Նիկոլ Փաշինյանի շանտաժի արդյունքը. որ պատգամավորներն են խելոքացել

Այսպիսով՝ ԱԺ-ն ԲԴԽ անդամի 2 թափուր պաշտոնը համալրեց երկու աղմկահարույց կադրերով՝ փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրելով լեւոնական Գագիկ Ջհանգիրյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբոր` Սորոսի հիմնադրամի խորհրդի նախկին նախագահ Դավիթ Խաչատուրյանի: ԲՀԿ եւ ԼՀԿ ոչ քննարկմանը մասնակցեցին, եւ ոչ էլ քվեարկությանը : Թեկնածուների քվեարկության պատկերն առավել քան խոսուն էր, այն ի ցույց դրեց ներիշխանական տիրույթում Նիկոլ Փաշինյանի եւ իր պատգամավորների փոխհարաբերությունները, ընդ որում նաեւ նրանց, ովքեր կապիտուլացիայի փաստաթղթի ստորագրումից հետո դուրս են եկել խմբակցությունից եւ համալրել անկախ պատգամավորների շարքերը: Բբացի դրանից պարզորոշ դարձրեց Փաշինյանի ապագա պլանները: Ինչպես:
Հայտարարվեց, որ քվեարկությանը մասնակցել է 89 պատգամավոր` իմքայլականներն ու թվով անկախները: Հիշեցնենք, որ անկախ պատգամավորների ցանկում են նաեւ Արման Բաբաջանյանը,Սերգեյ Բագրատյանը եւ Տիգրան Ուրիխանյանը: Ջհանգիրյանին կողմ քվեարկեց 86, Խաչատուրյանին` 85 պատգամավոր: Խնդիրն այն է, որ 88 հոգանոց Իմ Քայլը խմբակցությունից հինգ պատգամավոր է դուրս եկել, այսինքն իշխող խմբակցությունն այսօր 83 պատգամավոր ունի, ԲԴԽ անդամի ընտրության նիստից ըստ պաշտոնական կայքի բացակայում էին եւս երկուսը, ինչը կնշանակի, որ Իմ Քայլից 81 պատգամավոր է ներկա եղել, այդ ինչպես 86 հոգի կողմ քվեարկեց, մենք հաշվում ենք նաեւ Բաբաջանյանի եւ Բբագրատյանի ձայները, որոնք պարզորոշ գտնվում են Փաշինյանի վերահսկողության ներքո: Նույնիսկ այդ պարագայում պարզ մաթեմատիկական հաշվարկով 83 պատգամավոր է ստացվում: Սա նշանակում է, որ աղմկահարույց թեկնածուներին կողմ են քվեարկել նաեւ նախկին իմքայլականները: Ինչու՞, հարցի պատասխանը կարելի է գտնել վերջին շաբաթվա մամուլն ընթերցելիս, համաձայն որի Նիկոլ Փաշինյանը կրկին թերթում է իր պատգամավորների դոսյեները, կոմպրոմատների փաթեթը հանել է, որպեսզի կարողանա իրականացնի իր ծրագիրը, եւ խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների ճանապարհով առանց վարչապետի հրաժարականի լուծարի Ազգային ժողովը: Իսկ այդ փոփոխությունը ընդունելու համար պահանջվում է 88 ձայն: Դատելով ԲԴԽ անդամների քվեարկության պատկերից, Նիկոլ Փաշինյանը ընթացքի մեջ է դրել շանտաժն ու սպառնալիքը եւ այս պահի դրությամբ հաջողվել է մի քանիսին խելոքացնել

Անի Սահակյան

դիտվել է 6326 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am