Դիակներ.գերիներ...իմքայլականների «պոռնո» խրախճանքը

Երեկ մեկնարկեց ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը: Խորհրդարանի պատերից ներս իրականությունը կողքից նայելիս անկեղծ նախանձում ես, թե ինչպես կարելի է երկրի գլխին աննկարագրելի աղետ բերել, բայց ապրել այնպես գոհ ու երջանիկ, ասես իրենք չեն ցեղասպանները: Իմքայլական պատգամավորների կյանքում եւ օրակարգում ամեն բան առաջվանն է, նրանց անբռնազբոս զրույցների եւ քրքջոցի ձայները միջանցքներից չեն դադարում, իրականությանն անհաղորդ պատկերը նաեւ ԱԺ նիստի օրակարգում է ու դահլիճից ներս: Օրակարգում ընդգրկված 46 հարցերից եւ ոչ մեկը չի առնչվում երկրի առջեւ ծառացած հետպատերազմական առաջնային խնդիրներին՝ գերիների հարց, փախստականների, սոցիալական աջակցություն եւ այլն:
Ավելին, նիստի առաջին իսկ օրը, երբ ընդդիմությունն առաջարկեց ԱԺ օրակարգում ներառել անհետ կորածների հայտնաբերման և գերիների վերադարձի, ինչպես նաև ռազմական գործողության նույն զինծառայողների, զորահավաքային զորակոչով զորակոչված և կամավորագրված անձանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև գերի ընկած քաղաքացիական անձանց ընտանիքի անդամներին դրամական օգնություն տալու ու պետական նպաստ սահմանելու մասին նախագծեր, իշխանական խմբակցությունը միահամուռ դեմ քվեարկեց։


Հաշվի առնելով իշխանականների պատկերացումները , այո, ոչ խորհրդարանում եւ ոչ էլ իշխանությունում չեն կարողանալու այս հարցին լուծում տալ: Նախ Նիկոլ Փաշինյանն էր ոգեւորված հայտնում, թե գնում է Մոսկվա նախեւառաջ գերիների հարցին լուծում տալու, մոսկովյան այցից հետո նրա ուսապարկ-պատգամավորներն են լծվել շեֆին արդարացնելու գործին: Օրինակ իմքայլական Հովիկ Աղազարյանն այսօր հայտարարեց ՝ ի՞նչ կարեւոր է, թե այսօր քանի գերի ունենք. «Կարող է պատահի, որ մեկ ամիս հետո մենք պարզենք, որ ևս 2 գերի ունենք, որոնք անհետ կորածների ցանկում էին: Դա նշանակում է, որ նրանք չպե՞տք է վերադարձվեն: Ոչ, անկախ թվից ու ամեն ինչից, պետք է վերադարձվեն»: Հասկացաք, հեչ կարեւոր չէ, թե քանի գերի ունենք, միեւնույն է այսօրվա պարտված իշխանությունը չի կարող նրանց վերադարձնել, իսկ եթե կարողանար, ապա հստակ թիվ կհրապարակեր, ավելին՝ այդ ցանկի վրա կհրավիրեր միջազգային հանրության ուշադրությունը, որպեսզի զբաղվեին այդ խնդրով եւ Ադրբեջանին թույլ չտային մեր ռազմագերիների հետ վարվել այնպես, ինչպես որ անում են…
Բայց քանի որ սա անմեղսունակ հանցագործների իշխանություն է, ապա նրանք իրենց ամեն բան էլ կարող են թույլ տալ: Նույնիսկ ՌԴ արտգործնախարար Սրգեյ Լավրովի հայտարարությունից հետո, երբ ըստ էության գերիների վերադարձի գործընթացի ձախողման հարցում հրապարակային եւ հստակ տվեց  մեղավորների անունները, դա Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս իշխանությունն է, այլ ոչ թե ընդդիմությունը, ինչպես պնդում են իրենք՝ իշխանականները: Լլավրովն ասաց, որ  եթե ժամանակին գերիների ամբողջական ցանկ եւ ինֆորմացիա ներկայացնեին, ապա «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով այսօր հայ գերիներն էլ կվերադարձվեին: Ի դեպ, օսմանյան Թուրքիան էլ է թաքցրել ցեղասպանության զոհերի թիվը, ինչի մասին վերջերս հիշատակեց Միքայել Մինասյանը:
Դավաճանական խմբակի մեկ այլ կարկառուն Անդրանիկ Քոչարյանն էլ նախկին ցինիզմով հայտարարում է, թե հիմա մեղավորներ ու դավաճաններ փնտրելու ժամանակը չէ, հենց այդ պատճառով էլ հրաժարվում են ԼՀԿ-ի առաջարկից՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ձեւավորել: Սա այն մարդն է, ով պատերազմի օրերին եւ դրանից հետո ամենաշատն էր խոսում դավաճաններից ու դավաճանությունից, թե իբր եթե ոմանք չդավաճանեին, պատերազմը տանուլ չէինք տա: 

Փաշինյանի անմեղսունակների կուտոկի մեկ այլ ներկայացուցիչ էլ, Արփի Դավոյանը թիվ մեկ ամբիոնից հոխորտում է, թե «գերիների հարցը շահարկելն ընդամենն իշխանության աթոռը վերցնելու օրակարգ է», եւ որ «մենք այսօր ունենք լրջագույն խնդիրներ և այդ խնդիրների անունը ընդդիմություն է»։ 
Իշխանականների լկտի պահվածքը պատերազմից հետո ոչ թե խրախճանք, այլ <պոռնո> խրախճանք են հիշեցնում, երբ անմեղսունակների մի խումբ բռնաբարում է մի ողջ պետություն ու հետո հաճույք ստանում...
Իշխանության անբռնազբոս ցինիզմին եւ լկտի պահվածին զուգահեռ զարմանալի է հանրության եւ ընդդիմության իներտությունը: Սպասվում էր, որ Լավրովի սկանդալային հայտարարությունից հետո անհետ կորածերի եւ գերիների ծնողներն ու հարազատները պետք է գրոհեին պետական բոլոր կառույցները եւ հոշոտեին իշխանության պատասխանատուներին՝ իրենց զավակների ճակատագրին մատների արանքով նայելու համար, բայց ինչպես տեսնում ենք սառ անտարբերություն: Իսկ խորհրդարանական ընդդիմությունը նույնիսկ ծպտուն չհանեց Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալը լինելու մասին հրապարակումներից հետո: Ասես հենց այդպես էլ պետք է լիներ:

Կամ էլ գործակալներն այնքան շատ են, որ յուրաքանչյուրը վախենում է առաջինը քար նետել: 

Անի Սահակյան

դիտվել է 11019 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am