Պատգամավոր Հայկ Սարգսյանը միկրոֆոնը խլեց լրագրողի ձեռքից ու մտավ իր աշխատասենյակ (video)

Ես հետեւել եմ ձեր գործունեությանը՝ եւ որոշում եմ կայացրել, որ չեմ պատասխանելու ձեր հարցերին: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում դիմելով «Yerevan Today»-ի լրագրող Սյուզի Բադոյանին, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Այս մասին հայտնում է news.am-ը:

«Եթե դուք ձեր գործունեության ընթացքում կապացուցեք, որ արժի, որ ձեր հարցերին պատասխանեմ, ես եկող տարի կպատասխանեմ»,-ասաց նա:


Լրագրողը արձագանքեց. «Ես ապացուցում եմ քաղաքացիներին, ես ձեզ ապացուցելու ոչ մի բան չունեմ, մի քիչ շատ մեծ իրավունքներ չեք վերապահո՞ւմ ձեզ: Իմ թեւն ինչո՞ւ էիք քաշում, երբ ես Սյունեքի համայնքների ղեկավարների մասով քրգործի մասով հարց էի տալիս պարոն Ջհանգիրյանին»:

Հայկ Սարգսյանն ասաց, որ լրագրողները գագիկ Ջհանգիրյանին ուզում էին գցել գետնին. «Ես դա նկատեցի, փորձեցի կանխել: Գագիկ Ջհանգիրյանը սայթաքեց, քիչ մնաց ընկներ»:

Լրագրողն էլ պատասխանեց. «Դուք հիմա սադրիչ եք, թե սուտ ասելու վարպետ եք»:

«Ձեզանից ուժեղ սադրիչ ես չեմ պատկերացնում: Նման մեկնաբանություններ այլեւս չանեք, ես ձեզ դա թույլ չեմ տալու»,-ասաց պատգամավորը:

Նրանց միջեւ վիճաբանություն սկսվեց:

-Դուք նրա կյա՞նքն էիք պաշտպանում ինձնից, լրագրողի՞ց: Ես կադրերը կբերեմ կնայեք:

- Ձեր հարցերը չունեն որեւէ լոգիկա: Դուք կադրերը մի հատ էլ կնայեք, ինչպես էիք բոլոր լրագրողներով Գագիկ Ջհանգիրյանին հետապնդում: Ես փորձեցի...

- Դա մեր աշխատանքն է, այդ դուք էիք մեզ հետապնդում:

- Երբ ես սկսեմ ձեզ հետապնդել, մեր ամբողջ հանրություն ահավոր կուրախանա: Դեռեւս ցավոք սրտի, չեմ սկսել ձեզ հետապնդել:

- Ինչի՞ ցավոք սրտի, սկսեք:

- ես ուզում եմ մտնել իմ աշխատասենյակ:

- Դուք կարող եք մտնել, մենք ձեզ չենք բռնանում, բայց ուզում ենք մի քանի հարցերի պատասխաններ ստանալ, կարելի՞ է:

- Ես ասացի, որ ձեր հարցերին չեմ պատասխանում: Եթե դուք 5-ի կպահեք ձեզ, ես հաջորդ տարի կպատասխանեմ ձեր հարցերին, դւք ձեզ 2-ի եք պահում: Կթողնե/ք ինձ մտնել սենյակ:

- Ես իրավունք ունեմ ձեզ խանգրելու, որովհետեւ դուք պետք է բավարարեք քաղաքացիների պահանջները:

- Ես ճիշտն ասած մտածում էի, որ այս տարի դուք լրագրողներով, հատկապես գողացված միջոցներով սնվող լրագրողներով ձեր գործունեության ոճը կփոխեք:

- Էս ի՞նչ հայտարարություն եք անում, դուք դրա տակից դուրս կգա/ք:

-Այո, դիմեք դատարան, դատարանում կհանդիպենք:

-Շատ համարձակ պատգամավոր եք, անուններով կխոսե՞ք: Դուք հիմա փախչում եք, համարձակը չի փախչում:

Դրանից հետո Հայկ Սարգսյանը խլեց լրագրողի միկրոֆոնը, հրեց եւ մտավ սենյակ, եւ թույլ չէր տալիս իր հետեւից լրագրողները բացեն դուռը:

Լրագրողը կոչ արեց վերադարձնել խոսափողը:

Քիչ անց Հայկ Սարգսյանը վերադարձրեց միկրոֆոնը եւ կրկնեց, որ չի պատասխանելու տվյալ լրագրողի հարցերին. «Ես ուզում եմ ոչ դուք սադրեք, ոչ էլ տպավորություն ստեղծվի, թե ես եմ սադրում: Խնդրում եմ, եկեք այս 2021 թվականը սկսենք նոր էջից: Կարո՞ղ ենք»:

Սյուզի Բադոյանն էլ ասաց. «Մենք իրար հետ ծանոթ չենք, ես առաջին անգամ եմ ձեզ միկրոֆոն առաջարկում եւ առաջարկում եմ զուտ այն պատճառով, որ դուք իմ թեւից քաշում էիք, եւ թույլ չէիք տալիս իմ լրագրողական աշխատանքն իրականացնել: Ես ակնկալում էի տղամարդավարի ներողություն խնդրել»:

դիտվել է 727 անգամ
Լրահոս
Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video) Ապազգային դիրքորոշումները չեն կարող ստվերել հայրենիքի պաշտպանի առաքելությունը․ Աբրահամյան Վարկավորման մասով «Ամերիաբանկը» գերազանցել է 1 տրլն դրամի շեմը․ շատ կարևոր է ոլորտը․ Առաքելյան (video) Արարատ Միրզոյա՛ն, բա էդ ու՞մ էիք անվանում «ռսի շպիոն»․ Էդուարդ Շարմազանով (video) #ՈՒՂԻՂ․ Փաշինյա՛ն, ճզմիր դրանց, դրանք էլ ձեզ չե՛ն ներելու, որովհետև․․․ Արմինե Ադիբեկյան (video) «Սասու՛ն, մի խփնված ադրբեջանցի էլ քամակիդ էր կրակել, ինչու՞ էիր շոու սարքել»․ Նարե Սոսե (video) Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Արմեն Աշոտյանի տնային կալանքը չի փոխվի․ դատարանը մերժել է պաշտպանների ներկայացրած հատուկ բողոքը Կարևոր մտահոգություններ ենք բարձրաձայնել․ Արտյոմ Գեղամյան - «Թեղուտ» ՓԲԸ կորպորատիվ տնօրեն (video) Աջակցե՛ք «Ուժեղ Հայաստան»-ի օրինագծին՝ ավելի որակյալ և ավելի էժան դեղերի համար Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Ռազմագերիներին շարունակում են խոշտանգել.Ադրբեջանը լուսանկարներ չի տալիս.Սահակյանը՝սարսափելի փաստերով (video) Ապաշխարությունը Եկեղեցու պարտությունը չէ. Տեր Իսահակ #ՀԻՄԱ․ Իրանի ղեկավար կազմը Երևանում կարևոր հարց է լուծելու․ վտանգավոր զարգացումներ (video) Վեհափառը կարևորել է «Save Armenia»-ի գործունեությունը՝ ի նպաստ ազգային հիմնախնդիրների բարձրաձայնման Փաշինյանը և Փեզեշքիանը քննարկել են ՀՀ-Իրան համագործակցության օրակարգը և պայմանավորվածությունները Այրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ Հիլդա Չոբոյանի բացառիկ ելույթը․ «Ինչ վիճակում են հայ ռազմագերիները Բաքվում» (video) Ոսկու, պղնձի հանքավայրեր հայտնաբերելու ներուժ ունենք, պետք է ներգրավել ներդրումներ. Հայկ Ալոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am