ԱԺ-ում խառնաշթոփ իրավիճակ ստեղծվեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քվեարկության ժամանակ
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու վերաբերյալ քվեարկության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ական երկու պատգամավորի աթոռ դատարկ է, մինչդեռ կա լրիվ քվեարկություն:
Վերջին շարքում երեք աթոռ ավել է եւ ուրիշի փոխարեն քվեարկություն չի եղել,ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որոշեց վերաքվեարկություն կազմակերպել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը տեղից շարունակում էր բարձրաձայնել ուրիշի փոխարեն քվեարկության մասին: Արա Բաբլոյանը նշեց, որ այդ հարցը պետք է քննարկի Էթիկայի հանձնաժողովը:
«7 հոգի նստել է, քվեարկել է 8 հոգի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Արա Բաբլոյանը կրկին հայտարարեց, որ այդ հարցը կքննի Էթիկայի հանձնաժողովը:
Նախագծին կողմ քվեարկեց 61 պատգամավոր, դեմ՝ 35:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը