Գեներալներն ու «կրուտոյները» ԱԺ-ում կանանց ներս չեն թողել

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ խորհրդարանում «գենդերի» հարցը կարգավորվում է նոր Ընտրական օրենսգրքով, եւ պարտադիր նորմ է, որ ամեն 4-րդ պատգամավորը կին լինի, այդուհանդերձ, կան օղակներ, որտեղ տղամարդկային հանրույթը կանանց ներս չի թողել։ Խոսքը հատկապես ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության հանձնաժողովի մասին է, որտեղ բացառապես տղամարդիկ են՝ գեթ մեկ կին չկա։ Ասել է թե՝ պաշտպանական, անվտանգության հարցերին կանացի հոգածության, զգուշավորության, նրբանկատության կարիք չկա։ Ի դեպ, այդպես էր նաեւ նախորդ ԱԺ-ում։ Փոխարենն այստեղ աշխատելու են խորհրդարանի գեներալիտետն ու «կրուտոյները»։ Անցած ԱԺ-ում հանձնաժողովի կազմում էին ՕԵԿ-ից՝ Իշխան Խաչատրյանը, ԲՀԿ-ից՝ Յուվեցի Կարոն, Աբրահամ Մանուկյանը, Ծաղիկ Ռուբոն, Խաչատուր Քոքոբելյանը՝ «Ժառանգությունից», ՀԱԿ-ից՝ Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀԿ-ից՝ Թոխմախի Մհերը, Շմայսը, Արթուր Ստեփանյանը, ինչպես նաեւ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը։ Նախագահն էլ չի փոխվել՝ Սամվել Ալեքսանյանի փեսա Կորյուն Նահապետյանն է։ Այս անգամ հանձնաժողովի նորեկներն են Գագիկ Ծառուկյանի փեսա Դավիթ Մանուկյանը, Աբրահամ Մանուկյանի որդի Արթուրը, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը՝ «Ելք»-ից, ՀՅԴ-ից՝ Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, ՀՀԿ-ից եւս երեք գեներալ՝ Ալիկ Սարգսյան, Միհրան Պողոսյան, Ֆելիքս Ցոլակյան։ Ինչո՞ւ են խուսափում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ընդգրկել այս հանձնաժողովում, չէ՞ որ աշխարհի մի շարք երկրներում անգամ պաշտպանության նախարարի պաշտոնն են կանանց վստահում։ Սասուն Միքայելյանը հակադարձեց, որ որեւէ մեկը չի արգելում․ «Թող լինեին»։ Այսինքն՝ կանանց չի՞ հետաքրքրել ոլորտը։ «Մի բզբզեք, եղան՝ մենք չթողեցի՞նք, ի՞նչ կապ ունի՝ գեներալներ են աշխատում, ով է աշխատում։ Մեր մոտից ես եմ ներկայացվել, որովհետեւ ճանապարհ եմ անցել, բայց եթե կլինի մի կին, որ կուզի այդ հանձնաժողովում աշխատել, ես սիրով տեղս կզիջեմ իրեն»։

դիտվել է 59 անգամ
Լրահոս
65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am