Կոռումպացված Գագիկ Ջհանգիրյանն ու սորոսական Դավիթ Խաչատրյանը կդառնան Նիկոլի Բերիան

Ազգային ժողովի փակ և գաղտնի քվեարկությամբ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ու Սորոսի հայաստանյան գրասենյակի նախկին ղեկավար, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատրյանն ընտրվել են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ։

Նրանց թեկնածություններն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Ընդդիմադիր խմբակցությունները՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, չեն մասնակցել քվեարկությանը։ ՔՊ-ն միայնակ է կատարել ընտրությունը։ Նախկինների ու կոռուպցիայի դեմ հայտարարված կատաղի պայքարի ֆոնին այս երկու նշանակումները, բառիս ամենաուղիղ իմաստով, ֆանտաստիկ են։ Դատական համակարգի նախկիններից  հանրային ամենավատ իմիջ ունեցողը հենց Գագիկ Ջհանգիրյանն է, որ կա։ Նա 1997-2006 թվականներին զբաղեցրել է ՀՀ զինվորական դատախազի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի, իսկ 2006-2008 թվականներին` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնները։ Նրա անվան հետ են կապվում հոկտեմբերի 27-ի խայտառակ դատավարության հիմնական կոծկումները։ Հոկտեմբերի 27-ի գործի քննությունը վարել է Ջհանգիրյանը․ նա անձամբ է քննել Նաիրի Հունանյանին։ Հարուցված քրեական գործի մեկուկես տարի տևած նախաքննությունը և 2,5 տարի տևողությամբ դատավարությունը ընդգծված վստահության պակաս ունի․ առ այսօր գերակա է այն կարծիքը, թե Հոկտեմբերի 27-ի գործը կոծկվել է և ոչ թե բացահայտվել։

Բացի այդ՝ Ջհանգիրյանի պաշտոնավորման տարիներին բանակում տեղի ունեցած հանցագործություններն ու սպանությունները գրեթե առանց բացառության ավարտվել են թույլերի վրա գործեր կարելու ելքով՝ պատճառ դառնալով բազմաթիվ մարդկային ճակատագրերի խեղման։ Նրա զինդատախազ աշխատած տարիներին քննված զինվորական գործեր կան, որոնցով մինչ այսօր բողոքները չեն դադարում՝ մարդիկ բանտերից բողոքում են /օրինակ՝ Մատաղիսի հայտնի գործով/։ Դատական համակարգի հնամենի այս փտած կոճղին վերադարձնելով իրավական ոլորտ՝ իշխանությունը թերևս փորձում է դատական համակարգում սեփական Բերիան ունենալ։ Իշխանավորներն ու նրանց մանկլավիկները չեն թաքցնում, որ Գագիկ Ջհանգիրյանից և Դավիթ Խաչատրյանից ակնկալում են դատավորների վեթինգի իրականացում։ Վեթինգի թրի տակով առաջինը կանցնեն այն դատավորները, որոնք կհամարձակվեն չկատարել Նիկոլ Փաշինյանի ցուցումները։

«Եթե Հայաստանն ունենար դատարան ոչ թե Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ենթակա մաֆիական խմբի գրպանում դրված ենթախմբի տեսքով, Հայաստանում չէին կարող լինել 1998, 99, 2003, 2005, 2008, 2013, 2017 թվականների նման ընտրություններ, չէր լինի Հոկտեմբերի 27, Մարտի 1, Պողոս Պողոսյանի սպանություն: Իսկ այժմ դատական համակարգը ոչ թե ժողովրդավարությունը պաշտպանելու դաշնակից է, այլ հիմա մենք միջոցներ ենք ձեռնարկում պաշտպանվելու այդ դատական համակարգից: ԲԴԽ նախագահի նոյեմբերի 15-ի հայտնի մարտակոչը պատերազմի հրավեր էր ընդդեմ ժողովրդավարության, իսկ այդ հայտարարության վերաբերյալ դատական համակարգից ոչ մի ծպտուն չի հնչել: Պետք է դադարեցնել երկիրը գահավիժման տանող այս իրավաքաղաքական ընթացքը»,- ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանի պրոտեժե Արման Բաբջանյանը։

Եթե Ջհանգիրյանը պիտի լինի Հայաստանի դատական համակարգի արդարության ջահակիրը, ապա այդ արդարադատությանը կարելի է խորապես ցավակցել։ Նկատենք, որ առ այսօր Ջհանգիրյանը որևէ անգամ չի արել գոնե մեկ հայտարարություն այն մասին, որ Հոկտեմբերի 27-ի գործի քննության ժամանակ իր վրա ճնշումներ են եղել։ Փաստորեն, մարդը գալիս է, որ  շարունակի աշխատել փաստերը նենգափոխելու ոճով։ Հենց ԱԺ ամբիոնից Ջահանգիրյանն իր շքեղ առանձնատունը գոմ անվանեց, ու եթե հրապարակված լուսանկարները չլինեին, գուցե նաև հավատայինք, թե նա ապրում է հալալ քրտիքնով կառուցված եռահարկ գոմում։ Ընդ որում՝ Ջհանգիրյանի նշանակումն անօրինական էր՝ նրա տարիքի պատճառով։

Ինչ վերաբերում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբորը, ապա նրա նշանակումն ինքնին ակնհայտ հովանավորչություն է՝ կոռուպցիայի ակնհայտ դրսևորում։ Փաստը, որ ՀՔԾ պետը և ԲԴԽ անդամը հարազատ եղբայրներ են, շահերի ակնհայտ բախում է առաջացնում և արդար դատավարության առումով չի կարող բավարար վստահություն ապահովել։ Դե, իսկ սորոսական լինելու փաստն առանձին թեմա է․ Սորոսի գրասենյակի՝ Հայաստանը մինչև վերջ կազմաքանդելու ծրագիրը ավարտին հասցնելու խնդիրը պետք է լուծում ստանա, այդ պատճառով էլ սորոսականները պետք է գրավեն դատական համակարգը։ Ավելացնենք, որ նորահայտ սորոսական ԲԴԽ անդամը ունի ամերիկյան գրինքարտ, ինչն ամբողջացնում է  Նիկոլի դատական համակարգի արժեքային համակարգը։

 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 1824 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am