Սեյրան Օհանյանը՝ Շուշիում Արգիշտի Քյարամյանի գործողությունների մասին (video)
Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում: Շուշիում մենք իրար հետ ենք եղել, ինքը աջակցել է հրամանատարին, ես էլ եմ աջակցել: Դեռ ավելին, հրամանատարի խնդրանքով կամ իմ հորդորով, այս կամ այն հատվածում ինքն ինքնակամ հանդերձավորվել եւ գնացել համապատասխան աշխատանքներ է կատարել ջոկատների տեղաբաշխման, խնդիրների առաջադրման, ինժեներական աշխատանքների: նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5.30 մենք միասին նույն մեքենայով դուրս ենք եկել: Այնուհետեւ տարբեր խնդիրներ ենք կատարել: Նոյեմբերի 7-ին ինքը խնդրել է, ես իմ մեքենայով իրեն բերել եմ Երեւան»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը, ըստ որի նոյեմբերի սկզբին ինքը Շուշիում եղել է Սեյրան Օհանյանի հետ իրար հետ էլ նույն մեքենայով այնտեղից դուրս են եկել:
