Սյունիքում GPS–ի կամ Google map–ի մեխանիկական կիրառության հետևանքով լուրջ սպառնալիքներ են ստեղծվել ՀՀ սահմանային բնակիչների կյանքի և անվտանգության համար․ ՄԻՊ

Աշխատանքային եռօրյա այցով մարդու իրավունքների պաշտպանն աշխատակազմով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում է: Նախատեսված են այցեր Գորիս, Շուռնուխ, Որոտան, Կապան, Մեղրի և այլ համայնքներ, տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:

Այսօր Գորիս, Որոտան ու Շուռնուխ կատարած այցերը հաստատում են, որ Գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google map) մեխանիկական կիրառության արդյունքում լուրջ սպառնալիքներ են ստեղծվել Հայաստանի սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության, նրանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու կենսական կարևորության մյուս իրավունքների համար, որոնք երաշխավորված են միջազգայնորեն ու մեր երկրի Սահմանադրությամբ: Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը:

Մասնավորապես, այդ սկզբունքի մեխանիկական կիրառումով ադրբեջանական վերահսկողության ներքո են անցել, օրինակ, Գորիսը, Որոտանն ու Շուռնուխն իրար միավորող ճանապարհի տարբեր հատվածներ, որոնք ուղիղ վտանգի տակ են դրել խաղաղ բնակիչների տեղաշարժը:

Սահմանային դարձած բնակավայրերի բնակիչների հետ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա հանդիպումները, համայնքային մարմինների հետ քննարկումներն ու ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանցի զինվորականները կատարում են սադրանքներ. զինված պարբերաբար հայտնվում են խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ ճանապարհներին ու դա անում են զենքի ցուցադրումով՝ խաղաղ բնակիչներին և առաջին հերթին կանանց ու երեխաներին ահաբեկելու նպատակով:

Նշվածից բացի, գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google map) մեխանիկական կիրառության արդյունքում, օրինակ, Որոտանում ու Շուռնուխում մարդիկ ուղղակի զրկվել են իրենց սեփականության իրավունքով պատկանող տներից, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունից: Այդ համայնքների բնակիչները նաև զրկվել են իրենց մասնավոր սեփականությունը հանդիսացող, իսկ համայնքը՝ համայնքային սեփականություն հանդիսացող կենսական կարևորության գյուղատնտեսական հողատարածքները (օրինակ՝ որպես այգի, վարելահող կամ արոտավայր) օգտագործելու հնարավորությունից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները հաստատում են, որ նշված սկզբունքի պատճառով Ադրբեջանի վերահսկողության ներքո են հայտնվել Հայաստանի քաղաքացիներին պատկանող տներ ու հողատարածքներ, որոնց նկատմամբ իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող վկայականները տրվել են կա՛մ Խորհրդային Հայաստանի, կա՛մ Հայաստանի անկախ Հանրապետության տարբեր ժամանակահատվածների իրավասու մարմինների (Կադաստրի կոմիտե և այլն) կողմից:

Բացի այն, որ այս ամենի արդյունքում կոպտորեն խախտվել են մարդկանց իրավունքները ու նրանք զրկվել են իրենց սեփականությունից, նաև առաջացել է անորոշ վիճակ, ինչն իր հերթին ստեղծում է տագնապի մթնոլորտ ու անհանգստություն խաղաղ բնակիչների մոտ:

Հայաստանի սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքն ու առողջությունը, նրանց ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անձեռնմխելիությունը ուղիղ սպառնալիքի տակ է հայտնվել նաև այն պատճառով, որ ստացվել է, օրինակ, Շուռնուխի դեպքում գյուղը բաժանվել է «ադրբեջանական» ու «հայկական» մասերի ու որպես բաժանման հիմք է ընդունվել այդ համայնքով անցնող միջպետականն ճանապարհը: Բայց հարցն այն է, որ ճանապարհի մի կողմում՝ «հայկական» մասում [այդ թվում՝ այն վայրերը, որտեղ երեխաները սովոր են խաղալ] խաղաղ բնակիչներ են, իսկ անմիջականորեն մյուս մասում՝ ադրբեջանական զինված ուժերը:

Ուստի, ՀՀ սահմանների հարցը Գուգլ (Google) մասնավոր կազմակերպության հավելվածներով կամ GPS [գլոբալ տեղորոշման] համակարգով լուծելը, որը նաև վտանգում է Հայաստանի պետական սահմանների անձեռնմխելիությունն ու երկրի անվտանգությունը, մեր երկրում ապրող մարդկանց ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքների ապահովան տեսանկյունից բացարձակ անընդունելի է:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում տեղում Գուգլ (google) քարտեզների մի քանի տարբերակներ ցույց են տվել տարբեր արդյունք, այդ թվում՝ մի քանի դեպքում Շուռնուխ գյուղը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մաս:

Այսօրվա այցի ընթացքում տեղի են ունեցել կարևոր հանդիպումներ Գորիսի քաղաքապետի, Որոտան և Շուռնուխ գյուղական բնակավայրերի ղեկավարների ու համայնքային մյուս մարմինների հետ, համայնքների բնակիչների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմերի հետ: Ընդ որում, ՀՀ զինված ուժերի կամ ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմերն իրականացնում են անձնուրաց հերոսական ծառայություն՝ չնայած հաճախ է նրանց համար առաջանում անարդարացի, իրենց չվերաբերող ծանրաբեռնվածություն:

Առաջիկա օրերին նախատեսված են այցեր Սյունիքի մարզի այլ բնակավայրեր ևս, որոնց ընթացքում կիրականացվեն անհրաժեշտ մասնագիտական ուսումնասիրություններ ու դիտարկումներ:

դիտվել է 385 անգամ
Լրահոս
10 մլն դրամով ՆԳՆ ոստիկանության զորքերի համար միկրոավտոբուսներով և ավտոբուսներով սպասարկման հերթական ծառայություններ են գնվել Կիրանցի հարակից բարձունքում առավոտ ադրբեջանական դրոշ է տեղադրվել․ գյուղապետ Մահվան ելքով վրաերթ՝ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմել Բագրատ Սրբազանի գլխավորությամբ համաժողովրդական շարժումը թևակոխում է իր վերջնական փուլ. Դավիթ Անանյան Հոգեկան տառապանքի մեջ ես եմ, որ մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, որ այդ գործը կատարողը ինձ շատ սիրելի մարդ է. Սրբազան Թքե՛լ եմ ես ձեր՝ Նիկոլից ստացած կոչումների վրա․ գնդապետը՝ սպաներին (video) Արտառոց ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց Նույնիսկ թուրքերը չեն կարողացել խոչընդոտել կամ կանգնեցնել Վեհափառի մուտքը Սարդարապատ, բայց դա փորձում էին անել նիկոլական ոստիկանախմբերը. Աբրահամյան Փաշինյանը վախերը չի թաքցնում․ նրա զորքը Սարդարապատի հուշահամալիրում է (video) «Չնայած Նիկոլի հիստերիային»՝ Վեհափառը Սարդարապատի հուշահամալիրում է (video) Էնթոնի Բլինքենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու ջանքերը Մենք Սարդարապատ մեր այցելությամբ կարևոր արձանագրում ենք ունեցել, որ այլևս մեր երկրում ասելիք ունեցողը, օրակարգ թելադրողը մենք ենք. Սրբազան Հաղպատ կիսակայարանի բնակելի թաղամասում և Ալավերդու քաղաքային գերեզմանատան հարևանությամբ գտնվող տնակներում արգելափակված մարդիկ կան. Հրաչյա Պապինյան Հանրային հեռուստաընկերության ոչ հանրային լինելը եւս մեկ անգամ փաստեց Փաշինյանի կառավարությունը Ոստիկանները փակել են Վեհափառի ճանապարհը՝ փորձելով թույլ չտալ գնալ Սարդարապատի հուշահամալիր Ջրհեղեղից հետո Լոռիի ո՞ր բնակավայրերում դեռևս վերականգնված չէ ջրամատակարարումը Աղետի գոտում այս պահին արգելափակված մարդիկ կան, իսկ ԱԻՆ-ի պետը Երևանում գեներալի կոչում է ստանում Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից, բայց նաև չմոռանաք ազգի դավաճաններին. Ռուբեն Մխիթարյան Փաշինյանը գնում է Սարդարապատ Ե՞րբ եք տեսել՝ ուղտը վիրավորվի ուղտ լինելուց․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Թքող մոր, թքող տղեն» իր տեղը չի գտնում․ Խաչիկ Մանուկյան (video) Աղստև գետի վարարման հետևանքով մասնակի փլուզվել է Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Սամվել Ալեքսանյանն ու Տիգրան Ավինյանը՝ գրկախառնված Նիկոլն ամենասարսափելի աղետը տարածել է մեզ վրա․ Սրբազանի կարևոր ելույթը Հրապարակից (video) 1918-ի մայիսի 28-ը ապացույցն է, որ պատմական Հայաստանը կարող է դառնալ իրական Հայաստան պետություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am