Կամ շանտաժ, կամ` սադրանքներ շփման գծում

Հետաքրքրական տեղեկություն տարածվեց օրերս ԼՂ խնդրի կարգավորման թեմայի առնչությամբ: Միջնորդները կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել Երևանի և Բաքվի հետ՝ միջազգային դիտորդների թիվը յոթով ավելացնելու մասին, ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: «Միևնույն ժամանակ դեռևս պահպանվում են դետալների վերաբերյալ տարաձայնությունները, որոնց թվում են՝ դիտորդների տեղակայման վայրի, նրանց գործունեության ֆինանսավորման կարգի և տեխնիկական այլ հարցերի շուրջ»,-ասել է Պոպովը: Նրա խոսքով՝ այդ հարցերի լուծմամբ այժմ զբաղվում է ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիան Կազմակերպության քարտուղարության համապատասխան կառույցների, ինչպես նաև կողմերի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ ԼՂ հակամարտության գոտում դիտորդների թվի ավելացման հարցը քննարկվել էր դեռևս 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Բացի այդ, դիտորդների թվի ավելացման հարցից բացի` մեկ այլ առավել կարևոր հարց` սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղակայման հարցը մնում է չլուծված` Ադրբեջանի մերժման պատճառով: Հատկանշական էր, որ օրերս նաև Վաշինգտոնն արձագանքեց ԼՂ խնդրին: ԱՄՆ-ը վճռականապես աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ասված է Ադրբեջանի հանրապետության օրվա առթիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իլհամ Ալիևին ուղարկված նամակում: «Ադրբեջանը հանդիսանում է ԱՄՆ-ի արժեքավոր գործընկերը: Մեր ընդհանուր ջանքերը ուղղված են ահաբեկչության դեմ պայքարին և գլոբալ անվտանգության ամրացմանը: Մենք Ադրբեջանի ժողովրդի կողքին ենք, հավատարիմ ենք հարաբերությունների ամրապնդմանը անվտանգության, տնտեսական համագործակցության և ժողովրդավարական սկզբունքների ոլորտում»,- ասված է Թրամփի նամակում: Նամակի վերջում նշվում է, որ «ԱՄՆ-ը նաև վճռականորեն աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Իլհամ Ալիևն իր հերթին, ելույթ ունենալով Ադրբեջանի ազգային տոնի պատվին պաշտոնական ընդունելությանը, հայտարարել է, որ Բաքուն ոչ մի միլիմետր չի զիջի իր դիրքերը բանակցություններում, քանի որ «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է ի սկզբանե ադրբեջանական տարածք, իսկ ժամանակակից Հայաստանը ստեղծվել է Ադրբեջանի տարածքներում»:   Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ադրբեջանական հանրապետության օրվան նվիրված միջոցառմանն անդրադարձել է արցախյան հակամարտության կարգավորմանը: Մամեդյարովի խոսքով՝ Ադրբեջանը հակված է արցախյան հակամարտության քաղաքական կարգավորմանը: Նա միևնույն ժամանակ նշել է, որ կարգավորումը պետք է լինի «տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության» շրջանակներում: Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծման ամենաշահագրգռված կողմն է. «Դա թույլ կտա խաղաղություն, կայունություն և զարգացում բերել մեր տարածաշրջան»: Բաքուն, փաստացի, շարունակում է կոշտ դիրքորոշում պահպանել, և պատահական չէ, որ Ադրբեջանի իշխանությունները շեշտում են, ոչ թե ԼՂ խնդրի խաղաղ, այլ «քաղաքական» լուծումը: Նրանց պատկերացմամբ այդ «քաղաքական լուծումը» ենթադրում է հայկական կողմին Մոսկվայի օգնությամբ «ծնկի բերելը», ոչ թե` բանակցություններով խաղաղության համաձայնագրի փոխընդունելի տարբերակը: Այսպիսին է Բաքվի դիրքորոշումը` կամ շանտաժ, կամ սադրանքներ շփման գծում: Թամար Բագրատունի

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am