Թշնամին արդեն «տարածքում» է նաև Google-ի քարտեզներում
Google-ի քարտեզներում Շուռնուխ գյուղից ընդամենը մեկ լուսանկար կա, ընդ որում՝ երկու անգամ ավելացված ադրբեջանցի օգտատիրոջ կողմից։
Պարզ չէ, լուսանկարն արել է հենց նա, թե այն վերցված է այլ տեղից, բայց որևէ հայ օգտատեր Շուռնուխի լուսանկար այս տարիների ընթացքում չի ավելացրել, իսկ թշնամին արդեն «տարածքում» է նաև Google-ի քարտեզներում մեր գյուղի իր լուսանկարներով։
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից