Շատ բարձր աշխատավարձը դեռևս չի նշանակում կոռուպցիայի բացառում. Գևորգ Կոստանյան

«Դատավորի բարձր աշխատավարձը դեռևս չի նշանակում կոռուպցիայի բացառում: Դատավորների կողմից կոռուպցիոն դրսևորումներն ավելի խորը արմատներ ունեն: Մենք ունենք իրավիճակ, որը միայն Հայաստանին չէ բնորոշ: Եթե ունենաս դատավորի շատ բարձր աշխատավարձ, դա ինքնին դեռևս չի նշանակում կոռուպցիայի բացառում: Դա կարող է նվազեցնել կոռուպցիոն վարքագծի ռիսկը, բայց բացառել անհնար է: Հետևաբար, դատավորների կոռուպցիոն վարքագծի կանխման տեսակետից միայն սոցիալական ապահովության երաշխիքների բարձր լինելը դեռևս կոռուպցիայի բացառման երաշխիք չէ», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը: « ԱԺ-ում քննարկված օրենսդրական նախաձեռնության նպատակն այն էր, որպեսզի թոշակի գնալուց հետո դատավորն ավելի շատ գումար չստանա, քան գործող դատախազը:Այս օրենքի ընդունումը ուղղակի անհրաժեշտություն էր, որովհետև բազմաթիվ լրջագույն կադրեր և՛ դատախազությունում, և՛ քննչական կոմիտեում ուղղակի ֆորմալ տեսակետից սոցիալական ապահովության անկայունության պատճառով պատրաստ էին համակարգը լքել, իսկ նման կադրերի կորուստը վնաս է հասցնում պետությանը», - ընդգծեց նա: «Ես երբեք չեմ վիճարկում «ձուկը գլխից է հոտում» ասացվածքը, բայց ես ասացվածքին չանդրադառնամ: Ես կարող եմ իմ պաշտոնավարման ժամանակի առումով ասել: Իմ պաշտոնավարման ժամկետում, եթե կա մեկը և կլինի որևէ մեկը, որ կասի՝ այսինչ դատախազը կաշառք է վերցրել, առավել ևս վերևներին է տվել, եթե անգամ նման հայտարարություն լինի, ես պատրաստ եմ ինքս միջնորդել այդ հարցի կապակցությամբ քրեական գործ հարուցել»,-նշեց Կոստանյանը պատասխանելով հարցին, թե հայտնի խոսք կա «ձուկը գլխից է հոտած», իսկ կաշառք վերցնողները կիսվում են վերևների հետ:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am