Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր՝ մայիսի 31-ին, տարածել է հերթական ապատեղեկատվությունը՝ Արցախի բանակին մեղադրելով 82 և 120 մմ-ոց ականանետերից հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Այս մասին հայտնել է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
«Ադրբեջանի ՊՆ-ն նաև «ավելորդ» չհամարեց իր սովորության համաձայն «զգուշացնել», որ շարունակվելու դեպքում ադրբեջանական զինուժը հրետանային զինատեսակներից արկակոծության կենթարկի հայկական կողմի թիկունքային օբյեկտները:
Ի պատասխան Բաքվի ռազմական ագիտպրոպի վայրահաչոցի, տեղեկացնեմ, որ մայիսի 30-ին և լույս 31-ի գիշերն ու այսօրվա ընթացքում հակամարտ զորքերի կողմից ականանետային զինատեսակներից հրադադարի ռեժիմի խախտման դեպք ընդհանրապես չի արձանագրվել:
Իսկ ինչ վերաբերում է շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությանը, ապա դա մեկ անգամ ևս փաստում է, որ հարևան երկրի մանրահատակային ուսադիրավոր քարոզիչները կամ անտեղյակ են հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող իրական զարգացումներից կամ էլ իրենց լսարանին փորձում են հրամցնել սեփական երևակայության անպտուղ «գոհարները»,-նշել է նա
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը