Էլ ի՞նչ ունենք զիջելու, որ Թուրքիան նոր գործարք է առաջարկում

Պաշտոնական Անկարան բավական հետևողական թեժ է պահում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման, կարծես, նպատակ ունենալով գործարք առաջարկել հայկական կողմին՝ ինչ-ինչ զիջումների դիմաց:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին հայտարարել է, որ եթե Լեռնային Ղարաբաղում կայուն հրադադար պահպանվի, Թուրքիան և Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ: Նման հայտարարությունը Չավուշօղլուն արել է Գերմանիայի իր գործընկեր Հեյկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Այս կարևոր հնարավորությունը չի կարելի բաց թողնել: Եթե հրադադարը լինի երկարաժամկետ, Թուրքիան և Ադրբեջանը քայլեր կձեռնարկեն Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Մենք այդ գործընթացը կկոորդինացնենք Ադրբեջանի հետ»,- ասել է Չավուշօղլուն:

Այսպես, պաշտոնական Անկարան չի բացառում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Չավուշօղլուն պարզաբանում է, թե որ դեպքում. «Եթե հրադադարը հարատև բնույթ կրի, ապա Թուրքիան և Ադրբեջանը կարող են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկել»։

Թուրք դիվանագետները լուրջ հույսեր ունեն, որ առաջիկայում հնարավոր կլինի կարգավորել հարաբերությունները նաև Եվրամիության մեկ այլ առաջատար պետության՝ Ֆրանսիայի հետ։ Համենայնդեպս դա են վկայում Փարիզի ձեռնարկած վերջին քայլերը։
Անցած շաբաթավերջին թուրքական լրատվամիջոցները տեղեկացրեցին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղարկված նամակի մասին։ «Թանկագին Թայիփ» բառերով սկսվող այս նամակում, ըստ թուրքական աղբյուրների, Մակրոնը Անկարայի և Փարիզի հարաբերությունները խորացնելու պատրաստակամություն է հայտնել։

Թուրքիայի արտգործնախարարի խոսքով, Էրդողանն ու Մակրոնը մոտ ապագայում կարող են հեռավար բանակցություններ անցկացնել, որոնց հիմնական թեմաներն են լինելու ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև մի շարք տարածաշրջանային թեմաներ՝ մասնավորաբար Սիրիայում և Լիբիայում ծավալված իրադարձությունները։

Այսինքն, Թուրքիան կարող է մեղմել իր դիրքորոշումը Ֆրանսիայի նկատմամբ, որը վերջին ժամանակներին բավական սրվել էր, իսկ դրա դիմաց՝ Ֆրանսիան մեղմի իր դիրքորոշումը Թուրքիայի ու Էրդողանի նկատմամբ:

Այստեղ կարևոր է, թե ինչ դիրքորոշում է որդեգրելու Ռուսաստանը՝ Թուրքիայի՝ Արևմուտքի ուղղությամբ մանևրերին ի պատասխան:

Մի կողմից՝ թուրք իշխանավորները հայերին հասկացնում են, թե կարող ենք բացել սահմանները, հաշտ ու համերաշխ ապրել, մյուս կողմից Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանին ու Արցախին, պայմաններ թելադրել:

Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացման հարցը, որպես պայման են պահելու՝ առաջարկելով նոր գործարքներ Հայաստանին՝ «եթե ուզում եք բացենք պայմանը, արեք՝ սա, կամ նա...»

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2791 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am