Ռուսները կապահովեն թուրքերի ու ադրբեջանցիների անվտանգությունը. Երկթագիծ՝ ոչ հայերի համար

Եվ այսպես, Հայաստանի տարածքով անցնող Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկաթգծի կառուցման ծախսերը գնահատվում են 434 միլիոն դոլար, հայտարարել է Ադրբեջանի տնտեսական բարեփոխումների և հաղորդակցությունների վերլուծության կենտրոնի գործադիր տնօրեն Վյուսալ Գասիմլին:

Ըստ նրա՝ խոսքը Կարս-Նախիջևան-Մեղրի-Զանգելան-Բաքու երկաթգծի կառուցման մասին է, որն, առաջին հերթին, պետք է Նախիջևանը կապի Ադրբեջանի հետ: Նրա խոսքով՝ Հայաստանը, օգտագործելով Ադրբեջանի ներուժը, կարող է Ռուսաստանի հետ տրանսպորտային կապեր հաստատել երկու ուղղությամբ՝ Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու և Իջևան-Ղազախ-Բաքու: «Հաշվի առնելով, որ կարող է նաև կառուցվել երկաթուղային Կարս-Գյումրի ճյուղը, ապա արտասահմանցի աղբյուրների գնահատականով՝ Կարս-Գյումրի-Նախիջևան-Մեղրի երկաթգծի կառուցման ծախսերը կազմելու են մոտ 434 միլիոն դոլար», - ասել է Գասիմլին:

Այսպես, Բաքվում նշում են, որ Կարս-Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու երկաթգծի կառուցումը 434 միլիոն դոլար կարժենա: «Եթե հաշվի առնենք, որ Կարսից Գյումրի հնարավոր է երկաթուղային հաղորդակցություն, ընդհանուր առմամբ, ըստ բոլոր արտասահմանյան աղբյուրների հաշվարկների, Կարս-Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու ճանապարհի համար պահանջվում է 434 միլիոն ԱՄՆ դոլարի ծախս»,- նշել է Գասիմլին:
Ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականն էլ անդրադարձել էր երկաթգծի քաղաքական նշանակությանը, տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի օրակարգային թեմաներին։

Ռուսական աղբյուրները գրում են, որ աշխատանքային խմբի օրակարգում առաջնայինը խորհրդային տարիներին գործող երկաթգծի վերականգնումն է։
Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան, Երևանը և Բաքուն կձևավորեն Լեռնային Ղարաբաղի վերականգնման և հետագա զարգացման աշխատանքային խումբ։ Մոտ ժամանակներս երկրների փոխվարչապետները կներկայացնեն տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքի և տնտեսության զարգացման կոնկրետ ծրագրեր։ Առաջին նիստը տեղի կունենա մինչև հունվարի 30-ը։

«Կոմերսանտ»-ն օրերս ներկայացրեց այդ երկաթգծի քարտեզը։ Այն անցնում է հայ - իրանական սահմանով և թույլ է տալիս ոչ միայն Ադրբեջանը կապել Նախիջևանի և Թուրքիայի հետ, այլ նաև Հայաստանը՝ Ռուսաստանի։ Ճանապարհի մեծ մասն անցնում է Ադրբեջանի տարածքով և բավականին երկար է։ Ռուսաստանում եռակողմ հանդիպման կուլիսներում խոսում էին այն մասին, որ Մոսկվան քննարկում էր Հայաստանը Ռուսաստանի հետ կապող մեկ այլ տրանսպորտային միջանցք ևս, շատ ավելի կարճ, որ անցնում է Ադրբեջանի հյուսիսային հատվածով։ Սակայն այս մասին ավելի մանրամասն ու հստակ տեղեկություն դեռ չկա։

Ինչ վերաբերում է «Կոմերսանտ»-ի ներկայացրած երկաթգծին՝ ռուսաստանցի մասնագետները նշում են, որ թե՛ տնտեսական առումով, թե՛ անվտանգության առումով այն այնքան էլ ձեռնտու չէ Հայաստանին։ Եվ հայտնի չէ, թե երբ և ինչ պայմաններում Երևանը կկարողանա այդ երկաթգծից օգտվել։ Ռուսաստանցի փորձագետները գրում են, որ ապագայում Ռուսաստանը կարող է ռազմական բեռներ տեղափոխել այս երկաթգծով։ Մասնավորապես, «Ռիա Նովոստի»-ն, հղում անելով ռուսաստանցի փորձագետ Նուրլան Գասիմովին, գրում է՝ ճանապարհների բացումից կշահեն բոլոր երեք երկրները ։

«Նախկինում Ռուսաստանի և Հայաստանի կապն իրականացվում էր օդով կամ Վրաստանի տարածքով, Վերին Լարսով, որը պարբերաբար անհասանելի է։ Այժմ երկրները ցամաքային հաղորդակցություն են ստանում։ Դա կարևոր է Հայաստանի համար՝ որպես ԵՏՄ առևտրային դաշինքի անդամ։ Եվ ռուսական ռազմաբազայի համար. բեռները պետք չի լինի տեղափոխել միայն ինքնաթիռներով», - բացատրում է Գասիմովը։ Ընդ որում, նա ընդգծում է, թե Ադրբեջանը Ռուսաստանից ռազմական տարանցումը չի գնահատում որպես սպառնալիք իր համար։ Մինչդեռ ակնհայտ է, որ ռազմական նոր գործողությունների դեպքում Ադրբեջանը թույլ չի տա Ռուսաստանին ռազմական բեռներ տեղափոխել իր տարածքով։ Իսկ խաղաղ ժամանակ էլ կվերահսկի դեպի Հայաստան գնացող բոլոր բեռները։

Ինչպես հայտնի է, վերջին տարիներին ակտիվ քննարկվում էր Ռուսաստանը Հայաստանի հետ կապող վրացական երկաթգծի հարցը, սակայն վրացական կողմը հայտարարել էր, որ հարցը այլևս չկա Թբիլիսիի օրակարգում։ Վրաստանի տարածքով Ռուսաստանը Հայաստանին կապող երկաթգիծը պետք է անցնի Աբխազիայի տարածքով, վրացական իշխանությունները երկաթգծի վերաբացումը նպատակահարմար չեն համարում, Մոսկվայում, թեև այս թեման պարբերաբար բարձրաձայնվում է տարբեր հարթակներում։

«Լենտա․ռու»-ն էլ գրում է՝ մարտի 1-ին եռակողմ աշխատանքային խումբն արդեն պետք է ներկայացնի տարածաշրջանի վերականգնման միջոցառումների իրականացման ժամանակացույցը։ Գերակայությունն առայժմ տրվում է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությանը և նրա անվտանգությանը: Հունվարի 11-ին Մոսկվայում Ալիևը հայտարարել էր, թե կարևորն այն է, որ այդ ճանապարհի օգնությամբ Բաքուն 30 տարվա ընթացքում առաջին անգամ տրանսպորտային կապ կունենա իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Բացի այդ, Ադրբեջանի նախագահն ընդգծել է՝ նոր մայրուղու շնորհիվ Ադրբեջանը կստանա Թուրքիայի հետ հաղորդակցության նոր ուղի, իսկ Հայաստանը՝ հաղորդակցություն Իրանի և Ռուսաստանի հետ, ինչպես նաև Թուրքիայի հետ, հետևաբար Երևանը ելք կունենա նոր շուկաներ:

«Կոմերսանտ»-ը գրում է, որ տեսականորեն այս նոր երկաթուղային ճանապարհը ձեռնտու է Հայաստանի համար, քանի որ ղարաբաղյան հակամարտության հետևանքով Հայաստանի երկաթուղիները դե ֆակտո կրճատվել են մինչև Երևանը Թբիլիսիին կապող փոքր հատված։ Հայաստանի համար լուրջ օգնություն կարող էր լինել Իրանի հետ տնտեսական կապերի ընդլայնումը, բայց դա էլ մինչև հիմա անհնար էր՝ հաշվի առնելով, որ երկրները կապում է միայն մեկ լեռնային ճանապարհ։

Այսպիսով, Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը տեսականորեն պետք է բավարարի բոլոր երեք կողմերին՝ Ադրբեջանին պետք է ճանապարհ դեպի Նախիջևան և Թուրքիա, Ռուսաստանին՝ Թուրքիա և Հայաստան, իսկ Հայաստանին՝ Ռուսաստան և Իրան։ Բայց դե ֆակտո բանակցությունների արդյունքում հաղթող իրեն զգում էր միայն Իլհամ Ալիևը, եզրակացնում է «Կոմերսանտ»-ը։

Ամեն ինչից զատ մնում է բաց մի հարց՝ իսկ ո՞վ է ապահովելու հայերի անվտանգությունը, եթե այդ երկաթգծով հայաստանցիները որոշեն Ռուսաստան մեկնել: Եթե ՀՀ տարածքում Թուրքիա-Ադրբեջան-Նախիջևան գծինը՝ ռուսներն են անվտանգություն ապահովելու, ապա հայերի ուղևորությունը անցնելու է Նախիջևան-Մեղրի-Զանգելան-Ջաբրայիլ-Բաքու-Դաղստան գծով: Սա է՞ անվտանգ ու տնտեսական հրաշք խոստացող ճանապարհը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3306 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am