Աննախադեպ փաստեր` Նիկոլի Հայաստանի մասին-2

Հրապարակման սկիզբը՝ Աննախադեպ փաստեր` Նիկոլի Հայաստանի մասին-1  https://hayeli.am/?p=619865&l=am

Փաստ 23․ Աղդամի՝ Ակնայի շրջանը 2020 թվականի նոյեմբերի 20-ին հանձնվեց Ադրբեջանին։


Փաստ 24․ Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանին հանձնվեց Բերձորը՝ Լաչինը։


Փաստ 25․ Արցախի հերոս, Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 25-ին, Ադրբեջանին հանձնվեց Քարվաճառը։


Փաստ 26․ Ադրբեջանին հանձնվեց Քաշաթաղի շրջանը՝ 52 բնակավայրով․ Կովսական 2. Միջնավան 3. Որոտան 4. Ալաշկերտ 5. Աղաձոր 6. Աղանուս 7. Աղավնատուն 8 Այգեհովիտ 9. Այգեկ 10. Արախիշ 11. Արծվաշեն 12. Արտաշավի 13. Գանձա 14. Գետամեջ 15. Գետափ 16. Գողթանիկ 17. Դրախտաձոր 18. Երիցվանք 19. Իշխանաձոր 20. Լեռնահովիտ 21. Ծաղկաբերդ 22. Ծիծեռնավանք 23. Ծոբաձոր 24. Կերեն 25. Կումայրի 26. Հակ 27. Հակարի 28. Հայկազյան 29. Հոչանց 30. Ձորափ 31. Ղազարապատ 32. Մամարք 33. Մարտունաշեն 34. Միրիկ 35. Մշենի 36. Մոշաթաղ 37. Մուշ 38. Նորաշենիկ 39. Շալուա 40. Սարատակ 41. Սոնասար 42. Ներքին Սուս 43. Վակունիս 44. Վաղազին 45. Վան 46. Վարդաբաց 47. Վուրգավան 48. Տիգրանավան 49. Ուռեկան 50. Փակահան 51. Քաշունիք 52. Քարեգահ։


Փաստ 27․ Ադրբեջանին հանձնվեց Մարտակերտի շրջանը՝ Նոր Սեյսուլան 2. Հովտաշեն 3. Նոր Հայկաջուր 4. Նոր Կարմիրավան 5. Նոր Այգեստան 6. Նոր Մարաղա 7. Թալիշ 8. Մատաղիս բնակավայրերով։


Փաստ 28․ Ադրբեջանին հանձնվեց Շահումյանի շրջանը՝ 16 բնկավայրով․ Քարվաճառ 2. Ակնաբերդ 3. Նոր Բրաջուր 4. Նոր Գետաշեն 5. Դադիվանք 6. Եղեգնուտ 7. Զուար 8. Նոր Էրքեջ 9. Խարխափուտ 10. Ծար 11. Նոր Կարաչինար 12. Հավսաթաղ 13. Նոր Մանաշիդ 14. Չարեքտար 15. Նոր Վերինշեն 16. Քնարավան։


Փաստ 29․ Ադրբեջանին հանձնվեց Հադրութի շրջանը՝ 29 բնակավայրով․ 1․Հադրութ 2. Ազոխ 3. Ակնաղբյուր 4. Այգեստան 5. Առաջամուղ 6. Առաքել 7. Արևշատ 8. Բանաձոր 9. Դրախտիկ 10. Թաղասեռ 11. Թաղոտ 12. Խանձաձոր 13. Ծակուռի 14. Ծամձոր 15. Կարմրակուճ 16. Հակակու 17. Հարթաշեն 18. Մարիամաձոր 19. Մեծ Թաղեր 20. Մոխրենես 21. Նորաշեն 22. Պլեթանց 23. Ջրակուս 24. Վարդաշատ 25. Տող 26. Տումի 27. Ուխտաձոր 28. Քյուրաթաղ 29. Մեխակավան։


Փաստ 30․ Ադրբեջանին հանձնվեց Արցախյան հաղթանակների խորհրդանիշ, Արցախի հոգևոր մայրաքաղաք Շուշին՝ հարակից գյուղերով։
Փաստ 31․ Ադրբեջանին հանձնվեց Ասկերանի շրջանը՝ 8 բնակավայրով․ 1․Ավետարանոց 2. Ակնաղբյուր 3. Ջրաղացներ 4. Մադաթաշեն 5. Սղնախ 6. Մոշխմհատ 7. Ուղտասար 8. Արմենակավան։


Փաստ 31․ Ադրբեջանին հանձնվեց Մարտունու շրջանը՝ 6 բնակավայրով՝ 1. Ջիվանի 2. Շեխեր 3. Զարդանաշեն 4. Սարգսաշեն 5. Թաղավարդ 6. Վազգենաշեն։


․Փաստ 32․ Պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերն ունեցել են շուրջ 5000 զոհ, որոշ տվյալներով՝ այդ թիվն իրականում կրկնակի անգամ ավելի մեծ է․ պաշտոնապես վերջնական թիվ դեռևս հրապարակված չէ։


Փաստ 33․ Հայկական կողմ ունի շուրջ 12000 վիավոր։


Փաստ 34․ Հայկական կողմն ունի 1000-ից ավել անհետ կորած և գերի։


Փաստ 35․ Կապիտուլացիայի ակտում տեղը տեղին նշված է, թե ինչ ժամանակացույցով ենք Ադրբեջանին հանձնելու հայկական տարածքները, միաժամանակ որևէ կոնկրետություն չկա գերիների վերադարձի և դիակների փոխանակման ու որոնման աշխատանքների մասին։


Փաստ 36․ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ։

Փաստ 37․ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ՝ Արցախից դուրս են բերվում հայկական զինված ուժերը, ինչը նշանակում է, որ Հայաստանից այլևս զինվորականներ չեն գնալու Արցախ։


Փաստ 38․ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով։

Փաստ 39․ Կապիտուլացիայի ակտով՝ տարածաշրջանում վերականգնվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցություն ապահովել։ Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:


Փաստ 40․Կապիտուլիացիայի ակտում որևէ բառ գրված չէ Արցախի կարգավիճակի մասին․ այսինքն՝ ազատագրված 7 շրջանը, ինչպես նաև ԼՂԻՄ հիմնական ատարածքից Շուշին և Հադրութը հանձնվել են ոչնչի դիմաց, այն դեպքում, երբ տաիրներ շարունակ բանակցություններն ընթացել են կարգավիճակի, մասնավորապես Արցախի անկախության ճանաչման շուրջ։


Փաստ 41․ Կապիտուլացիայի ակտով՝ սկսվել է ու ընթացքի մեջ է հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտումը, որի հետևանքով հայկական կողմը շարունակաբար տարածքային զիջումներ է կատարում ՀՀ տարածքից։


Փաստ 42․ Ադրբեջանին հանձնվեց Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքի մեծ մասը։


Փաստ 43․ Ադրբեջանին հանձնվեց Արցախի տարածքում գտնվող 130 ՀԵԿ-ից 100-ը։


Փաստ 44․ Կապիտուլացիայի ակտի ստորագրումից հետո սկսվել է Սյունիքի բնակավայրերի հանձնումը թշնամուն։


Փաստ 45․ Հայ-ադրբեջանական սահմանը գծվում է GPS համակարգով՝ առանց հայկական կողմի փաստացի մասնակցության՝ պատճառաբանությամբ, թե վերականգնվում են ԽՍՀՄ տարիների հայ-ադրբեջանական սահմանը, որը սուտ է, քանի որ, օրինակ, Արծվաշենի վերադարձի հարցը անգամ չի էլ քննարկվել։


Փաստ 46․ Սկսվել է Սյունիքը թուրքին հանձնելու գործընթացը՝ Գորիսի շրջանի Շուռնուխ, Որոտան գյուղերը անցնում են Ադրբեջանին։


Փաստ 47․ Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվելու այն դիրքերը, որոնք ապահովում են Կապանի և հարակից 13 գյուղերի անվտանգությունը։ Այդ գյուղերն են․ Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ գյուղերը եւ Կապան քաղաքը, որոնք բոլորը մտնում են Կապան համայնքի մեջ։


Փաստ 48․ Կապան քաղաքի ոչ բնակելի հատվածի հեռավորությունը սահմանից կլինի 100 մետր, իսկ բնակելի հատվածից՝ 1 կմ։


Փաստ 49․ Գորիս-Կապան մայրուղու վրա տեղադրվել է <<Բարի գալուստ Ադրբեջան>> ցուցանակը։


Փաստ 50․ Ադրբեջանցի զինվորականները օրը ցերեկով մտնում են հայկական բնակավայրեր, ժամանակ տալիս, որ հայերն ազատեն տները։


Փասստ 51․ Հայաստան մտած ադրբեջանցիների հետ բանակցում և նրանց դեմ պայքարում են համայնքապետերը՝ կամավորականների հետ․ սահմանը բաց է, բանակն ու ոստիկանություն հանձնվող գյուղերում չկա։


Փաստ 52․ Ադրբեջանին հանձնվող տարածքներում հայերը վառում են իրենց տարիներով կառուցված տները, որ այն թուրքին չհասնի։

Շարունակելի

Հայկ Դավթյան

դիտվել է 11406 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am