Քոչարյանի իշխանության 10 տարիներին ունեցել ենք 92 մարտական զոհ․ ամրության և խաղաղության տարիներ

Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը շարունակում են անհույս փորձեր իրականացնել, համեմատության մեջ մտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին արձանագրված հաջողությունների հետ։

Որքան էլ գուցե շատերին զարմանալի թվա՝ Փաշինյանի իշխանության համար անտանելի բեռ է նաև այն հանգամանքը, որ Քոչարյանի իշխանության տարիներին սահմանին հայկական կողմը քիչ մարտական զոհեր է ունեցել։

Իշխանական քարոզչամեքենայի լկտիությունն այնքան մեծ է, որ փորձում են իրենց ձեռքի տակ եղած ֆեյք մեդիառեսուրսներով հանրությանը համոզել, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին մենք սահմանին ունեցել ենք հազարավոր զոհեր, իսկ իրականությունն այն է, որ քոչարյանական 10 տարիները եղել են խաղաղության և զարգացման եզակի տարիներ։

Պաշտոնական աղբյուրների համաձայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության 10 տարիների ընթացքում Հայաստանի և Արցախի բանակները ունեցել են 92 մարտական կորուստ։ Մեզ համար մեկ զինվորի կյանքն էլ իհարկե անգնահատելի է, բայց այս տարածաշրջանում անհնար է ունենալ լիարժեք խաղաղություն։ Հայաստանցի շատ քաղաքական գործիչների համար իդեալականին մոտ համարվող իսրայելական բանակն, օրինակ, տարեկան ավելի քան 50 մարտական զոհ է ունենում։

Հետաքրքիր է նաև, որ նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին մեր սահմանների նկատմամբ իրականացված ոտնձգությունները խիստ պատժի էին արժանանում։ Ըստ ադրբեջանական «Զերկալո» թերթի հրապարակած տվյալների, ադրբեջանի բանակը 2003-2006 թվականներին ունեցել է ավելի քան 100 մարտական զոհ։ Նկատենք, որ նույն ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է 32 մարտական զոհ։

Սրանք թվեր և փաստեր են, որոնք անհնար է կեղծել։ Սրանք թվեր և փաստեր են, որոնք խոսում են նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Հայկական բանակի մարտունակության վիճակի մասին և մեր սահմանների ամրության մասին։

Աղբյուրը՝ politik.am

դիտվել է 750 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am