Դիվանագիտական նոր խայտառակություն. Մոսկվան Փաշինյանի պատճառով մեզ է մեղադրում պատերազմ հրահրելու մեջ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլ առ փուլ կարգավորման մասին հայեցակարգը, որը Ռուսաստանը պատրաստել էր տարիներ առաջ, թույլ էր տալիս հակամարտությունը լուծել առանց ուժի կիրառման: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը:

Վերջինս ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը: Նրա խոսքով՝ 2016 թվականին ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի փուլ առ փուլ կարգավորման հայեցակարգը, որի վերջին խմբագրմամբ փաստաթուղթը կողմերին է փոխանցվել 2019 թվականին:

«Եթե այս առաջարկները հաջողվեր իրականացնել, ապա Ղարաբաղի խաղաղ բնակչության համար պայմաններ կստեղծվեին բնականոն կենսագործունեության համար, իսկ Ադրբեջանը կվերադարձներ իր կորցրած շրջանները՝ չդիմելով ուժի կիրառմանը»,- ընդգծել է պաշտոնյան:

Նուրգալիևը պարզաբանել է, որ հայեցակարգը ենթադրում էր առաջին փուլում Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո, Լեռնային Ղարաբաղին իշխանության մարմիններ և ինքնապաշտպանական ուժեր ձևավորելու իրավունք տրամադրել, ինչպես նաև դադարեցնել տարածաշրջանի շրջափակումն Ադրբեջանի կողմից:

Երկրորդ փուլում նախատեսվում էր Բաքվի վերահսկողությանը հանձնել ևս երկու շրջան՝ «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի պարզման հետ մեկտեղ, որը տեղի կունենար հանրաքվեի անցկացման եղանակով՝ միջազգային նորմերին համապատասխան»: Նախատեսվում էր նաև Լաչինի շրջանում միջանցք թողնել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապահովման համար: «Այդ առաջարկները բանակցային գործընթացի հիմնական թեման էին, որին մասնակցում էին ԵԱՀԿ Մինսկի խումբը, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի անմիջական երկխոսությունը չի դադարել մինչև 2020 թվականը, սակայն, ցավոք սրտի, լիակատար համաձայնության հասնել կողմերին չհաջողվեց»,- հավելել է գործիչը:

Ռուսաստանը, ինչպես նկատում ենք, հետևողականորեն շարունակում է թեժ պահել Հայաստանի իշխանությանը պատերազմի բռնկման մեջ մեղադրելու և խաղաղ բանակցություններում համաձայնության չգնալու մեջ:

Խնդիրն այն չէ, որ հայկական կողմը մշտապես եղել է խաղաղության կողմնակից ու դա ողջ աշխարհն իմացել է նախորդ իշխանությունների օրոք:

Փաստն այն է, որ այսօր Փաշինյանի ապաշնորհ իշխանության պատճառով հայկական կողմը դարձել է պատերազմի կողմնակից, ապակառուցողական կողմ, իսկ Ադրբեջանը, որը Թուրքիայի հետ պատերազմ է հրահրել, դարձել է՝ «արդար» կողմ:

Ահա, սրանք են Փաշինյանի իշխանության պտուղները, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը մեզ մեղադրում է պատերազմ հրահրելու մեջ, այսինքն՝ պատերազմի պատասխանատու, մինչդեռ Արցախի ու Հայաստանի նկատմամբ հարձակում գործած Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք տարածաշրջան են լցրել վարձկան ահաբեկիչների՝ ավելի «արդար» դիրքերից են հանդես գալիս ու շարունակում Հայաստանի ու Արցախի հասցեին սպառնալիքներ հնչեցնել:

Եվ ոչ մի խոսք Ռուսաստանից, կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ երկրների ներկայացուցիչների կողմից այն մասին, որ Ադրբեջանն է գոնե վերջին տասնամյակում եղել է ամենաապակառուցողականը բանակցային գործընթացում ու մերժել է միջնորդների բոլոր առաջարկները:

Մեզ քիչ էր Փաշինյանի ստորագրած կապիտույլացիոն փաստաթուղթը, գումարած այդ ամենին, պատերազմից հետո Հայաստանը պետք է լսի մեղադրանքներ այն մասին, որ պատերազմ հրահրեց, քանի որ բանակցություններում չէր գնում համաձայնության Ադրբեջանի հետ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 11589 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am