Թե ինչու հանկարծ Զարուհի Բաթոյանը պայթեցրեց Նիկոլ Փաշինյանի ՊՌ փուչիկը

Օրերս Նիկոլ Փաշինյանն այցելել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որի ընթացքում քննարկվել էին հետպատերազմական շրջանի բարդություններն ու սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները։

Կարևորվել էր պրոթեզավորման պարզեցված ընթացակարգի ներդրման, ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և ինտեգրված սոցիալական ծառայությունների իրականացման ուղղությամբ անելիքները:
Ըստ նախարար Մեսրոպ Առաքելյանի ՖԲ գրառման՝ քննարկման առանցքում են եղել նաև պատերազմի ընթացքում վիրավորում ստացած քաղաքացիներին աջակցող միջոցներ տրամադրելու պարզեցված ընթացակարգն ու հաշմանդամության խմբի սահմանման գործընթացը:
<< Երբեմն շատ պարզ բաներ են տեղի ունենում, որ, այսպես ասած, հոսքագծային տրամաբանությամբ անընդհատ շարունակվում են: Նախարարի հետ մենք այդ թեման քննարկել ենք: Օրինակ, երբ պատերազմից հետո հայտարարություն է հրապարակվում, որ ենթադրենք հաշմանդամության կարգի ակնկալիք կամ այդպիսի իրավիճակում գտնվող մարդիկ թող այցելեն այս կամ այն տեղ: Մինչդեռ շատ պարզ բան է, և դա արագ արվեց, որ, կարելի է, հաշվի առնելով առանձնահատկությունները, ոչ թե իրենց հրավիրել, այլ սոցիալական աշխատողը կարող է ինքը գնալ և տեղում կարիքներին ծանոթանալ, ինչն ավելի արդյունավետ կլինի, ավելի որակյալ և քաղաքացու համար ավելի արժանապատիվ: Նկատի ունեմ, որ կան այսպիսի նրբություններ, որոնք երբեմն նույնիսկ չեն նկատվում, բայց շատ կարևոր նշանակություն ունեն ծառայությունների մատուցման որակի առումով: Այսօր մենք կքննարկենք նաև այդ տրամաբանությունը, թե ինչ կարող ենք անել, որպեսզի մատուցվող ծառայությունները սոցիալական ապահովության և աջակցության ոլորտում լինեն մաքսիմալ արժանապատիվ, մաքսիմալ որակյալ և մաքսիմալ արդյունավետ»,- նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախարար Առաքելյանն էլ իր հերթին զեկուցել է, թե պարզեցվել են վիրավորներին աջակցող միջոցների տրամադրման ընթացակարգը և զինվորներին հաշմանդամության խմբի տրամադրման գործընթացը: Առաջիկայում նախատեսվում է պրոթեզավորման հատուկ ընթացակարգի ներդրում, ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ինտեգրման միջոցառումների իրականացում:
Սրտացավության այս բարձր նոտայով պոպուլիստական ՊՌ ակցիան դեռ չէր ավարտվել, երբ ֆեյսբուքում հայտնվեց նախկին սոցապնախարար, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ Զարուհի Բաթոյանի՝ քարը քարի վրա չթողնող գրառումը․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաշմանդամության սահմանման համար փորձաքննությունը անցկացնում է տանը, եթե մարդը չի կարող գնալ փորձաքննության գրասենյակ: Համենայնդեպս ես 15 տարեկան էի, երբ մամայիս դիմումի հիման վրա հանձնաժողովը տունայց արեց: Ճիշտ է, տաքսու գումարը էն ժամանակ մենք տվեցինք, բայց այդ կարգը վաղուց է գործում»,- գրել էր Բաթոյանը։

Փաստորեն, Փաշինյանն ու սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը փորձում են միավորներ հավաքել՝ իրենց վերագրելով դեռևս 25 տարի առաջ ընդունված և տարիներ շարունակ գործող կարգը։ Եվ ահա ոչ այլ ոք, քան նախկին գործընկերը պատռել է նրանց ՊՌ փուչիկը։ Բաթոյանը նաև գրել էր, որ հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավման ամենակարևոր նախապայամաններից մեկը անձնական օգնականի ինստիտուտն է, որը հաշմանդամի համար անկախ կյանքի, կրթության և աշխատանքի հնարավորություն է ստեղծում։ <<Այս ծառայության համար ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլ նաև իրավական հիմքեր են պահանջվում>>,- գրել է նախկին նախարարը և հավելել, թե 2019-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և շրջանառել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը պետք է լուծի նաև այդ խնդիրը։ Նախագծի վերջին խմբագրված տարբերակը մինչև Բաթոյանի ազատվելն ուղարկվել է վարչապետի աշխատակազմ։

<<Հույս ունեմ՝ շուտով նախագիծն այնուամենայնիվ կգնա ԱԺ և կդառնա գործող օրենք:
Դրանից հետո, իհարկե, կպահանջվեն նաև ենթաօրենսդրական ակտեր և ֆինսական հատկացումներ, ինչը ես առանց վարանելու կանվանեի ներդրում, քանի որ մեկ անձնական օգնականի ֆինանսավորումը առնվազն երեք մարդու համար աշխատանքի և կրթություն ստանալու հնարավորություն է ստեղծում: Հայտնի պատճառներով անձնական օգնականի ծառայությունն այսօր ավելի քան արդիական է, որովհետև կան դեպքեր, երբ բուժման և պրոթեզավորման ծրագրերը չեն կարող լուծել բոլոր խնդիրները>>,- գրել է Բաթոյանը։

Փաստացի՝ նախկին նախարարը ցույց է տալիս հաշմանդամներին իրական օգնություն ցուցաբերելու կոնկրետ ճանապարհը։ Պատերազմի հետևանքով շուրջ 15 հազար մարդ է վիիրավորվել և այդքան մարդու ազնձնական օգնականի հաստիք տրամադրելու քաղաքական կամք Փաշինյանը հազիվ թե ունենա։ Ընդ որում, որպես անձնական օգնական, կարող են հանդես գալ հաշմանդամություն ունեցող անձի մերձավոր հարազատները, որը սոցիալական և հոգեբանական առումով լավագույն լուծումը կլինի։

 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 33535 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am