«30 արծաթով» լռողները

Քաղաքական, հասարակական, իրավապաշտպան ոլորտի բազում ներկայացուցիչներ, որոնք 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո իշխանություններին օրուարեւ չէին տալիս, եւ 800 հեկտար հողային եւ 100 մարդկային կորուստը դրոշակ դարձրած դատափետում էին օրվա ռազմաքաղաքական իշխանություններին, այսօր կարծես մկան ծակը հազար թումանով են գնել ու չեն էլ պատրաստվում հանուն սեփական արժանապատվության գոնե հրապարակային հայտարարություններով դատապարտել Նիկոլ Փաշինյանի ցեղասպան քաղաքականությունը:
44 օրյա պատերազմից հետո, երբ նախկին Արցախից ծվեններ են մնացել, ունենք մոտ տաս հազար զոհ, նույնքան վիրավոր, հարյուրավոր անհետ կորած ու գերեվարված մարդիկ, երբ ցեղասպան իշխանությունն երը Արցախը հանձնելուց բացի զիջում են նաեւ Սյունիքը, Մեղրին են բացում թուրքի առջեւ, թվում էր թե Ժիրայր Սեֆիլյանի Սասնա ծռեր խմբակը փողոցներից տուն չի գնա , կմնա այնքան, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի հեռացել իր պաշտոնից, քանզի ապրիլյա պատերազմից հետո այս խմբակը ի դեմս Սեֆիլյանի, արապապյանների, վարուժանավետիսյանների ՝ իբր թե կորցրել էր հոգու հանգստությունը, երկու տարի շարունակ թմբկհարում էին 800 հեկտարի կորուստը եւ խոստանում, որ վաղ թե ուշ հետ են վերադարձնելու այդ տարածքները, թեեւ 44-օրյա պատերազմի ընթացքում նույնիսկ փորձեր չարեցին, նրանք բողոքի ակցիաներ էին կազմակերպում, տեսանյութեր հրապարակում՝ ցույց տալով ապրիլյան քառօրյայի մեր կորուստները գրաֆիկայի միջոցով, իսկ ինչ են անում մեր օրերում, միայն իրենց, Նիկոլ Փաշինյանին եւ սրանց օտարազգի տերերին է հայտնի:

Շուշիի գումարտակի հրամանատար կոչվող Սեֆիլյանի ձայնը չլսվեց, երբ հանձնեցին Շուշին, չի լսվում հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը Շուշիի պատմությունն է խեղաթյուրում՝ակնակելով, որ այն հայկական տարածք չէ:

Փաշինյանի զինակից Սասուն Միքայելյանն էլ կար ժամանակ, երբ խրոխտ հայտարարում էր, որ իրենք հող հանձնող չեն, հող ազատագրող են ու թող մեկը համարձակվի հող հանձնի, կտեսնի իր հալը: Ուզում ենք, որ պարոն Միքայելյանը վերջապես դուրս գա իր թաքստոցից եւ ցույց տա, թե ինչ էր նախատեսեել հող հանձնողի համար…

Ապրիլյան քառօրյան մնացել էր նաեւ որոշ գրանտակեր իրավապաշտպանների եւ քաղաքագետների կոկորդում, հատկապես Ստյոպիկ Սաֆարյանի, Ստեփան Գրիգորյանի: Վերջին պատերազմին նախորդած տավուշյան մարտերի առիթով Ստեփան Գրիգորյանը ցնծում էր, թե պետք է ճշմարիտ լինենք ու ասենք, որ մեր բանակը շատ լուրջ փոփոխվել է: <<Պարզ է, որ դա նաեւ հեղափոխության, բանակի զարգացման հարցում Նիկոլ Փաշինյանի անմիջական միջմատության արդյունքն է: Հայաստանում հեղափոխությունից հետո բանակի հետ կապված հարցերը շատ ու շատ առաջ գնացին եւ լուրջ հետեւություններ արվեցին Ապրիլյան պատերազմից>>: Ասում էր, թե ի տարբերություն նախկինների, հիմա կա նոր քաղաքական ղեկավարություն, որը նախկիններից ճիշտ դասեր քաղեց: Իսկ հիմա նա էլ է լռում շատերի պես:
Սրանք մարդիկ են, որոնք հայրենիքի, պետության շահը վաճառել են <<30 արծաթով> ու խոսում կամ լռֆում են իրենց ներսի եւ դրսի տերերի հրահանգով:

Անի Սահակյան

դիտվել է 2142 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am