Թուրքական կլկլոցներ ու հայրենասիրական դրոշներ Ազգային ժողովում

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր բուռն քննարկում ծավալվեց «Հեռուստաընկերության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքների փոփոխությունների ժամանակ, որոնցով ընդլայնվում է ռադիոհեռարձակման ցանցը։ ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը հավաստիացրեց, թե ցանկանում են լիբերալիզացնել մեդիա դաշտը: Նա նշեց, որ հնարավոր է ավելանա երեք հանրապետական ռադիոընկերություն: «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նկատեց՝ անցնում ենք թվային տիրույթ հենց սահմանամերձ շրջաններում, դա նշանակում է, որ այդ ամենաաղքատ շրջանները պետք է լրացուցիչ ծախսեր կատարեն թվային ընդունիչներ գնելու համար. «Նրանք չունեն այդ գումարը, շարունակելու են ոչ թվային, անալոգային տիրույթում լսել թուրքական` զրկվելով հայկականից: Եթե կա հայկականը նույն անալոգայինով, չե՞ք տեսնում արդյոք լրացուցիչ վտանգ: Ես լավ ծանոթ եմ ռադիոֆիզիկային ու հաճախականության փոփոխության կարիք չկա»։ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն էլ խոսքի ազատության սահմանափակման մասին հետաքրքրվեց։ «Եթե կա նման խնդիր, ապա դա կապված Թուրքիայի ու Ադրբեջանի մեդիա շահերը պաշտպանող կառույցների հետ, որովհետև սրանով լուրջ վտանգվում է և թուրքական, և ադրբեջանբական ռադիոների հեռարձակման ներթափանցումը հանրապետության տարածք»,-ասաց նախագծի համահեղինակ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը, որը մինչ այդ Հանրային ռադիոյի ղեկավարն էր։ Սա հունից հանեց Նիկոլ Փաշինյանին, նա հոխորտաց՝ որեւէ մեկը չհամարձակվի իրենց խմբակցության պատգամավորների հարցերի ժամանակ Թուրքիայից ու Ադրբեջանից սկսել խոսել.«Հակառակ դեպքում ամեն անգամ կհիշեցնենք քառօրյա պատերազմը, պաշտպանությունը ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի ձախողելու ձեր պատասխանատվությունը և ամեն անգամ կհիշեցնենք, որ այդ հարցը հետաքննված չէ պատշաճ մակարդակով, և անպայման պետք է քննվի, թե ովքեր, ՀՀԿ որ բարձրաստիճան ներկայացուցիչները ձախողեցին ՀՀ պատշաճ պաշտպանության կազմակերպումը և հարյուրավոր զոհեր տվեցին քառօրյա պատերազմի ընթացքում։ Չհամարձակվեք այսուհետ մեր խմբակցության ու ընդհանրապես ընդդիմության հարցերին ի պատասխան հայրենասիրական դրոշներ բարձրացնել, կոնտեքստից դուրս, երբ նորմալ քննարկում է աշխատանքային լինում» արտահերթ ելույթով պատասխանեց Նիկոլ Փաշինյանին. «Սահմանամերձ շրջաններին, որոնք ունեն սահմաններ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, իսկ դա ՀՀ 80-ից ավելի տոկոսն է, մենք հնարավորություն ենք տալիս այդ բնակչներին ավելի ճիշտ ինֆորմացիա ստանալ մեր ռադիոհաճախությունների միջոցով, այլ ոչ թե թուրքական կամ ադրբեջանական ռադիոներ լսել։ Մենք ընդունում ենք, որ իդեալական իշխանություն չենք, ինչը Հայաստանում երբեք չի եղել, բայց ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները տվել է մեր աշխատանքի գնահատականը։ Գերմանիայի, Կիպրոսի, Սլովակիայի նման երկրները ընդունել են Հայոց ցեղասպանությունը ու առաջին անգամ բանակցային գործընթացում Մինսկի խումբն արել է հասցեական հայտարարություն։ Քառօրյա պատերազմում Ադրբեջանի ղեկավարությունն ունեցել է հստակ ֆիասկո։ Առաջարկում ենք բոլորիս աշխատել միասին»,- ընտրությունների լեգիտիմությունը ճանաչած Ելք-ին թափանցիկ ակնարկով խայծեց ԱԺ փոխխոսնակը։ 87 կողմ-ով առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը: Անի Սահակյան

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am