«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանության փորձի նախապատրաստության գործով կալանավորվեց 4-րդ անձը: Ու մինչ իրավապահները շարունակում են այս գործով քննությունը, գուցե փնտրում սպանության նախապատրաստության պատվիրատուներին, գործով կալանավորված անձանց բնակության վայրում իրավապահները խիստ հսկողություն են սահմանել:
Ավելին՝ ուժեղացված հսկողություն է Վանաձոր-Երևան ավտոճանապարհին, քանի որ գործով կալանավորված անձանցից մի քանիսը Վանաձոր քաղաքի բնակիչներ են: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ կալանավորված անձանց խոշոր գումար է տրամադրվել, որպեսզի սպանեին երկու քրեական հեղինակություններին: Տեղեկություններ կան, որ գործը գլուխ բերելու համար Էջմիածնում վարձով բնակվող եռյակ խմբի անդամները միմյանց հետ հաղորդակցվել են այլ երկրի բջջային օպերատորների հեռախոսաքարտերով: Սա նշանակում է, որ սպանության նախապատրաստման գործընթացին գուցե մասնակցություն ունեն արտերկրում ապրող անձինք»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը