Իմ Քայլն այլևս չի ենթարկվում. Փաշինյանի վախերը

Թե ինչ է լինում կապիտուլացիա ստորագրած ղեկավարների հետ, պատմությունը տվել է այդ հարցի պատասխանը, Հիտլերը, որ Հիտլեր էր ինքնասպան եղավ, իսկ, ահա, Նիկոլ Փաշինյանը որոշել է խախտել պատմական օրինաչափությունները եւ պատմության մեջ մնալ ղեկավար, որը ստորագրել է կապիտուլացիայի փաստաթուղթ եւ շարունակել իր գործունեությունը: Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրություններ է ուզում,նա այդ մասին հայտարարեց տարեվերջին՝ առաջարկելով ընդդիմադիրներին այս հարցով կոնսուլտացիաներ սկսել: Փաշինյանը ցանկանում է իր վարչապետությամբ ընտրություն անցկացնել եւ շարունակել իր իշխանությունը՝ մեզ որպես արժանապատվություն ունեցող ազգ ջնջելով պատմության էջերից: Ու հենց սրա համար պետք է մերժել իր վարչապետությամբ արտահերթ ընտրությունները: Այն ուժերը, որոնք կմասնակցեն այդպիսի ընտրություններին, կդառնան Փաշինյանի հանցակիցները: Սակայն ակնհայտ է դառնում, որ իշխանությունում էլ չեն ցանանում գնալ արտահերթ ընտրությունների: Մամուլում այս թեման վերջին օրերին բուռն քննարկվում է, որ միայն Նիկոլ Փաշինյանն է ցանկանում օր առաջ վերարտադրել իշխանությունը, որովհետեւ վաղը կարող է ուշ լինել, իշխանությունը կարող է վերջնականապես կորցնել իր վարկանիշը Խորհրդարանում իշխանություն-ընդդիմություն հարցուպատասխանի ընթացքում պարզ դարձավ, որ արտահերթ ընտրությունների պատրաստ չեն նույնիսկ իշխող ուժում:

Չենք անի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանություն ձևավորելու լծակից, այսօր Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ արտահերթ ընտրությունների մասին հարցին՝ հայտարարեց վարչապետ Փաշինյանը, այդպես էլ չհստակեցնելով կլինեն արտահերթ ընտրություններ և եթե այո, երբ:
«Եթե խորհրդարանական ուժերը շարունակեն մերժել, ընդդիմադիր ուժերը, այդ տրամաբանությունը, մենք համապատասխան դիրքորոշում կձևավորենք արդեն այդ իրողության նկատմամբ, բայց հարցն այն է, որ ձեր ասած բոլոր հարցերի լուծման համատեքստում վճռորոշ խոսքը պատկանում է ժողովրդին, և մենք չենք թույլ տա այնպիսի զարգացում, որ այս բանաձևը խախտվի», - հավելեց Փաշինյանը՝ չմանրամասնելով, թե ինչ բանաձեւի մասին է խոսքը:
Նույն հարցը բարձրաձայնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արմեն Եղիազարյանը, պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ այսօր առաջին անգամն է, որ ընդդիմության կողմից արտահերթի մասով նման հստակ դիրքորոշում է արտահայտվում։ Փոխվարչապետը ընդդիմադիրներին առաջարկեց հուշագիր ստորագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
«Պետք չէ արտահերթ ընտրությունները կապել ինչ-որ հուշագրի և նախապայմանների: Ես կարծում եմ, որ եթե դուք վստահ եք ձեր քաղաքական ուժի, ձեր վստահության վրա, պետք չեն այդ հուշագրերը: Հուսով եմ` մենք հասկանում ենք` ինչ հուշագրի մասին է խոսքը, և դուք վտանգ չպետք է զգաք: Հակառակ պարագայում եթե դուք վտանգ եք զգում, որ վտանգը չեզոքացնելու համար պետք է այդ հուշագիրը, շատ ավելի կասկածի տակ է ձեր ղեկավարումը երկրում», - ասաց Եղիազարյանը:
Մամուլի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է խորհրդարանի ընդդիմությանը հուշագիր ստորագրել, որ իր հրաժարականից հետո վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրի: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն Իմ Քայլում չունի այլեւս ազդեցություն, համենայն դեպս այսօր էլ իշխող ֆրակցիան խորհրդարանում մեծամասնություն է եւ ընդդիմության կողմից առաջադրած թեկնածուին անցկացնելու համար մոտ 25 իմքայլականի աջակցություն է պետք: Եթե Փաշինյանը Տիգրան Ավինյանի շուրթերով այսօր եւս մեկ անգամ կարեւորում է հուշագիրը, սա նշանակում է, որ Իմ Քայլում շատերին վախով կամ շանտաժով է պահում իր կողքին և կասկածներ ունի, որ առաջին հնարավորության դեպքում Իիմ Քայլը կփախչի Փաշինյանի ձեռքի տակից:

Անի Սահակյան

դիտվել է 11880 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am