«Ես չեմ կարող երգել, երբ կողքի սեղանին խորոված են ուտում». Շուշան Պետրոսյան

«Իրատես» թերթը գրում է. «Պետական պարգեւներ ստացած անձանց շուրջ բարձրացված աղմուկի թեմայով «Իրատես»-ը զրույցել է երգչուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ: – Ընդհանրապես չարժե՞ կոչումների ինստիտուտը վերացնել, հասարակությունը, այսպես թե այնպես, գնահատում է արժանիներին: – Այն, որ պետք է այդ կոչումները վերացվեն, ինձ համար պարզ դարձավ մայրիկիս օրինակով: Ես ստացա վաստակավորի կոչում, իսկ նա` Արաքս Մանսուրյանը, դրան անգամ չարժանացավ: Իմ գուրուն, երգարվեստի համալսարանը մայրս է, որն այսօր աշխարհով մեկ ներկայացնում է հայ մշակույթը ոչ միայն որպես երգչուհի, այլև մանկավարժ: Այլազգիները ծանոթանում են մեր երաժշտությանը և երգում են Կոմիտաս, Մանսուրյան, Եկմալյան, իսկ սա շատ մեծ բան է: Երաժշտությունը նաև ազգը ճանաչելու առիթ է տալիս, Արևմուտքում ընդունված է ուսումնասիրել երգի ակունքները: Նա այս հարցում շատ մեծ գործ է անում: Եթե Արաքս Մանսուրյանը վաստակավոր, ժողովրդական արտիստ չէ, ավելի ժողովրդական ու վաստակավոր չէ՞, քան որևէ մեկը: Սրանք պայմանական բաներ են: Աշխարհի ամենադժվարին հանդիսատեսը հայն է, խոսքը սփյուռքի մասին չէ, այլ հայաստանցի հայի: Սփյուռքը կարոտից շատ փոխզիջումների է գնում, միայն թե հայերեն մի բան լսեն: Սա չափորոշիչ լինել չի կարող, չափանիշը Հայաստանի` Երևանի, Գյումրու, Վանաձորի հանդիսատեսն է: Դուք չեք պատկերացնում, թե ինչ պահանջկոտ են: Եթե ուզում ես հասկանալ՝ դրսում կգնահատվես, թե ոչ, նախ պետք է լավագույն քննությունը հանձնես հայ հանդիսատեսի առև։ Գյումրին այնքան մշակութակուռ է, որ ամեն մենահամերգից հետո կարծես համալսարան ավարտեմ: Մենք նաեւ ծափեր ենք դժվար շռայլում: Արտիստը սնվում է այդ ամենով, նրա օրը դրանով է լցվում: Մի՞թե վատ է, որ արտիստը ոգեւորվում է: Ի դեպ, ով այդ կոչումները ստանում է, ունի իր լսարանը: Իհարկե, կան արտիստներ, որոնք պետք է վաստակավոր չլինեին, քանզի իրական վաստակավորի հետ նույն հարթությունում չեն կարող լինել: Բայց սա իմ անձնական դիտարկումն է ու կարծիքը, որը ես չեմ բարձրաձայնում: Ես չեմ կարող մտածել բոլորի պես, ես ավելի պահանջկոտ եմ ու պրոֆեսիոնալ աչքով եմ նայում, տեղյակ եմ բոլորի հնարավորություններին, աճելու ունակությանը: Բայց գոյություն ունի շուկա, որը որոշիչ է: – Նախորդ տարի էլ Արմենչիկին վաստակավոր կոչում շնորհելու փաստը քննադատության ալիք բարձրացրեց: – Քննադատության ալիքը միշտ էլ կա: Ինձ շնորհելուց էլ մեծ աղմուկ բարձրացավ: Ընդ որում, ես իմ կոչման մասին իմացել եմ Սյուզան Մարգարյանի հեռախոսազանգից: Գիտեմ, որ կան մարդիկ, որոնք ուզում են ստանալ այդ կոչումը ու ամեն ինչ անում են, իրենց դոսյեներն են սարքում, սա ծիծաղելի է: Այդ կոչմանն արժանանում ես ժողովրդի սիրով: Ես տեսնում եմ այդ սերը: Իմ տասնյոթ տարվա ալբոմն առայսօր սիրված է: – Քաղաքականությունը Ձեր մեջ չսպանե՞ց երգչուհուն: – Չէ՛, ինչպե՞ս կարող էր սպանել: – Քիչ եք երգով զբաղվում հիմա: – Այս հարցը ամեն անգամ տալուց ես մտածում եմ` Աստված իմ, եթե ես չլինեի պատգամավոր, պետք է երգեի ակումբներո՞ւմ, ինչպես իմ ընկերներն են անում: Ոչ թե ակումբում երգելն է վատ, ուղղակի իմ տեսակն այլ է, չեմ կարող երգել «Պատրանքի թևով», երբ կողքի սեղանին խորոված են ուտում: Այսինքն, այսպես թե այնպես պատգամավոր լինեի, թե ոչ, իմ երգարվեստը սա է: Ես երգում եմ շատ, Երևանում դա չեք տեսնում, որովհետեւ այստեղ դոմինանտը դասական երաժշտությունն է: Ես երգում եմ սահմանամերձ շրջաններում, գիտե՞ք ինչքան բարեգործական համերգներ եմ ունեցել ու դեռ ունենալու եմ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am