Վերջ տուր բանսարկությանը. պատասխան Մոսկվայից՝ Փաշինյանին

Այն պնդումները, թե Ռուսաստանը առաջարկել է Հայաստանին յոթ շրջան վերադարձնել Ադրբեջանին «հենց այնպես» և մոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, չեն համապատասխանում իրականությանը, երեկ, ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարություններով դեսպան Իգոր Պոպովը:

Ինչպես ենթադրում է ՌԴ ԱԳՆ-ն, ռուսական առաջարկներ ասելով, հավանաբար, ենթադրվում է փուլային կարգավորման ծրագիրը, որի վերջին տարբերակը կողմերին էր ներկայացվել 2019-ի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այն ենթադրում էր առաջին փուլում Ադրբեջանին հինգ շրջանների վերադարձ, իսկ երկրորդում՝ երկու շրջանների, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում, Լեռնային Ղարաբաղի իրավունքների ճանաչում, նրա բնակչության լիարժեք կյանքի կազմակերպում, ԵԱՀԿ հանդիպումներին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցություն, ապաշրջափակում, սահմանների բացում, ուժի չկիրառման վերաբերյալ պարտավորությունների ընդունում:

«Ուստի, պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է յոթ շրջան վերադարձնել «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանդարտվել, ճիշտ չէ», - Պոպովի խոսքերը մեջբերում է ԱԳՆ կայքը: Նա ընդգծել է, որ որպես վերջնական նպատակ նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը` կողմերի համաձայնեցված ժամկետում, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո համաժողովրդական քվեարկության անցկացմամբ, որն արտահայտելու էր Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումը և ունենալու էր իրավական պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:

Նշվում է, որ «այս դեպքում հարցի կամ քվեարկության դրված հարցերի ձևակերպումը ոչնչով չի սահմանափակվի, և կողմերը հարգելու են քվեարկության ցանկացած արդյունք»: «Ի դեպ, առաջարկվել է նաև դիտարկել Լաչինի միջանցքի լայնությունը և կարգավիճակը միայն երկրորդ փուլում՝ հաշվի առնելով Քարվաճառի և Լաչինի շրջանների վերադարձը Ադրբեջանին: Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները՝ չնայած լիարժեք համաձայնության հասնել հնարավոր չէր, բայց գլխավորն այն է, որ բանակցությունները վարվել են կանոնավոր կերպով: Նույնիսկ մինչև 2018 թվականը, երբ Երևանը նոր մոտեցումներ առաջ քաշեց», - հավելել է Պոպովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոդված էր հրապարակել՝ «44-օրյա պատերազմի ծագումը» վերնագրով, որում ասվում է, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ռուսական առաջարկները չեն ազդում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վրա և սահմանափակվում են յոթ շրջանի վերադարձով Ադրբեջանին:
Այսպես, Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի ծագմանը վերաբերող վերջին հոդվածի կարևոր կետերից մեկը պաշտոնական Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուս համանախագահի մակարդակով ուղղակի ջախջախեց, հստակ շեշտելով, որ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե Ռուսաստանն առաջարկում էր «հենց այնպես» վերադարձնել յոթ շրջաններն ու մոռանալ կարգավիճակի մասին:

Առհասարակ, Փաշինյանը հայտնվել է մի իրավիճակում, երբ նրա ստերը սկսել են բռնել ոչ միայն Հայաստանի քաղաքական ուժերն ու փորձագետները, այլև Ռուսաստանի ԱԳՆ-ն, փաստորեն: Ու սա այն դեպքում, երբ Ռուսաստանի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցվել է, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է:

Փաշինյանը ցանկացած հարցում իր մեղքը ուրիշների վրա բարդելու իր սովորությամբ արդեն անցել է բոլոր թույլատրելի սահմանները: Ո՞վ է մեղավոր, որ տարիներ շարունակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ՝ յոթ շրջանների վերադարձ բանաձևը Փաշինյանը տապալել է՝ նույնիսկ պատերազմի պայմաններում, չկարողանալով՝ այնպիսի պայմաններում դադարեցնել պատերազմը, որպեսզի երաշխիքներ ստանար, որ Ադրբեջանը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Հիմա դրանում միջնորդ Ռուսաստա՞նն է մեղավոր: Ում համար պարզ չի, որ եղել են ռուսական պլաններ: Բայցև՝ ո՞վ է մեղավոր Փաշինյանը խեղել է ողջ բանակցային փիլիսոփայությունը, վերջում կապիտուլյացիոն հայտարարության տակ ստորագրել՝ առանց Արցախի կարգավիճակի վերաբերյալ հստակություն մտցնելու:

Այսինքն, ռուսներն էլ արձանագրեցին, որ նախկինում եղել է տարածքներ՝ կարգավիճակի դիմաց բանաձևը, որը ոչ միջնորդների պատճառով վերացել է...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6605 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am