Կրեմլի տագնապներն ու «սառը ցնցուղն» Արցախում

Տարվա ամփոփմանը նվիրված ամենամյա ասուլիսում երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ծավալուն անդրադարձը տարբեր քննարկումների առիթ է դարձել:

Մի մասը հրճված է նրա՝ հայկական կողմի համար ականջահաճո հայտարարություններից, մյուս մասը քննադատում է նրա՝ հայկական կողմի վրա պատերազմի բռնկման մեղքը գցելու համար:

Իրականում, ի՞նչ է ասել Ռուսաստանը՝ Լավրովի բերանով:

Պատասխանելով հայ լրագրողի հարցին՝ Լավրովը նաև ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում Ղարաբաղի կարգավիճակը չի հիշատակվել գիտակցված՝ սա ապագայում քննարկվելիք հարց է։ Այսօր Ղարաբաղի հայկական կողմին մնացած տարածքը ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտի է, և սա է այսօր Ղարաբաղի կարգավիճակը, կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո անցնող բանակցությունների արդյունքում, հայտարարեց ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, թե Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ներառելու հարց «մոտիկ անգամ չկա» Մոսկվայի օրակարգում։

Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ արդյոք հայաստանցի պաշտոնյաներն իրավունք ունե՞ն այցելել Ղարաբաղ և այնտեղ հայտարարություններ անել, Լավրով ասաց, որ Հայաստանը պետք է կապ ունենա Ղարաբաղի հետ, և սա այն հարցն է, որ երբեք չի քննարկվել։ Ակնհայտ է, որ այդ կապը պետք է լինի, և հայաստանցի պաշտոնյաները, որոնք ներգրավված են նաև Ղարաբաղում հումանիտար գործընթացներում, Ղարաբաղ այցելելու իրավունք ունեն, հենց դրա համար գոյություն ունի Լաչինի միջանցքը։ Այլ հարց է, որ, հավանաբար, պետք չէ էմոցիոնալ հայտարարություններ անել Ստեփանակերտում, հավելեց Ռուսաստանի արտգործնախարարը՝ վերհիշելով Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հայտարարությունը, հայկական կողմին, ըստ էության, անուղղակի մեղադրելով պատերազմը հրահրելու մեջ։

Իհարկե, մեզ համար դյուրին չէ լսել հայկական կողմին սաստող հայտարարություններ, երբ ամենօրյա ռեժիմով լսում ենք Ադրբեջանի կողմից սպառնալիքներ Հայաստանի ու Արցախի ուղղությամբ: Ստացվում է, որ Մոսկվան լուռ է, երբ Ադրբեջանի նախագահը վիրավորական գնահատականներ է տալիս հայ ժողովրդին, սպառնում, իսկ Էրդողանն էլ Էնվեր փաշային է վերհիշում, իբր նրա վրեժն են լուծում հայերից:

Իհարկե, Ռուսաստանի համար, ինչպես և ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, գոյություն ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց, սակայն այստեղ անհասկանալի է՝ արդարացվո՞ւմ են Ադրբեջանի կողմից արդեն 3-րդ պատերազմի սանձազերծումը: Իսկ նույն հարձակողական քաղաքականությունը Հայաստանի կողմից կհանդուրժվի՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների կողմից...

Իսկ հիմա ամենակարևորի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ռուսաստանն արդեն որերորդ անգամ ասում է, թե նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը:

Հայ լրագրողը Լավրովին հարցրեց Ղարաբաղի կարգավիճակի մասին, և ի հակադրումն պաշտոնական Բաքվի այն պնդումներին, թե Ղարաբաղի հարցը վերջնականապես կարգավորված է և այն այլևս պատմություն է, պաշտոնական Մոսկվան այսօր ևս մեկ անգամ հայտարարեց, որ կարգավիճակը հարցը պետք է որոշվի ապագայում, և որ դրանով պետք է զբաղվի նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը։ «Հենց այն պատճառով, որ կարգավիճակի հարցն ամենաբարդն է, և կողմերի մոտ կա լուրջ տարաձայնություն այդ հարցի շուրջ, երեք ղեկավարները՝ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը, գիտակցաբար որոշել են այն շրջանցել և թողնել հարցի կարգավորումը ապագայի համար, որով պետք է զբաղվեն այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները», - ասաց Սերգեյ Լավրովը՝ հավելելով, թե համանախագահներն առաջիկայում կայցելեն տարածաշրջան։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը սրա հետ մեկտեղ խորհուրդ տվեց այսօր չխոսել կարգավիճակի մասին՝ համոզմունք հայտնելով, որ այն ավելի դյուրին կլինի կարգավորել, երբ իրավիճակը հանդարտվի, և Ղարաբաղում հայ և ադրբեջանական համայնքները կարողանան խաղաղ գոյատևել։ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասին միայն այսքանն ասաց Լավրովը, այլ մանրամասներ տվյալ թեմայով չհայտնեց։

Այսինքն, Ռուսաստանն արձանագրում է, որ գոյություն ունի դեռ կարգավիճակի որոշման հարց, սակայն դրա մասին այժմ պետք չի խոսել, որովհետև դա այսօր նյարդայնացնում է Բաքվին ու Անկարային:

Իսկ ի՞նչ են խոսում Անկարան ու Բաքուն. նրանք ասում են՝ եթե հայերը խելոք մնան՝ կացենք սահմանները, բայց այդ ընթացքում իրենց հարմար տրանսպորտային ուղիներ են գծում՝ իբր Հայաստանի համար էլ լավ հնարավորություններ բացելու ուղիներ ստեղծում...

Բայց ի՞նչ տարբերություն շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար հիմա, եթե թուրքերն ու ադրբեջանցիները ուղիղ սպառնալիք են լինելու հնարավոր երկաթգծերի գործունեության դեպքում, եթե համարենք նույնիսկ, որ այն սկսելու է գործել ու հայ տնտեսվարողները սկսելու ակտիվորեն օգտվել այդ ուղիներից...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8569 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am