Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի Շորժա գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi Pajero io և ВАЗ 2108 մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 6 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակի բժշկական ամբուլատոր կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են բախման հետևանքով ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս եկած և ձորում հայտնված ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ժամանել է նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ
Հուլիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը