«Ոչ մեկին այս օրենքով արտոնություն չի տրվում: Ավելին, արտոնություն չի տրվում քննիչներին դատախազների համեմատությամբ և դատախազներին քննիչների համեմատությամբ: Այս օրենքը վերաբերում է և՛ քննիչներին, և՛ դատախազներին: Եթե որևէ մեկդ հիմա կարող եք ասել, թե այս օրենքը եղել ա կոնկրետ սուբյեկտին՝ քննչական կոմիտեի քննիչին կամ հատուկ քննչական ծառայության քննիչին, կամ հարկայինի քննիչին, կամ ԱԱԾ քննիչին, ես հրապարակային ներողություն կխնդրեմ Հայաստանի Հանրապետության հրապարակում: Չկա տենց բան», -ԱԺ ամբիոնից ,արձագքնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
Հիշեցնենք,որ քննիչների ու դատախազների կենսաթոշակին վերաբերող օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ ԵԼՔ դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել է,թե Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի շնորհիվ կան արտոնյալ, բարձր կենսաթոշակ ստացող դատախազներ ու քննիչներ:
«Իմ անձնական դրսևորումները այնքան ակնառու են բոլոր տեսանկյունից՝ սպորտից սկսած, վերջացրած ցանկացած այլ դրսևորում, որ ես պատրաստ եմ դրանք ավելի ակնհայտ դարձնել Ձեզ համար ևս»,-անդրադառնալով Փաշինյանի այն մտքին, թե Կոստանյանը գլխավոր դատախազ եղած պաշտոնում շատ լավ իմացել է, որ Աղվան Հովսեփյանի շնորհիվ Քննչական կոմիտեի քննիչներն ունեցել են առավելություն, ասաց Գևորգ Կոստանյանը:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը