Խայտառակություն․ Նիկոլի միակ «ձեռքբերումը» գերիների ու զոհերի աննախադեպ մեծ թիվն է

Հայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել քաղաքական, բարոյական և հումանիստական ամենամեծ խայտառակությունը՝ Հայաստանի անկախության ողջ պատմության ընթացքում։

«Բավական երկար տարիներ ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում։ Հիմա պարզապես պարզ է, որ գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո։ Նախկինում ոչ մի անգամ այդպիսի ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել։ Ինչո՞ւ այս դահլիճում այդ հարցը երկար տարիների ընթացքում չի հնչել։ Ընդ որում, այդ հարցը միշտ եղել է Հայաստանի օրակարգում՝ գերիների վերադարձը։ Ինչո՞ւ այդ հարցը չի հնչել, որ երկար տարիներ եղել են հայ-ադրբեջանական բանակցություններ, ինչո՞ւ մենք ամեն անգամ այդ հարցը չենք բարձրացրել՝ դուք գնացիք, գերիների հարցը չլուծվեց, հետևաբար, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս։ Ինչո՞ւ չի հնչել ամեն անգամ՝ այ դուք, գնացիք, բանակցեցիք, Ղարաբաղի հարցը չկարողացաք լուծել, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս։ Դուք գնացիք բանակցեցիք և Ասոցացման պայմանագիրը չկարողացաք ստորագրել, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս։ Պետք է հասկանանք՝ մենք ուզում ենք գերիները վերադառնան, թե՞ մենք ուզում ենք գերիների չվերադառնալու վրա քաղաքական միավորներ շահենք։ Ես չեմ տեսել ընդդիմադիր դաշտից մի գործողություն, որն առնվազն չխանգարի գերիների վերադարձին»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցերին։

Սա իսկապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական լկտիության, պետական և ազգային դավաճանության բարձրակետն է, ավելի խորը անկման տեղ էլ պարզապես չկա, որովհետև սույն քաղաքականապես տհասն արդեն ձեռքբերում է համարում Ադրբեջանում գտնվող մեծ քանակությամբ հայ գերիների թիվը։ Այս նույն լկտի տրամաբանությամբ՝ Փաշինյանը կարող է հպարտորեն հայտարարել, թե նախկինում երբեք այսքան մեծ թվով զոհեր ու անհետ կորածներ չենք ունեցել։ Նախկինում երբեք այս կարգի խայտառակ պարտություն չենք կրել ու կապիտուլացիայի ակտ չենք ստորագրել, նախկինում երբեք Արցախը ազատագրված շրջանները, Շուշին ու Հադրութը, Սյունիքի ու Գեղարքունիքի տարածքները թուրքին չենք տվել, նախկինում երբեք սպառազինության զգալի մասը թշնամին չի առգրավել, նախկինում երբեք ազգի ողնաշարն այսքան կոտրված չի եղել, հայ մարդն այսքան նվաստացած չի եղել, նախկինում երբեք թուրքական շահերը սպասարկող գործակալները ՀՀ բարձրագույն իշխանության մաս չեն եղել ու թշնամու պատվերով պետական կործանարար քաղաքականություն չեն վարել։

Գերիներն ու անհետ կորածները Նիկոլի ու նրա թիմի խարանն են, և նա ամոթից գլուխը կախելու, ներողություն խնդրելու, բոլոր ուժերի աջակցությունը հայցելու փոխարեն, շարունակում է նենգաբար իր տապալումները վերագրել կամ ընդդիմությանը, կամ նախկիններին։ Նիկոլ Փաշինյանի հաթաթան, թե բա ինչու նախկինում իշխանության հրաժարականը չէին պահանջում, վերստին ցույց է տալիս, որ նա շարունակում է կատարել թշնամու հետ իր ունեցած դավաճանական ծրագրի կետերը։ Մի հարցում սակայն, այնուամենայնիվ, նրա հետ պետք է համաձայնվել․ ներկա ընդդիմությունը, մասնավորապես այն հատվածը, որը ներկայացված է խորհրդարանում, չի կարող սպասարկել ՀՀ պետական շահը։ Եթե կարողանար, գերիների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ցինիկ հայտարարության ժամանակ ուղղակի կընդհատեր նրա ելույթը՝ գետնին ու սեղաններին դոփելով, դահլիճը լքելով կամ մեկ այլ տարբերակով թույլ չէր տա, որ Նիկոլ շարունակի իր ազգադավ ու մարդատյաց ելույթը՝ խայտառակելով մեզ, վիրավորելով գերիներին ու նրանց հարազատներին։ Այս թրքահաճո հայտարարությունից հետո ընդդիմությունը պարտավոր էր թույլ չտալ, որ Նիկոլը մոտենա ԱԺ բարձր ամբիոնին։


 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 2036 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am