Պուտինի արցախյան PR-ն ու պատիժը. Փաշինյանին հանգիստ չեն տալիս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է Լեռնային Ղարաբաղի շուրջ 2020թ. նոյեմբերին ընդունված եռակողմ հայտարարության մանրամասները: «Ռոսիա 1-» հեռուստաալիքի եթերում է այս հաղորդումը հեռարձակվել: Ըստ Պուտինի, եռակողմ հանդիպմանը բոլոր որոշումները կայացվել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, ընդ որում հայտարարության տեքստը նախապես պատրաստ է եղել:

Պուտինը նաև նշել է, որ անհրաժեշտ էր որոշում կայացնել տվյալ իրավիճակում: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում «երկու կողմերից պայքար էր ընթանում յուրաքանչյուր փուլի համար, յուրաքանչյուր կետի, կարելի է ասել յուրաքանչյուր ստորակետի համար»:
Ռեպորտաժում այդ հանդիպման՝ կուլիսների հետևում մնացած որոշ մանրամասներ են մեջբերվում: Օրինակ, այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Մոսկվա են ժամանաել մի քանի րոպե տարբերությամբ, և Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռը ստիպված է եղել ավելորդ պտույտ կատարել Տուլայում, որպեսզի Ալիևն առաջինը ժամանի: Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Ալիևը ոչ մի անգամ, նույնիսկ աչքի տակով չեն նայել միմյանց:

Ռեպորտաժում նաև մեջբերվում է անցած տարի նոյեմբերի 17-ին Պուտինի հարցազրույցից մի հատված, որում նա մանրամասներ է ներկայացնում այն մասին, թե ինչպես է ստորագրվել ռազմական գործողությունների դադարեցման մասին նոյեմբերի 10-ի հայտարարությունը: «Ամեն ինչ տեղի ունեցած այդ օրը (նոյեմբերի 10-ին)

Պարզապես մի իրավիճակ էր ստեղծվել, երբ Հայաստանը հասել էր այն գծին, երբ պետք էր որոշում կայացնել…Սակայն պետք է արժանին մատուցել, քանի որ նույնիսկ այդ պայմաններում երկու կողմերը պայքար էին մղում ամեն կետի, կարելի է ասել ամեն ստորակետի համար»,-ասել է Պուտինը:

Իր հերթին, այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է խոսել արցախյան թեմայով՝ հրավիրված ասուլիսում: Նա անմիջապես հերքել է լուրերը, թե Ռուսաստանը ցանկանում է Արցախը միացնել Ռուսաստանին, նման թեմայով լուրերը նա էկզոտիկ է անվանել, հավելելով, որ Ռուսաստանի մտքին անգամ նման բան չկա...
Երբեք խոսակցություն չի եղել, որ Հայաստանն ու Արցախը պետք է բաժանել իրարից, նշել է Լավրովը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչպես են վերաբերվում այն հանգամանքին, որ հայ քաղաքական գործիչներն այցելում են Ադրբեջան և հայտարարություններ անում: Լավրովը իր խոսքում նկատել է, թե այդպիսի այցերից հնարավոր չէ խուսափել, սակայն արժե հայտարարություններ չանել, որոնք կարող են սրել իրավիճակը:

«Ոչ ոք երբևէ չի հերքել Հայաստանի և Ղարաբաղի կապը, բոլոր տասնամյակների բանակցությունների ընթացքում երբեք չի եղել հարց Հայաստանն ու Ղարաբաղը միմյանցից կտրելու մասին: Եվ դա է պատճառը, որ Լաչինի միջանցքը որպես հայեցակարգ չի մերժվել ոչ մեկի կողմից, և դա դեռ կողմերի համաձայնության առարկա է՝ ներառյալ մեր ադրբեջանցի հարևանների համաձայնությունը»: Ապա նա հավելել է. «Եթե մենք համաձայն ենք, և բոլորը համաձայն են դրան, որ պետք է կապ լինի Ղարաբաղի հայերի և Հայաստանի հայերի միջև, ապա ես պատճառներ չեմ տեսնում, թե ինչու է պետք խոչընդոտել այս մակարդակի շփումները»:

Ռուսաստանն ու Թուրքիան համակարծիք են այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման համար, ասել է Սերգեյ Լավրովը` Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո. «Մեր համատեղ կարծիքն է այն, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի այդ տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման համար: Այստեղ մեր թուրք գործընկերների հետ ունենք ամբողջովին նույն դիրքորոշումը»:

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի զինվորականները ներկայումս ստուգում են անվանական ցուցակները՝ Ղարաբաղում հակամարտությունից հետո ռազմագերիների փոխանակման համար: Այս մասին ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով. «Ռուսաստանը ցանկանում է ջանքեր գործադրել, որպեսզի, վերջապես, փակվի հայ գերիների վերադարձի հարցը»: Նա հիշեցրել է, որ ռազմագերիների հարցը նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանավորվածությունների մի մասն է:

Ռուսաստանն արևմուտքին հստակ ուղերձներով հասկացնել է տալիս, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության ավարտի ու այժմ խաղաղության հաստատման երաշխավորը Ռուսաստանն է, և բոլոր նրանք, ովքեր ցանկանան խաղի մեջ մտնել, պետք է հաշվի նստեն Ռուսաստանի հետ:

Ստեղծվել է մի վիճակ, երբ Հայաստանի շահը ներկայացնում է Ռուսաստանը՝ Բաքվի ու Անկարայի հետ բանակցություններում, և Ռուսաստանը ստիպված է երբեմն Թուրքիայի ու Ադրբեջանի ձգտումները զսպել՝ նրանց հանդուգն հայտարարությունների ֆոնին:
Ուշագրավ է, որ Լավրովի հայտարարությունները հնչում են անցյալ շաբաթ Ալիևի՝ Շուշի այցելությունից հետո:

Շուրջ չորս տասնամյակ անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ անցյալ շաբաթ այցելեց Շուշի՝ կնոջ՝ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և դստեր՝ Լեյլա Ալիևայի հետ։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը վերջին անգամ Շուշի էր այցելել 38 տարի առաջ՝ հոր՝ Հեյդար Ալիևի հետ, որն այն ժամանակ զբաղեցնում էր Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը։
«Եթե Հայաստանում ինչ-որ մեկը մտածում է ռևանշի մասին, կրկին կտեսնի մեր երկաթյա բռունցքը։ Այդ երկաթյա բռունցքը կոտրեց նրանց ողնաշարը և ջախջախեց նրանց գլուխները։ Եթե նրանք մեր դեմ որևէ սադրանք իրականացնեն, մեր պատասխանը կլինի շատ կոշտ, նրանք կփոշմանեն և կբախվեն դառը պարտության», -ըստ «Ազատության», Շուշիում հայտարարում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մի քանի կիլոմետր հեռու գտնվող Ստեփանակերտի իշխանություններին նախազգուշացնելով՝ «չփորձեք մտածել բանակ կառուցելու և հողեր վերադարձնելու մասին»։ «Այսօր Լեռնային Ղարաբաղում որոշ տարրեր, որոնք իրենց քաղաքական գործիչներ են համարում, դեռ փորձում են գլուխ բարձրացնել։ Թող չմոռանան, թող մեր համբերության հետ չխաղան, թող չմոռանան 44-օրյա պատերազմի մասին։ Կամ նրանք պատրաստվում են բանակ կառուցել և հողեր վերադարձնել։ Թող փորձեն», - հավելել է Ադրբեջանի նախագահը։

Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տարածաշրջանի ապաշրջափակման մասին հայտարարության ստորագրումից ընդամենը երեք օր անց ելույթ ունենալով Շուշիում՝ Ադրբեջանի նախագահը, ըստ «Ազատության», հայկական կողմի իշխանությունների մասին խոսելիս օգտագործել է «լեզուները կուլ տված առնետներ» բառակապակցությունը․ - «Որևէ բառ չեն կարող ասել։ Մենք այստեղ եկել ենք որպես հաղթողներ և ծածանել Ադրբեջանի դրոշը բոլոր ազատագրված տարածքներում»։ Ալիևի խոսքով՝ «Ադրբեջանը աշխարհին ցույց տվեց իր ուժը, ցույց տվեց և ջախջախեց թշնամու գլուխը»։ «Մենք ստիպեցինք թշնամուն ծնկի գալ մեր առաջ և ստորագրել կապիտուլյացիայի ակտ։ Այդպես էլ տեղի ունեցավ՝ նվաստացուցիչ ակտ կապիտուլյացիայի մասին, որն ընդմիշտ կմնա պատմության մեջ», - նաև հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։

Սպառնալիքները Հայաստանի ու Արցախի ուղղությամբ շարունակվում են, ու թերևս կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չկա մի իշխանություն, որը կարող է զսպել թուրք-ադրբեջանական ռազմատենչ քաղաքականությունը...

Ադրբեջանի նախագահական ընտանիքը, ինչպես հաղորդվում է, Շուշի էր հասել Ֆիզուլիի ճանապարհով, որը, ըստ ադրբեջանական աղբյուրների, կազմում է շուրջ 100 կիլոմետր և արդեն անցանելի է։ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ Շուշի այցից առաջ Ալիևները մասնակցել են Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի, ինչպես նաև Ֆիզուլիի օդանավակայանի հիմնարկեքին։ Ավելի վաղ Ալիևը հանձնարարել էր առնվազն օդանավակայանի թռիչքուղին շահագործման հանձնել այս տարվա ընթացքում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 9107 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am