ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը Ծաղկաձորում ընկերոջ ծննդյան օրը հարբել է եւ ծեծկռտուք սարքել. Dejavu

Հունվարի 2-ին ժամը 15:30 ի սահմաններում Ծաղկաձորի ռեստորաններից մեկում հանրությանը հայտնի՝ «Շիշ բռնողը»՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, իր ընկերոջ ծննդյան արարողության ժամանակ ալկոհոլի որոշակի քանակ ընդունելուց հետո սկսում է իրեն լկտի պահել՝ արժանանալով կողքի սեղանի դիտողությանը։ Այս մասին հայտնում է Տելեգրամի Dejavu ալիքը:

«Հունվարի 2-ին ժամը 15:30 ի սահմաններում Ծաղկաձորի ռեստորաններից մեկում հանրությանը հայտնի՝ «Շիշ բռնողը»՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, իր ընկերոջ ծննդյան արարողության ժամանակ ալկոհոլի որոշակի քանակ ընդունելուց հետո սկսում է իրեն լկտի պահել՝ արժանանալով կողքի սեղանի դիտողությանը։ Դրան ի պատասխան, նա սկսում է բարձր հայհոյել և զայրացած գոռալ , թե ի՞նչպես է, որ իրեն չեն ճանաչում, ինքը ԱԺ պատգամավոր է, ինչպես կուզի այնպես էլ կպահի իրեն: Կողքի սեղանի մասնակիցները փոխադարձ հայհոյանք են հնչեցնում շիշ բռնողի հասցեին, ասելով, որ թքած ունեն իր կարգավիճակի վրա և, որ ԱԺ պատգամավորը իրավունք չունի իրեն այդպես լկտի պահելու...Դրան ի պատասխան շիշ բռնողը հարձակվում է այդ սեղանի մասնակիցների վրա: Տեղի է ունենում վիճաբանություն և ծեծկրտուք: Տեսնելով, որ սեփական ուժերով չի ստացվում լուծել խնդիրը, շիշ բռնողը զանգահարում է ոստիկանապետ Վ.Ղազարյանին եւ հրահանգում նրան բերման ենթարկեն մյուս կողմին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները տեղում հասկանում են, որ միակ մեղավորը շիշ բռնողն է և փորձում են դեպքին ընթացք չտալ։ Սակայն շիշ բռնողը, լինելով ոչ սթափ վիճակում, կրկին զանգում է ոստիկանապետին և շատ կոշտ խոսակցություն ունենում իր հետ՝ զայրանալով, թե ինչու՞ իր ասածը ոստիկանները չեն կատարել: Հայկ Սարգսյանին հունից հանում է « հմի շիշ ես բռնում ու մարդ բռնել տալիս, մի երկու ամսից էլի լիքը բան ես բռնելու , ձեռներդ պարապած պահի այ բռնող» արտահայտությունը: Շիշ բռնողի հետ նույն սեղանին գտնվող որոշ մասնակիցներ մի կերպ հանգստացնում են նրան, հանդարտեցնում իրավիճակը, չթողնելով, որ այն ավելի բարդանա և թողնում հեռանում են իրենց հետ տանելով գրեթե անգիտակից հարբած վիճակում գտնվող ԱԺ պատգամավորին»:

դիտվել է 1540 անգամ
Լրահոս
Արցախի պետական համալսարանը վերականգնելու համար անհրաժեշտ է 1 մլրդ դրամ Եկեղեցու բակում թողնված երեխան վերադառնում է տուն Սյունիքում նոր հուշարձաններ են հայտնաբերվել, կազմվել են պահպանական գոտիների նախագծեր Տավուշում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ այն վերածվել է մոխրակույտի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող ծրագիրը միջազգայնացվում է, նպատակ ունեն բնաջնջել հայկական հետքը Հայտնի է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Էրդողանն Աստանայում ՃՈ տեսուչը 2023 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ ստացել է 6,5 միլիոն ՀՀ դրամ կաշառք Freedom House-ը ներկայացրել է փաստահավաք զեկույց՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով Հայաստան կժամանի ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը Լիտվան բողոքի նոտա է հանձնել ռուս դիվանագետին «Ավելին կտեսնեք». Բլինքենը՝ Վրաստանում «գործակալների օրենքի» վերաբերյալ Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. մեղադրյալների թիվը 3 տասնյակ է Ուկրաինան օգոստոսին դեֆոլտ կհայտարարի․The Economist «Թուրքիայի դեմ գործող որոշ տարրերի փորձերը կտապալվեն». Յաշար Գյուլեր Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կան տուժածներ Պուտինը վաղը կմեկնի Ղազախստան Առաջնությանը Հայաստանի մասնակցությունը սահմանափակվել է Պետրոս Ղազարյանի ներկայությամբ՝ որպես հանդիսատես, իսկ դրանից հետո սրճարաններից մեկում` որպես այցելու Գործ ունենք ոչ թե սահմանազատման ու սահմանագծման, այլ հայկական հողերի հանձնման ու ընդունման հետ Հայ Առաքելական Եկեղեցու թուլանալուց միշտ ուրախացել են հայ ժողովրդի թշնամիները... Մյուս իրականության մեջ էս դժոխքի ԱԺ նախագահն է՝ Իսպանիայից Ալիևը ադրբեջանցիներով է լցնելու Հայաստանը Հայաստան շատ արագ և բարեհաջող կվերադառնան մոտավոր հաշվարկներով 300-320 հազար ադրբեջանցիներ. Գարիկ Քեռյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյան (Արդարադատության նախկին նախարարի տեղակալ) Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Սերգեյ Հարությունյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am