Սարգսյանի ու Ալիևի «ուսերի բեռի» տարբերությունը

ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցին և անդրադառնալով նաև ղարաբաղյան հակամարտությանը, նշել է. «Ղարաբաղյան խնդիրն իրոք կոշտ քննարկումների լրջագույն հանգույց է, բայց մենք հետաքրքրված ենք գործընթացն առաջ մղելուն, ինչպես նաև առավելագույնս նպաստելուն, որպեսզի հակամարտությունը գտնի իր լուծումը: Այո, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահ է և ակտիվ  աշխատում է այդ եռյակում: Եթե չեմ սխալվում 2013թ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երեք երկրների նախագահները  հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն կարգավորման հիմնական խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ուսերին է: Մենք մեր կողմից կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,-ասել է Կարասինը haqqin.az-ի հետ զրույցում: Լրագրողի այն դիտարկմանը, որ Ռուսաստանը, լինելով միջնորդ երկիր,  «Իսկանդեր» բալիստիկ հրթիռային համակարգ է մատակարարել Հայաստանին, Կարասինն ասել է, որ չնայած դրան հակամարտող կողմերի միջև հավասարակշռությունը պահպանվում է: «Մենք զենք ենք մատակարարում Հայաստանին, բայց մատակարարում ենք նաև Ադրբեջանին: Հաշվի է առնվում նաև, որ չնայած Հայաստանի մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, գոյություն ունի նաև նման հասկացություն, ինչպիսին է մատակարարումների հանդեպ պատասխանատու վերաբերմունքը, ինչն իմ կարծիքով՝ համապատասխանում է Ռուսաստանի վարքին»,-հավելել է Կարասինը: Մոսկվան, իհարկե, փորձում է ցույց տալ, որ կողմերին չի ճնշում, երբ ասում է` կարգավորման հիմնական խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ուսերին է: Բայց ինչպես է ՌԴ-ն որպես միջնորդ` նպաստում կողմերի միջև խաղաղության հաստատմանը: Իհարկե, մխիթարական էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հասցեական հայտարարությունը, որում կոնկրետ մեղադրանքի սլաքներն ուղղվեցին դեպի Բաքու: Նման հայտարարություն էր արել նաև Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Հիշեցնենք, որ ԼՂ լարվածությունն աճեց մայիսի 15-ին։ Ադրբեջանի զինված ուժերը երեք հրթիռային հարված էին հասցրել Ղարաբաղի ուղղությամբ, վնասելով երկու միավոր զինտեխնիկա, որոնցից մեկը՝ մարտական՝ «ՕՍԱ» տեսակի զենիթահրթիռային համակարգ: Իսկ Բաքուն արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախօրեին տարածած հայտարարությունը՝ այն որակեց «անարդար և ոչ օբյեկտիվ»: Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը նշել էր, որ «ադրբեջանական ԶՈՒ-ն գտնվում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում» և կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա: Ընդ որում, Հաջիևը չէր էլ ժխտել գնդակոծության փաստը: Ապրիլյան պատերազմից հետո սա առաջին դեպքն էր, երբ ԵԱՀԿ-ն և Ռուսաստանը հստակ հայտարարեցին, որ լարվածության աճի պատճառը Ադրբեջանի գործողություններն են։ Դա Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության կողմից բացահայտ վերաբերմունքի դրսևորում էր։ Բաքուն պետք է նկատի, որ ամենը սահմաններից դուրս է գալիս, և հնարավոր չէ այս ձևով շարունակել բանակցությունները։ Ի վերջո, դրա արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն է անիմաստ դառնում, ինչը հետևողականորեն իրականացանում է պաշտոնական Բաքուն: Ադրբեջանի պահվածքն ուղղակի հարվածում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի իմիջին: Պաշտոնական Երևանը, պատրաստակամություն հայտնելով, շարունակել բանակցությունները, թերևս կձգտի միջնորդների օգնությամբ Բաքվից` իրավիճակը կայունացման տանելու ձգտել,  ոչ թե հակառակը: Տևական ժամանակ Բաքուն դիմում էր դիվերսիոն գործողությունների, բայց ապրիլյան պատերազմից հետո, երբ հայկական կողմն արդիականացրեց սահմաններում սարքավորումները, Ադրբեջանի «մանևրելու» մղումները բարդացան: Մի որոշ ժամանակ առաջ էլ հայկական կողմը կանխարգելիչ հարված հասցրեց, ադրբեջանական կողմը զոհեր թողեց շփման գծում, որի արդյունքում նրանց դիվերսիոն ներթափանցման փորձը կանխվեց: Իրականում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի «ուսերի» բեռը տարբեր են: Հայկական կողմը ստատուս քվոյի պայմաններում բանակցությունների կողմնակից լինելով` չի բացառում պարտադրվող պատերազմը: Ալիևի «պատկերացումները» լիովին դուրս են տրամաբանությունից. նա բանակցությունները մերժում է, փոխզիջումները մերժում է, ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը մերժում է, և առհասարակ խաղաղ կարգավորումը չի ընդունում գործնականում, քանի որ դեմ է հանդես գալիս այն առաջարկներին ու սկզբունքներին, որոնց շուրջ տարիներ շարունակ բանակցություններ են ընթացել: Թամար Բագրատունի

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am