«Ադրբեջանական ագիտպրոպը պետք է գոնե մի բան լավ հասկանա». Սենոր Հասրաթյան

Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից երեկ՝ մայիսի 31-ին, տարածած հերթական ապատեղեկատվության և սպառնալիքների ու հասարակական հետաքրքրություն ունեցող այլ հարցերի շուրջ «Արցախպրես» լրատվական գործակալությունը զրուցել է ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ: Զրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը: -Պարո՛ն Հասրաթյան, երեկ՝ մայիսի 31-ին, ադրբեջանական կողմը հաղորդագրություն տարածեց ԱՀ ՊԲ-ի կողմից հրադադարը խախտելու և, մևնույն ժամանակ, ականանետերից իրենց բնակավայրերը արկակոծելու մասին: Որքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը: – Ես արդեն առիթ եմ ունեցել տվյալ հարցին պատասխանելու և լրիվությամբ հերքել եմ հակառակորդի ագիտպրոպի կողմից մայիսի 31-ին տարածված այդ և մյուս ապատեղեկատվությունները: Խոսքը մասնավորապես վերաբերում է երեկ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության կողմից հորինված և շրջանառության մեջ դրված «մեղադրանքի» ու երևակայական հաջողությունների հետ կապված հաղորդագրություններին, որոնցում ադրբեջանական կողմը մի դեպքում հայկական զինուժին է վերագրում իրենց բնակավայրերին ականանետային հարվածներ հասցնելու անհիմն մեղադրանքը, իսկ մեկ այլ դեպքում՝ բարձրագոչում, թե իբր իրենց կողմից նույն օրը «ոչնչացվել է հակառակորդի մեկ կրակակետ» և «հատուկ միջոցներով կլանվել տեսադիտարկման մեկ սարք»: Կրակակետի և տեսադիտարկման սարքի «ոչնչացման» կամ «կլանման» մասով ասեմ, որ այդ տեղեկատվությունը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական պրիմիտիվ քարոզչության տիպիկ օրինակ: Ինչ վերաբերում է խաղաղ բնակավայրերի արկակոծմանը, ապա պետք է ասեմ, որ տվյալ մարտավարությունը հայկական կողմին հատուկ չէ ոչ միայն այսօրվա՝ «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» պայմաններում, այլև անգամ ամենաթեժ ու դաժան մարտական գործողությունների ժամանակ, ինչը չի կարելի ասել հակառակորդ կողմի մասին: Ավելին, որպեսզի հստակ պատկերացնեք Բաքվի ռազմական ագիտպրոպի սադրիչ հրապարակումների անհիմն ու ապակողմնորոշիչ էությունը, տեղեկացնեմ, որ ապրիլի 30-ին և լույս 31-ի գիշերն ու գրեթե ողջ օրվա ընթացքում հակամարտ զորքերի կողմից ականանետային զինատեսակներից հրադադարի ռեժիմի խախտման դեպք ընդհանրապես չի արձանագրվել: – Բացի մեղադրանքից ադրբեջանական կողմն իր տարածած հաղորդագրության վերջում հայտարարեց, որ «հայկական կողմի նման սադրանքները շարունակվելու դեպքում» իրենց տրամադրության տակ եղած հրետանային միջոցներից կրակի տակ կառնեն մարտագծից ավելի մեծ խորությամբ գտնվող հայկական բնակավայրերը: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ: – Նման շինծու մեղադրանքից հետո ամպագորգոռ հայտարարություններով հանդես գալը ադրբեջանական ագիտպրոպին հատուկ գործելաոճ է: Մեր բանակի թիվ մեկ խնդիրը հարազատ ժողովրդի անվտանգության լիարժեք ապահովումն է, իսկ մենք դրան պատրաստ ենք ցանկացած պահի և ցանկացած պարագայում, մանավանդ, որ հայկական բանակն ունի ոչ միայն իր առջև դրված խնդրի կատարմանը լավագույնս տիրապետող զինվոր, այլև հակառակորդի զինատեսակներին իր մարտավարատեխնիկական հատկանիշներով գերազանցող հնարավորություններ: Ադրբեջանական ագիտպրոպը պետք է գոնե մի բան լավ հասկանա՝ տեղեկատվական դաշտում անընդհատ հանդես գալ բարձրագոչ հայտարարություններով ու վայրեհաչոցներով, դեռևս չի նշանակում իրական մարտադաշտում հասնել հաջողության: Սա է սովորեցնում պատերազմների, ադ թվում նաև մեր պատերազմի փորձը: – Եվ վերջում, օգտվելով առիթից, ևս մեկ հարց՝ ինչո՞վ է պայմանավորված առաջնային գծում տիրող օպերատիվ իրավիճակի վերաբերյալ ամենօրյա հաղորդագրությունների տարածման պարբերականության փոփոխությունը: – Ասեմ, որ վերջին շրջանում ԶԼՄ-ները բավականին հաճախ են այս հարցով դիմում բանակի հրամանատարությանն ու, մասնավորապես՝ մամուլի պատասխանատուներին: Այս կապակցությամբ փորձեմ շատ հակիրճ ներկայացնել իմ տեսակետը: Բոլորս ու, հատկապես բանակի հետ առնչվող լրագրողները, մի բան պետք է հստակ գիտակցենք, որ այն որոշումները, որոնք կայացվում են մեր զինված ուժերում, խորապես մտածված են, և դրանք բխում են ոչ թե հանրային հետաքրքրությունները բավարարելու անհրաժեշտությունից, այլև բացառապես պայմանավորված են ռազմամարտավարական բնույթի խիստ կարևոր նշանակության խնդիրներ լուծելու պահանջով: Սա ռազմական գործի կարևոր առանձնահատկություններից մեկն է, որը պետք է յուրաքանչյուրս հասկանանք և հարգենք:

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am