ՆԱՏՕ-ն հիշեց Արցախը. 3 ամիս առաջ հանցավոր լուռ էին, երբ Թուրքիայի դրոններն ու կործանիչներն էին թափվում հայերի վրա

«Հարկավոր է գտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական հանգուցալուծումը», - նախօրեին, դիմելով Փարիզում գործող Արտաքին հարաբերությունների գիտական դպրոցի կողմից կազմակերպված համաժողովի մասնակիցներին, հայտարարում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Պատասխանելով քննարկումը վարող Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետայի՝ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցին, Ստոլտենբերգը նշում էր․ - «Միանշանակ է, որ մենք պետք է տարբեր հակամարտություններին քաղաքական լուծում գտնենք՝ Մոլդովայում, Լեռնային Ղարաբաղում, որ Դուք հիշատակեցիք։ Մեր հիմնական ուղերձն այն է, որ հարկավոր է հարգել [պետությունների] ինքնիշխանությունը։

Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է այն բոլոր ջանքերին, որոնք միտված են քիչ թե շատ սառեցված համարվող հակամարտությունների քաղաքական լուծմանը»։

Վրաստանի և Ուկրաինայի պարագայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ձևակերպումները պակաս դիվանագիտական էին։ Ստոլտենբերգի խոսքով՝ այս երկրների՝ դաշինքին անդամակցելու հարցում պաշտոնական Մոսկվայի կարծիքը որևէ նշանակություն ունենալ չի կարող։ «Վրաստանը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, և Ռուսաստանը չի կարող արգելել դա։ Կդառնա Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ թե ոչ՝ դա բացառապես դաշինքի անդամների և Վրաստանի որոշումից է կախված։ Ցանկացած այլ մոտեցում ոտնձգություն է ինքնիշխան, անկախ պետության ինքնիշխան իրավունքների դեմ։ Խախտելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը և անկախությունը՝ Ռուսաստանը անթույլատրելի քայլի է դիմել։ Նույնը վերաբերում է նաև Ուկրաինային։ Ղրիմի անօրինական բռնակցումը, Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնբասի ապակայունացումը ոտնահարում են այն հիմնարար սկզբունքները, որոնց շնորհիվ մենք խաղաղ և կայուն աշխարհ ենք ձևավորում», - հայտարարում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ իր ղեկավարած կառույցը անում է հնարավորը նաև նոր հակամարտությունների օջախների ձևավորումը կանխելու համար։ Դրա ամենավառ օրինակն, ըստ Ստոլտենբերգի, Աթենքի և Անկարայի միջև միջնորդի դերի ստանձնումն էր։ «Որպես օրինակ բերեմ այն լարվածությունը, որ առկա էր Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ ՆԱՏՕ-ն դարձավ այն հարթակը, որտեղ Թուրքիան և Հունաստանը սկսեցին շփվել։ Մենք կարողացանք երկու դաշնակիցների միջև մի այնպիսի մեխանիզմ ստեղծել, որը կանխեց վտանգավոր միջադեպերի ծագումը՝ ճանապարհ հարթելով առկա տարաձայնությունների դիվանագիտական լուծման համար», - նշում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Հետաքրքրական է, թե ինչպես է ՆԱՏՕ-ն խուսափում անդրադառնալ Ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի մասնակցության փաստից: ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, եթե այլ երկրի՝ Հայաստանի հանդեպ է ոտնձգություններ ունենում՝ դա նորմալ է, բայց երբ ՌԴ-ն օրինակ շեշտում է, որ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելն իր սահմաններին մոտեցող սպառնալիք կդիտարկի՝ դա արդեն ՆԱՏՕ-ի պաշտոնյաների դիրքորոշմամբ՝ սպառնում է Վրաստանի ինքնիշխանությանը:

Իրականում, ՆԱՏՕ-ն ուներ լծակներ կանխելու իր դաշինքի անդամ Թուրքիայի բացահայտ մասնակցությանը Արցախում պատերազմի ժամանակ: Ավելին՝ թուրք-ադրբեջանական դաշինքը գործում էր պատերազմական հանցագործություններ՝ ֆոսֆորային ու արգելված այլ ռումբեր էր գործածում, Հայաստանի գյուղերի նկատմամբ էր տեղի ունենում հարձակում, իսկ ՆԱՏՕ-ն շարունակում էր լռություն պահպանել, կամ՝ լղոզված, ոչինչ չասող ստանդարտ կոչեր հնչեցնելով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Բրյուսելում`պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշեց, որ ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Թուրքիան կօգտագործի իր ազդեցությունը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածությունը մեղմելու համար։ «Այո, Թուրքիան շատ կարևոր գործընկեր է մեզ համար, բայց մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կօգտագործի տարածաշրջանում ունեցած իր էական ազդեցությունը՝ լարվածությունը հանդարտեցնելու համար», - ասել է գլխավոր քարտուղարը։ Նա պնդել էր՝ ՆԱՏՕ-ն կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ. «Ես այդ ուղերձը փոխանցեցի երեկ Հայաստանի նախագահին, այսօր էլ կրկնում եմ այստեղ»։

Իսկ Բրյուսել մեկնած Հայաստանի նախագահը հոկտեմբերի 22-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում բարձրացրեց ղարաբաղյան խնդրին Թուրքիայի միջամտության հարցը, ընդգծելով՝ քանի դեռ կառույցի անդամ Անկարան ետ չի կանգնել այդ քաղաքականությունից, Հարավային Կովկասում անհնար է խաղաղություն հաստատել։ «Երբեմն տպավորություն է, ասես ղարաբաղյան հակամարտությանը նաև երրորդ կողմն է մասնակցում», - Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո ասել էր Արմեն Սարգսյանը։ «Բազմաթիվ փորձագետներ փաստում են երրորդ կողմի միջամտությունը, որը քաղաքական, դիվանագիտական և խոշոր ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Երրորդ կողմը, որը ներգրավված է գործողություններում և իսլամիստ ահաբեկիչների է բերել այս տարածք։ Եվ, դժբախտաբար, այդ երրորդ կողմը ՆԱՏՕ-ի անդամ է», - շեշտել էր նա:

Պաշտոնական Երևանն այս մտահոգությունը բարձրաձայնում էր շաբաթներ շարունակ։ «Ինչո՞վ է պայմանավորված այս շատ տարօրինակ իրավիճակը, երբ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ Թուրքիան ներքաշվում է մի պատերազմի մեջ, որը ոչ մի կապ չունի ՆԱՏՕ-ի հետ: Ինչպե՞ս է պատահում, որ ՆԱՏՕ-ի անդամը գործում է այդքան ազատ, իսկ ՆԱՏՕ-ն ոչինչ չի ձեռնարկում: Արդյո՞ք սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն նրա առաջ կանաչ լույս է վառել», - Բրյուսել մեկնելուց առաջ ասել էր նախագահ Սարգսյանը Politico-ին տված հարցազրույցում:

Դեռ այն ժամանակ դաշինքի գլխավոր քարտուղարն իր խոսքում այդ կարևոր հարցին որևէ կերպ չանդրադարձավ։ Ստոլտենբերգը միայն կրկնեց, թե ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտությամբ չի զբաղվում, բայց շահագրգռված է խաղաղությամբ ու անվտանգությամբ և հորդորում է կողմերին հրադադար հաստատել։ «ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է հրադադարի շարունակական խախտումներով, որոնք հանգեցնում են նոր զոհերի ու ողբերգական կորուստների։ Քաղաքացիական բնակչության ցանկացած թիրախավորում անընդունելի է և պետք է դադարեցվի։ Ամեն ինչ պետք է արվի խնդրի կայուն, քաղաքական կարգավորմանը հասնելու համար», - հոկտեմբերին հայտարարեց Ստոլտենբերգը:

Հոկտեմբերյան այցից առաջ Հայաստանի նախագահը պնդել էր, թե գնում է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ից բացատրություններ ստանալու, թե ինչու են «հսկայական քանակությամբ թուրքական զենքեր, դրոններ ու F-16 կործանիչներ ներառված հայ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու գործընթացում»: Սարգսյանի հետ հանդիպմանը Ստոլտենբերգը բնականաբար նաև այդ մասին չխոսեց, Արմեն Սարգսյանը ևս հրապարակային չասաց՝ ինչ պարզաբանումներ է դաշինքի ղեկավարը տվել հայկական կողմի այս մտահոգությունների կապակցությամբ։

Հետևաբար, ինչու՞ է ՆԱՏՕ-ն հիմա հանկարծ «քաղաքական լուծում» ակնկալում Ղարաբաղյան հարցում, երբ իրենց հանցավոր լռությամբ նպաստել են ղարաբաղյան խնդրի ռազմական լուծմանը, ինչպես հայտարարում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի «եղբայրական Ադրբեջանի» ղեկավարությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6273 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am