Շուշին, հենց դո՛ւ ես հանձնել՝ դավաճան Նիկոլով ու մարտի 1-ով

Կյանքը ցույց է տալիս, որ իշխանության աթոռներին կառչած դավաճանները՝ Նիկոլ Փաշինյանն ու իր մանկլավիկների դասը, Արցախի հանձնումից և խայտառակ կապիտուլացիայից որևէ հետևություն չեն ուզում կամ չեն կարաղոնում անել։

Արցախյան պատերազմի հերոսներին ոչնչացման և պարտության միջև ուղիղ կապը դավաճանների համար տեսանելի չէ։ Նրանք շարունակում են ապացուցել, որ հերոսներին ոչնչացնելը, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանին դատելը, իրենց համար ավելի կարևոր առաքելություն է, քան Շուշին պահելն էր։

Հունվարի 19-ին շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով շինծու դատավարությունը, որտեղ մեղադրյալի աթոռին, բացի Քորայանից, նստած են նաև Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը։ Դատական նիստի ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանն աչքի է ընկել լկտի, ցինիկ կեցվածքով։ Կենսագրություն չկերտած դավաճանական թիմի այս մանկլավիկը կոկորդ պատռելով գոռում էր դատարանով մեկ, մատ թափ տալիս նախագահի ու նրա պաշտպանական թիմի վրա, թե այդ ինչպես համարձակվեցին իրեն Շուշի հանձնող անվանել։ Համարձակվեց անգամ դատարանից դուրս հրավիրել ու ասել, թե ով է եղել Շուշի հանձնողը։ Այս դավաճանի լակոտական կեցվածքի մասին քիչ ներքևում։

Նիստի ընմիջումից հետո՝ Ռոբերտ Քոչարյանը դատարանին պարզաբանեց, թե ինչ ուղիղ կապ կա մարտի 1-ի գործի և Շուշին, որը տվյալ դեպքում Արցախի ու Հայաստանի հավաքական խորհրդանիշն է, հանձնելու մեջ. «Երբ 2,5 տարի է՝ փորձում են դատել Շուշիի ազատագրողներին, Քելբաջարը ազատագրողներին, և այլն, և այլն, դա ուղիղ նպաստել է այն ամեն ինչին, ինչ կատարվեց հիմա՝ 2 ամիս առաջ: Ուղիղ նպաստեց՝ վարկաբեկելով բանակը, վարկաբեկելով 3 գեներալ-գնդապետ: Եվ ընդհանրապես, մի ասացվածք կա՝ երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների:
Իմ ասածն ընդամենը սա է նշանակում: Եթե մարդիկ նպաստում էին այն պաշտոնյաներին, որոնք ուղղակի պատասխանատու են այս ամենի համար՝ և՛ հողերի կորստի համար, և՛ զոհերի համար, և՛ անհետ կորածների համար, կամա թե ակամա, մտածելով, չարամտությամբ, թե չմտածելով հետևանքների մասին, նպաստել են այդ ամեն ինչին: Սա իմ համոզմունքն է»,- հայտարարել է նա։

Քոչարյանը նաև հիշեցրել է, որ իշխանության առաջնային պետական պարտավորությունը սահմանների պահպանությունն է։ Մինչդեռ Սյունիքում՝ Շուռնուխում, թուրքը մտավ ՀՀ քաղաքացու տուն և պահանջեց, որ նա հեռանա, քանի որ շուռնուխցու տունը թուրքին է տրված՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևի հետ ունեցած բանավոր պայմանավորվածության համաձայն։ Իրական սահմանադրական կարգի տապալումը Շուռնուխում կատարվածն է, ոչ թե մարտի 1-ին տեղի ունեցածը։ Մարտի 1-ին ՀՀ քաղաքացին իր տունուտեղը թուրքին չի տվել, մենք թշնամուն Շուշի չենք տվել, ՀՀ սահմանները չենք զիջել։ Մինչդեռ Հայաստանի գլխավոր դատախազությունը Շուռնուխի դեպքով գործ չի հարուցել, Նիկոլ Փաշինյանին ու նրա դավաճանությանը սատարած մանկլավիկներին որպես մեղադրյալ դատարան չի հրավիրել։ Փոխարենը սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով կրկին դատարան է բերել Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին ու Յուրի Խաչատուրովին։ Մարդկանց, որոնք Արցախի հերոս են և ավանդ ունեն Արցախի ազատագրման ու հաղթանակների կերտման գործում։ Մենք փաստացի ունենք մի աբսուրդ վիճակ, երբ Արցախն ազատագրողներն այսօր սահմանադրական կարգի տապալման մեղադրյալներ են, իսկ հայրենիքը թուրքին հանձնողները դատում են նրանց՝ <<հանուն սահմանադրական կարգի>>։

Վերադառնալով դատախազ Գևորգ Բաղդասարյանի լկտիությանը․ լսի՛ր, ա՜յ, մանկուրտ, այո՛, դո՛ւ, հենց դո՛ւ ես Շուշին հանձնողը, որովհետև դու քո բոլոր գործողություններով, համենայն դեպս սահմանադրական կարգի տապալման հոդվածի կիրարկման շրջանակում, արել ես ամեն ինչ, որ Շուշիի հանձնումը չկասեցվի։ Եթե այսօր էլ դեռ չես հասկացել, որ Շուշի հանձնումը, ՀՀ սահմանների զիջումը սահմանադրական կարգի խոշոր խախտում է, և չես փորձել գործ հարուցել այդ փաստով ու դեռ գիտակցությանդ չի հասել, որ 44-օրյա պատերազմը ու նոյեմբերի 9-ի ակտը ջրել են բոլոր տեսակի մարտի 1-երը, ուրեմն դու դավաճան ես ու Շուշին հենց դո՛ւ ես հանձնել։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 11568 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am