Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Փաշինյանի ոճով (video)
Վեթինգ, իհարկե, պետք է իրականացվի, ես դրա մասին կխոսեմ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը՝ խոսելով իր թեկնածության և այդ որոշմանը ընդդիմության դեմ լինելու մասին:
Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Խաչատուրյանը, իրականում «վնգստացող դատավորներ» կա՞ն, վերջինս պատասխանեց՝ դրա մասին դեռ կխոսի: «Սա կոնկրետ քաղաքական համատեքստում արված հայտարարություն է, որին ես չեմ ուզում հիմա պատասխանել: Ես չեմ ուզում քաղաքական հայտարարություններ մեկնաբանել, ես մասնագիտական աշխատանք եմ կատարելու»:
Լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է մտածում Խաչատուրյանը, երբ գնում է մի համակարգ, որտեղ նրա գործընկերներին անվանել են «պատերի տակ վնգստացող դատավորներ», ԲԴԽ անդամի թեկնածուն հարցով պատասխանեց. «Ձեր հարցը ո՞րն է, ես չհասկացա, որ գնալու եմ, տեսնեմ՝ մարդ է վնգստո՞ւմ: Վարչապետը և թիմը թեկնածու են առաջադրում մասնագիտական հմտությունների հիման վրա: Ենթադրում եմ՝ Նիկոլ Փաշինյանը, եթե «վնգստացող դատավորներ է» ասել, ապա ինչ-որ հիմքեր է ունեցել, ենթադրում եմ»:
