2018-ի ինտրիգը. Վովա Գասպարյանը հաստատ ինչ-որ նախարարի ենթակա չի լինի

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ արտահերթ նիստը քննարկում է կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու հարցը: Իհարկե, փոփոխություն ասվածը տվյալ դեպքում չափազանցություն է, որովհետեւ ընդամենը կառավարության աշխատակազմի ղեկավարը զրկվում է նախարարի կարգավիճակից, այսպես ասած՝ ապաքաղաքականացվում է: Սա մի կողմից՝ նոր Սահմանադրության պահանջն է, որ նախարարների թիվը չպետք է գերազանցի 18-ը, մյուս կողմից՝ հարմարեցված է համակարգային զարգացումների տրամաբանությանը, երբ «արդյունավետ» է համարվել, որ Դավիթ Հարությունյանը Կարեն Կարապետյանին պետք է «վերահսկի» արդարադատության նախարարի պաշտոնում: Այ, իսկական կառուցվածքային «հեղափոխություն» սպասվում է հաջորդ տարի, երբ գործադիրի կառուցվածքն ամբողջովին կհամապատասխանեցվի սահմանադրական փոփոխություններին: Իրավիճակին լրացուցիչ դրամատիզմ է հաղորդում այն հանգամանքը, որ այդ ամենը տեղի է ունենալու իշխանության փոխանցման կամ վերարտադրության գործընթացում եւ դրա տրամաբանությամբ: Համաձայն 2015 թվականի դեկտեմբերին ընդունված սահմանադրական բարեփոխումների՝ երբ երկիրը վերջնականապես անցում կատարի կառավարման խորհրդարանական համակարգին, գործադիր իշխանությունը պետք է հաշվետու լինի Ազգային ժողովին։ Ուստի կառավարությանն առընթեր մարմինները կամ պետք է նախարարություններ դառնան, կամ ներառվեն որեւէ նախարարության կազմում։ Ավելորդ է ասել, թե ինչ առանցքային նշանակություն է ունենում, օրինակ, այն հարցը, թե ինչպիսի կարգավիճակ են ունենալու ոստիկանությունն ու ՊԵԿ-ը: Դրանք ոչ միայն մեծ կարեւորություն ունեցող պետական կառույցներ են, այլեւ կարեւոր գործիքներ, որոնցով իշխանության առանցքային խաղացողները կանոններ են հաստատում համակարգի ներսում, ապահովում են ուժերի բալանսը, իշխանության եւ օլիգարխիայի, իշխանության եւ կրիմինալի հարաբերությունները: Այս համակարգերը կարեւոր են նաեւ այն նշային ֆիգուրներով, որոնք դրանց ղեկավարման ղեկին են: Սերժ Սարգսյանի ամենավստահելի կադրերից մեկը՝ Վլադիմիր Գասպարյանը, ղեկավարում է ոստիկանությունը, Կարեն Կարապետյանի «աջ ձեռքը»՝ Վարդան Հարությունյանը, ՊԵԿ-ի ղեկավարն է: Այս երկու գերատեսչությունները հիմա էլ ապրում են համակարգային տեղատվությունների տրամաբանությամբ. երբեմն հաշտ են, այլ դեպքերում հակադրվում են. օրինակ՝ հիմա ոստիկանությունը բառիս բուն իմաստով «օկուպացրել» է Մաքսայինը: Հաջորդ տարի Վարդան Հարությունյանի քաղաքական ճակատագիրը կարող է լուծվել ակամայից: Նա դեռ չի մերվել համակարգին եւ ըստ էության կարող է մոռացվել, եթե Կարեն Կարապետյանը 2018-ին հեռանա, իսկ եթե վերջինս պահպանի վարչապետի պաշտոնը, փորձելու է Հարությունյանի դեմքով նոր սուպերնախարար կերտել՝ նրա գերատեսչությունը խցկելով ֆիննախ, իսկ իր հովանավորյալին «նվիրելով» նախարարի պաշտոնը: Ավելի բարդ ու բազմաշերտ է Վլադիմիր Գասպարյանի պարագան, ով կարող է մնալ, անկախ այն հանգամանքից՝ Սերժ Սարգսյանը ֆորմալ առումով գնում, թե մնում է: Նա կարող է հեռացող Սարգսյանի «աչքն ու ականջը» լինել նոր համակարգում՝ զրոյացնելով դրա ֆորմալ ղեկավարի կշիռը ու նախապատրաստելով գործող նախագահի վերադարձը, կարող է մնացող Սերժ Սարգսյանի շարժիչ ուժը լինել նոր համակարգի կայացման գործընթացում: Պարզ չէ՝ ինչպիսի կարգավիճակ կունենա ոստիկանությունը մեկ տարի անց, բայց Գասպարյանը հաստատ ինչ-որ նախարարի ենթակա չի լինի եւ, եթե շարունակի մնալ իշխանության մեջ, լինելու է սուպերնախարար՝ ենթադրյալ ՆԳՆ-ում, թե ՊՆ-ում, իսկ գուցե փոխվարչապետի կարգավիճակում: Առջեւում համակարգային հեղափոխությունն է, իսկ խորհրդարանական այսօրվա քննարկումները դրանց ցուցադրական փորձերն են, որոնց խորքերում խնամքով թաքցվում է 2018-ի ինտրիգը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Փաշինյանը՝ Ծառուկյանին կուլակաթափ անելու մասին (video) Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am