Սրանք Շուշին չեն հանձնել, այլ նվիրե՛լ են թուրքին ու... ոչ միայն Շուշին

Լրահոսում մի պահ աչքի զարնեց ինչ-որ թուրքի ասածը, թե մտադիր են Շուշին հռչակել... թյուրքալեզու երկրների մշակութային կենտրոն կամ մայրաքաղաք: Հենց այդպես: Անդրկովկասում հայկական հոգևոր-մշակութային, կրթական կենտրոնը՝ Շուշին... թյուրքալեզուների մշակութային մայրաքաղաք: Շուշիի հետ կապված թյուրքական «մշակույթի» միակ ու ամենից ցայտուն առնչությունը եղել է 101 տարի առաջ՝ 1920 թվականի Շուշիի հայության ջարդի տեսքով, երբ թուրքական բանակը, շրջակայքում եղած թուրք-թաթարական ավազակների հետ մարտի 22-26-ը տեղի ավելի քան 20 հազար հայության արյունահեղ կոտորած իրականացրեց:

Եվ հիմա՝ մեկ դար այդ դեպքերից անց, Շուշիի ազատագրումից 28 տարի անց, Հայաստանի իշխանությունը զավթած ապիկարների կողմից Շուշին իրենց «կիրթ ու կառուցողական» ալիևին հանձնելուց 2 ամիս ու 10 օր անց, ահա թյուրքալեզու մի ստահակ հայտարարում է, թե այն վերածելու են իրենց մշակութային մայրաքաղաքի կամ կենտրոնի:

Չէ, սրանք՝ «թավշյա» հերձվածողների այս կուտոկն ու դրանց կամակատարները Շուշին չեն հանձնել: Նվիրե՛լ են թուրքին: Ոչ միայն Շուշին, բայց Շուշին՝ հատկապես:

Մեկ ուրիշ տեղեկություն էլ մեխի պես ցցվեց մտապատկերում: «Արցախպրեսի» լրահոսում տեսա, բայց սկզբնաղբյուրը news.am-ն էր, որի թղթակցին «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը մասնավորապես հայտնել է, որ Շուշիում գործած 4 պետական և 2 մասնավոր թանգարաններից միայն գորգերի մասնավոր թանգարանի ցուցանմուշներն են դուրս բերվել քաղաքից: Այսինքն, մնացած թանգարանների ցուցանմուշների հավաքածուները, ֆոնդերը թողնվել են թշնամու տնօրինության տակ:

Այսպես, ըստ նույն աղբյուրի, ներկայումս թշնամու վերահսկողության տակ են անցել Շուշիի պատմության և մշակույթի 197 հուշարձան (158 միավոր), Կերպարվեստի թանգարանի մոտ 800 գեղանկար, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, Շուշիի երկրաբանության թանգարանի 700-ից ավելի ցուցանմուշ:

Չէ, սա հանցագործություն չէ: Այսինքն՝ սա ոչ թե սովորական հանցագործություն կամ քրեորեն հետապնդելի արարք է, այլ ուղղակիորեն ցեղասպանական բնույթի ոճիր է՝ գործված որպես սեփական ներկայացվող ազգի, ժողովրդի դեմ:

Այս փաստով հարուցվա՞ծ է արդյոք քրեական գործ: Խիստ կասկածում ենք, որ հարուցված լինի: Իսկ եթե հարուցվի, ապա որպես մեղադրյալներ պարտադիր պետք է ներգրավվեն նիկոլ փաշինյանը, երկու արայիկ հարությունյանները՝ «սրճասերն» ու կգմսն-ն, Արցախի ՊԲ ղեկավարությունը, ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը:

Տեսե՛ք, նիկոլ փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, թե կարգավորման առաջարկվող տարբերակներում Շուշիի հանձնումը եղել է: Նրա այդ ստախոսությունը արդեն մերկացվել է, բայց հարցն այդ չէ: Հարցն այն է, որ փաշինյանն՝ ինքը, դեռ պատերազմից առաջ արդեն «հանձնած ուներ» Շուշին, որն, ըստ այդ կապիտուլյանտի՝ «դժգույն, դժբախտ քաղաք» էր:

Բայց, բացի այն, որ գործնականում գրեթե ամեն ինչ արվել է՝ «դժգույն ու դժբախտ քաղաքը» թշնամուն նվիրելու համար, կանխամտածված ոչ մի բան չի արվել Շուշիից պատմական և մշակութային արժեքները տարհանելու նպատակով: Ոչի՛նչ: Դա կոչվում է հանցավոր անգործություն:

Այդ ինչպե՞ս է, որ գորգերի մասնավոր թանգարանի ղեկավարության մտքով անցել է ցուցանմուշները տարհանել, իսկ պետական, ընդգծում ենք՝ պետակա՛ն թանգարանների ու մշակույթի օջախների ղեկավարությանը ոչ մեկը ո՛չ «բզել» է, որ նույն կերպ վարվեն, ո՛չ հրահանգել է, ոչ էլ՝ աջակցել:

Ավելին, գրեթե չեմ կասկածում, որ փաշինյանը միտումնավոր է Վազգեն Սարգսյանի հուշարձանը թողել թշնամուն հանձնվող Շուշիում: Իր նենգ ու ճղճիմ, ոխակալ կրքերին հագուրդ տալու համար: Բայց այդ հուզական պահերը դեռ մի կողմ:

Կոնկրետ. ի՞նչ է արվել պատմամշակութային ժառանգության ու ազգային հարստության անկապտելի մաս կազմող թանգարանային ցուցանմուշները պատերազմական գոտուց տարհանելու համար:

Ի դեպ, մի փոքր «շեղում» թեմայից: Ի տարբերություն փաշինյանի՝ ԽՍՀՄ ղեկավարությունը ոչ միայն մտադիր չէր հանձնել Լենինգրադը, այլև հնարավոր ու անհնար ամեն ինչ արվեց, որ թշնամական շրջափակման մեջ այն շարունակի կռվել ու չհանձնվի: Ու չհանձնվեց: Բայց Լենինգրադի թանգարանների, կոնկրետ՝ Էրմիտաժի առավել արժեքավոր ցուցանմուշները, այն ինչ հնարավոր էր տարհանել, տարհանվել են, մի մասը, ի դեպ, հայտնվել է նաև Երևանում: Եվ էլի, հատկապես որոշ անգետների համար. Էրմիտաժի արժեքավոր ցուցանմուշների տարհանումը հրաշալի կազմակերպել և իրականացրել է 1934-51թթ․ Էրմիտաժի տնօրեն, ականավոր հայազգի գիտնական Հովսեփ Օրբելին:

Վերադառնանք, սակայն, խնդրո առարկային:

Հիմա, ասում են, թե փորձում են ադրբեջանական կողմի հետ բանակցել, որ ռուսական խաղաղապահների միջոցով թանգարանային ցուցանմուշները հանձնվեն հայկական կողմին:

Այսինքն, ոչինչ չի արվում դրանք քաղաքից դուրս բերելու համար, երբ դեռ հնարավոր է, քաղաքը հանձնվում է թշնամուն, որից հետո... թշնամու հետ բանակցում են..., ավելի ճիշտ՝ թշնամուց մուրում են թանգարանային ցուցանմուշները, հավաքածուները: Դե, նրանք էլ, իհարկե, վազեվազ կբերեն ու կտան: Ջուղայի խաչքարերը վկա՝ հաստատ կտան:

Ասում են, Շուշիից վերջին պահին ինչ-որ արժեքավոր իրեր են սրանք տարհանել: Հիմնականում խոսում են պահուստային դրամական միջոցների և այլ նյութական արժեքների մասին: Հա, դե իհարկե, ամենակարևորը ինչ-որ փողեր տարհանելն էր: Իսկ թանգարանային ցուցանմուշները, ազգային պատմամշակութային ժառանգության նյութական արժեքները՝ հե՜չ: Այսինքն, նայած, թե ո՛ւմ համար ազգային, սրանք ի՞նչ կապ ունեն հայ ազգի ու հայության հետ:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1134 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am