«Չորրորդ իշխանություն» թերթի խմբագիր Շողեր Մաթևոսյանի հարցազրույցը NewsBook-ին:
- Տիկին Մաթևոսյան, «ՉԻ» կայքը հաքերային հարձակման է ենթարկվել, պատահականությո՞ւն է, թե՞ որոշակի միտում եք տեսնում։
- Ես նման պատահականություններին չեմ հավատում։ Ժամանակին «պատահաբար» թերթի խմբագրությունն էին պայթեցնում, հետո «պատահաբար» լրագրողների վրա էին հարձակվում, հիմա, երևի, որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում։
- Ձեր կարծիքով՝ դա որևէ կոնկրետ հրապարակման հե՞տ է կապված։
- Չեմ կարծում։ Ավելի հավանական է, որ մեր թերթը խանգարում է այն յուրատեսակ ներդաշնակությանը, որը ձևավորվել է Հայաստանում՝ խորհրդարանական ընտրություններից հետո։ Կա հանրապետական մեծամասնություն, կա դեկորատիվ ընդդիմություն, շատ գեղեցիկ ներկայացում է խաղարկվում, իսկ մեր թերթը բացահայտում է խաղը ու փաստորեն փչացնում է մեծ ջանքերով ձեռք բերված այս համատարած թմբիրը։
- Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել։
- Մասնագետներն աշխատում են, հուսով ենք՝ կայքի գործունեությունը շատ արագ կվերսկսվի։ Իսկ ընդհանրապես՝ առաջին անգամը չէ, ավելի լուրջ խոչընդոտներ էլ ենք հաղթահարել։
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը