Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Իտալիայում հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախագահի որդի՝ Բիլալ Էրդողանի նկատմամբ։ Բոլոնիայի դատախազությունը կասկածներ ունի, որ նա Իտալիա է ժամանել ոչ թե Ջոն Հոփկինսի համալսարանի դոկտորական աստիճան ստանալու, այլ «փողեր լվանալու» համար։
Բիլալ Էրդողանն Իտալիա է ժամանել նախորդ տարվա աշնանը, սակայն դրանից անմիջապես անց հաղորդումներ եղան, որ նրան մեղադրում են ահաբեկչությանը աջակցելու մեջ։ Դա հատկապես վերաբերում է ԴԱԻՇ-ից էժան գնով նավթ գնելուն։ Գերմանական Handelsblatt պարբերականը նրան անվանել էր անգամ «ԴԱԻՇ-ի նավթի նախարար»։
Ընդգծվում է, որ Բիլալ Էրդողանն իր դոկտորական ատենախոսությունը սկսել է գրել դեռևս 2007 թվականին, սակայն այն պաշտպանելու համար Իտալիա է մեկնել նախորդ տարվա աշնանը։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը