Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան. ո՞ւմ կողմն են Ելք-ն ու Ծառուկյան դաշինքը

ԱԺ արտահերթ նիստում Կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթի քննարկումը հետաքրքիր ելքով ավարտվեց: Խոսքը ՀՀ կառավարության կառուցվածքի և պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքներում   փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի մասին է, որը ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նախագիծը նպատակ ունի Կառավարության կառուցվածքը համապատասխանեցնել սահմանադրական փոփոխություններին: «Համաձայն դրա՝ նախարարների թիվը չպետք է գերազանցի 18-ը: Բացի այդ, այսուհետ չի լինի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը: Այն կփոխարինվի աշխատակազմի ղեկավարի պաշտոնով: Այս փոփոխությանը համահունչ՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում ևս փոփոխություն կլինի: Բացի այդ, աշխատավարձի այն գործակիցը, որը պահպանվում է աշխատակազմի ղեկավարի հայեցողական պաշտոնի համար,  կունենա նաև օրենսդիր մարմնի աշխատակազմի ղեկավարը: Նրա գործակիցը կհամապատասխանեցվի կառավարության աշխատակազմի ղեկավարի գործակցին»,- ներկայացրեց ԱՆ փոխնախարարը: Ավելի մատչելի ներկայացնենք հարցը.կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը վերացվում է, մնում է միայն աշխատակազմի ղեկավար, սակայն նա ստանալու է նախարարին հավասար աշխատավարձ, ավելի քան 790 հազար դրամ: Որպեսզի համահունչ լինի ԱԺ-ի հետ, կբարձրացվի նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը. համապատասխանաբար պետք է ավելացվեն նաեւ տեղակալների աշխատավարձերի ինդեքսը, արդյունքում թե՛ կառավարության, թե՛ ԱԺ-ի աշխատակազմերի ղեկավարների տեղակալները կստանան այնքան աշխատավարձ, որքան ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները՝ պատգամավորները՝ 660 հազար դրամ: Այս փոփոխությունը պատգամավորների շրջանում բուռն վրդովմունք է առաջացրել. ընդդիմադիրներն բացահայտ , իսկ ՀՀԿ-ականները անձնական զրույցներում էին արտահայտում: Հատկապես ակտիվ քննադատում էին «Ելք» խմբակցության պատգամավորները. քարտուղար Գևորգ Գորգիսյանը հարցրեց. «Սա արդարացվա՞ծ է, և արդյոք սա պատգամավորի դերի նվաստացում չէ»: Փոխնախարարը չհամաձայնեց պատգամավորի հետ։ «Փաստորեն, պատգամավորի գործունեությունը հենց հավասարապես այդքան է և ոչ ավել: Կոչ եմ անում դեմ քվեարկել նախագծին»,- ասաց նա: «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ Կառավարության աշխատակազմի ղեկավարը չպետք է նախարարների աշխատավարձի չափ աշխատավարձ ստանա։ «Չեմ հասկանում ՝ինչու ենք աշխատավարձերի սանդղակն այս կերպով փոփոխության ենթարկում: Հիմա բոլորը պետք է ասեն ՝եթե աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը խորհրդականի աշխատավարձի չափ է, բա ինչո՞ւ մնացածինն էլ այդքան չէ»: Սակայն խնդիրն այսքանով կարծես թե չի սահմանափակվում: Նիկոլ Փաշինյանն առավել խորությամբ էր հարցը դիտարկել: Նա իր ելույթում ասաց, որ այս նախագծի էությունից կարելի է եզրահանգել, որ Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև սկսվելու է որոշակի մրցապայքար՝ իշխանությունը ստանձնելու համար.«Քանի որ մամուլում էլ կան տեղեկություններ, որ հենց այս փուլում նախարարների նշանակման հարցում Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև մթնոլորտն այնքան էլ խաղաղ չի եղել, այդ կոնֆլիկտը կենտրոնացել է աշխատակազմի ղեկավարի վրա։ Որովհետև եթե նախարար լիներ, դրա նշանակման հարցում Սերժ Սարգսյանի դերակատարումը պետք է մեծ լիներ, նա պետք է ստորագրեր հրամանագիրը, իսկ վարչապետն այդ պաշտոնում նախընտրում է ունենալ սեփական մարդուն։ Եվ քանի որ հակասություններ են եղել, որոշել են «նախարար» բառը հեռացնել և այս փուլում կնքել զինադադար»,- հայտարարեց նա: Նշված օրենքի նախագծի փաթեթը քվեարկության դրվեց և 58 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց: «Ելք»-ը դեմ քվեարկեց նախագծին, որը խորհրդարան էր ուղարկել կառավարությունը,եւ որով Կարեն Կարապետյանը, փաստորեն, նախարարական լիազորություններ ու կարգավիճակ է սահմանում իր կադրի՝ աշխատակազմի ղեկավարի համար, իսկ Ծառուկյան դաշինքի պատգամավորների մեծ մասը՝ ձեռնպահ, ոմանք էլ չմասնակցեցին քվեարկությանը՝ ըստ էության այս փուլում չեզոք դիրք գրավելով: Անի Սահակյան

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am