՝ ՍիվիլՆեթի, «բաց»՝ Civic-ի համար. ԱԱԾ-ն ընտրովի է տրամադրում Եզրաս արքեպիսկոպոսի գործը Լեհաստանը շահագործումից հանված խորհրդային ՄիԳ-29 կործանիչներ կփոխանցի Ուկրաինային Եկեղեցին միշտ ծառայել է պետական, ազգային և հոգևոր-եկեղեցական գերագույն շահի․ Հայր Ասողիկ Գերագույն հոգևոր խորհուրդը հրատապ է համարում Եպիսկոպոսաց ժողովի գումարումը. համապատասխան հանձնարարականներ են տրվել Անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում․ Նիկոլի անձնական օգտագործման ԱԱԾ-ն․ Մանուկյան ՀՀ ԱԱԾ-ն վաղուց արդեն գոյություն չունի, Նիկոլի ձեռքում բութ գործիքի է վերածվել․ փորձագետ Պետական գաղտնիքի «ընտրովի գաղտնազերծում», ԱԱԾ–ի «տեղեկատվությունը»՝ ներքաղաքական պայքարի գործիք «Երբեք մի դատեք այն մարդուն, որի ճանապարհը դուք չգիտեք»․ Մարի Պետրոսյան Վեդիում եղբայրները ներխուժել են իրենց մորեղբոր բնակարան, ապա կանչել իրենց բարեկամ փաստաբանին՝ հաշիվ մաքրելու ԱՄՆ-ն դադարեցնում է «Գրին քարտ» վիճակախաղի ծրագիրը. BBC Եթե այդ փաստաթուղթն իրական է, ապա Եզրաս սրբազանը գործել է հանուն իր պետության անվտանգության․ Արսեն Բաբայան Բլոգեր Օնիկ Հարությունյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից. փաստաբան Ադրբեջանից բենզինի ներմուծումը կրում է բացառապես քաղաքական բնույթ ԱՄՆ պետքարտուղարությունը տարվա սկզբից չեղյալ է հայտարարել 85 000 ոչ ներգաղթային վիզա
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am