Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է,որ համայնքների խոշորացումը դրական երեւույթ է, բայց դրա հետ կարող են առաջանալ բազմաթիվ խնդիրներ, որոնք մինչեւ չլուծվեն, այդ քայլին գնալ չի կարելի: «Առաջին հերթին պետք է մտածել աշակերտների մասին:Եթե լինեն ավտոբուսներ, որոնք ամեն առավոտ երեխաներին կտանեն հեռու ինչ-որ մի տեղ դպրոց, կարծում եմ խնդիրը կլուծվի, բայց այստեղ էլ խնդիր կառաջանա ձմռանը, ճանապարհների անանցանելի լինելու պատճառով: Այս բոլոր հարցերը պետք է նախ պետությունը լուծի, հետո նոր մտածի համայնքների խոշորացման մասին»,ասաց Ադիբեկյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը:
«Համայնքների խոշորացումը կարող է նաեւ խնդիր լինել տարեցների համար:Պետք է բոլոր գյուղերում ապահովվի ինտերնետ կապ, որպեսզի քաղաքացին չգնա մարզկենտրոն ինչ-որ տեղեկանքի համար: Կան համայնքներ, որ մարզկենտրոնից հեռու են 70 կմ: Նմանատիպ խնդիրները կարելի է լուծել. տեխնիկական պրոբլեմներ են դրանք: Համայնքապետարաններում կարող են փաստաթղթերը պատրաստել, համացանցի միջոցով ուղարկել մարզկենտրոն ու տվյալ տեղեկանքը ստանալ քաղաքացու համար, թե չէ, թոշակառուն ինչպե՞ս կարող է այդքան ճանապարհ կտրել ու հասնել մարզկենտրոն»,հավելեց սոցիոլոգը:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը