Նոր շանս Բրյուսելից. Կփչացնի՞ Փաշինյանն ամեն ինչ, թե՞ կօգտվի

Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունած «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» զեկույց-բանաձևում խստորեն դատապարտել է Թուրքիայի ապակայունացնող դերը առանց այն էլ անկայուն Հարավային Կովկասում, կոչ արել զերծ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելուց, և նպաստել խաղաղությանը։

Եվրախորհրդարանը նաև դատապարտել է Սիրիայից և այլ վայրերից Թուրքիայով ահաբեկիչների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ։ Եվրոպացի պատգամավորներն ափսոսանք են հայտնում, որ Թուրքիան փորձել է նաև խարխլել հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Զեկույց-բանաձևում Եվրախորհրդարանը ողջունում է նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնությունը՝ միաժամանակ ափսոսանք հայտելով, որ ղարաբաղյան ստատուս քվոն փոխվել է ռազմական ուժի, ոչ թե խաղաղ բանակցությունների միջոցով, և Եվրամիությանը կոչ անելով ավելի նշանակալի ներգրավվածություն ունենալ հակամարտության կարգավորման գործում, «չթողնել տարածաշրջանի ճակատագիրը այլ տերությունների ձեռքերում»։

Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտել է խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորումը, կասետային զինատեսակների օգտագործումը, և կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վավերացնել Կասետային զինատեսակների մասին կոնվենցիան, որն արգելում է այդ զինատեսակի օգտագործումը։

Երկարատև կարգավորումը դեռ գտնված չէ, խաղաղության հասնելու, տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և հիմնված լինի վերջինի Հիմնարար սկզբունքների վրա, ասված է փաստաթղթում։

Այսպես, Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույց-բանաձևերում ամրագրված են բազմաթիվ կարևոր դրույթներ, որոնք վերաբերում են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային և դրանում Թուրքիայի ներգրավվածությանը, իրականացված պատերազմական հանցագործություններին, ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին, հատկապես՝ հումանիտար հարցերի շուրջ: Այս մասին նշել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով երեկ Եվրոպական խորհրդարանի ընդունած «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձևերի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին։

Հայաստանն առանձնապես կարևորում է, որ Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտեց պատերազմական հանցագործությունները, այդ թվում քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների, պաշտամունքի վայրերի թիրախավորումը, այլև ընդգծեց, որ այդ հանցագործությունները պետք է անպատիժ չմնան, ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ասել է Նաղդալյանն՝ ընդգծելով՝ համակարծիք են Եվրախորհրդարանի կոչին, որ Թուրքիան պետք է ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում որևէ միջամտությունից, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու միջոցով, և հրաժարվի իր ապակայունացնող գործողություններից:

Այդ համատեքստում, ինչպես ԱԳՆ խոսնակն է նշել, հատկապես կարևոր է, որ Եվրոպական խորհրդարանը նաև դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայից և այլ վայրերից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ տեղափոխման փաստը: Նաղդալյանն առանձնահատուկ ընդգծել է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը հումանիտար հարցերի, մասնավորապես՝ գերիների անհապաղ հայրենադարձման առնչությամբ: «Հարկ է նշել, որ Արցախի ժողովրդի անվտանգության, մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդիրները պատշաճ կերպով արտացոլվել են բանաձևում: Էական է նաև, որ Եվրախորհրդարանը հանդես եկավ առանց որևէ խոչընդոտների Արցախ հումանիտար աջակցություն ցուցաբերելու դիրքերից», - ասել է Նաղդալյանը։ Նրա փոխանցմամբ, Հայաստանը կարևորում է միջազգային հանրության ջանքերը՝ ի դեմս նման բանաձևերի՝ նպաստելու պատերազմի պատճառների և հետևանքների վերացմանը, որը, ըստ բանաձևի, ենթադրում է նաև «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական լուծումը և Արցախի ապագա իրավական կարգավիճակի որոշումը համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների հիման վրա»:

Ինչպես մեկ անգամ ևս փաստվեց միջազգային այս հեղինակավոր մարմնի կողմից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը, եզրափակել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը: «Մենք կարևորում ենք միջազգային հանրության ջանքերը՝ ի դեմս նման բանաձևերի՝ նպաստելու պատերազմի պատճառների և հետևանքների վերացմանը, որը, ըստ բանաձևի, ենթադրում է նաև «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական լուծումը և Արցախի ապագա իրավական կարգավիճակի որոշումը համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների հիման վրա»:

Ինչպես մեկ անգամ ևս փաստվեց միջազգային այս հեղինակավոր մարմնի կողմից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը»:

ԵՄ-ի կողմից նման բանաձևի ընդունումը փաստում է այն մասին, որ արևմուտքն ապագայում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ավելի պահանջկոտ է դառնալու: Իսկ սա շանս է հայկական կողմի համար՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման:

Կարողանալո՞ւ է Փաշինյանը, ինչպես, Սերժ Սարգսյանի օրոք էր, Հայաստանի դիրքերը միջազգային հանրության հետ դնել մի նժարին, իսկ Ադրբեջանին մատնացույց անել որպես ապակառուցողական կողմ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3661 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am