Փաշինյանի՝ նոր հանցավոր «նվերը». Թուրքիան ու Ադրբեջանն ընդդեմ ՀՀ տարածքի

Երեկ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանկարծակի ժամանել է Ադրբեջան, որտեղ հանդիպել է նախագահ Ալիևի և թուրք զինվորականների հետ՝ համատեղ մոնիտորինգի կազմից:

Ոգևորված Թուրքիայի պաշտպանության նախարար այցից՝ Ալիևն էլ հանդես է եկել ելույթով: Նա Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպմանը հայտարարել է, թե բազմաթիվ հայ զինվորականներ ձերբակալված են, սակայն նրանց «չի կարելի ռազմագերիներ համարել: Հայկական զինված խմբավորումները, որոնք դեռևս մնում են ազատագրված հողերում, չեն ենթարկվում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը: Պատերազմի ավարտից ի վեր՝ նրանց մեծ մասը ձերբակալվել է: Սակայն նրանց չի կարելի համարել զինվորականներ, նրանք ահաբեկիչներ են»:

Ալիևն ու թուրք պաշտոնյան հաջորդ լուրն են «ավետել»: «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջանցքի ձևավորմանը, տրվել են առաջնային ցուցումները: Առաջիկա օրերին մենք կսկսենք երկաթգիծ կառուցել Հորադիզից դեպի Զանգիլան՝ մինչև Հայաստանի հետ սահման: Տեխնիկատնտեսական հիմքն արդեն նախապատրաստվում է։ Կարճ ժամանակում Հորադիզից Զանգիլան ճանապարհ է կառուցվել, ես ինքս մեքենայով անցել եմ այդ ճանապարհով, շատ հարմար է, կարող ես մեծ արագությամբ վարել», - ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ «երկաթգծի կառուցումը կտևի առավելագույնը երկու տարի». «Բայց մեր գաղափարն այս պայմաններին չսպասելն է, փոխադրումը կարող է իրականացվել Հորադիզ երկաթուղային ճանապարհով, այնուհետև՝ մեծ տարողությամբ մեքենաների օգնությամբ: Սա օրակարգի շատ կարևոր հարց է: Կարծում եմ և վստահ եմ, որ մենք կարող ենք Ադրբեջանի, Հայաստանի և Նախիջևանի տարածքով առաջնային բեռներ ուղարկել Թուրքիա և դրանք ստանալ հակառակ ուղղությամբ: Այսպիսով, կիրականացվի Նախիջևանի միջանցքի բացումը, որը նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության կարևոր մասն է»:

Փաստորեն, Ալիևը «ավետել» է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձևավորվում է տրանսպորտային միջանցք՝ Հայաստանի տարածքով: Ո՞վ է թույլ տվել, հարցի պատասխանը պարզ է... Իսկ Հայաստանի տարածքով անցնող այդ ճանապարհն ո՞վ է հսկելու, Ռուսաստա՞նը...

Եթե սա իրականություն դառնա, ուրեմն Փաշինյանի ձեռամբ իրականացվելու է նոր դավաճանություն՝ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ քայլ, որը, ինչպես հասկանում եք՝ հանցագործություն է: Եթե Հայաստանի Հանրապետությունը զրվելու է իր տարածքի վրա հսկողություն իրականացնելու իրավունքից, ուրեմն, ցանկացած իշխանություն, որը այդ դավաճանական պլանին համաձայնություն կտա՝ հանցագործ է դառնալու:

«Ներկայում մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա միջանցքի ձևավորմանը, և առաջին հանձնարարականներն արդեն արվել են», արդեն ոգևորված ասում է Ալիևը, տեղեկացնելով, որ առաջիկա օրերին ադրբեջանական կողմը կսկսի կառուցել երկաթուղի Հորադիսից (Ֆիզուլիի շրջան) մինչև Զանգելան՝ Հայաստանի հետ սահման, և արդեն պատրաստ է տեխնիկատնտեսական հիմնավորումը:

Ի դեպ, Ադրբեջանը սկսել է Եվրոպային գազ մատակարարել Տրանսադրիատիկ գազատարով, հինգշաբթի հայտնել է երկրի էներգետիկայի նախարարությունը: «Տրանսադրիատիկ գազատարով մատակարարման մեկնարկով ապահովվել է «Հարավային գազային միջանցքի» ռազմավարական նպատակը»,-ասված է հաղորդագրության մեջ: Դրանում նշվում է, որ ադրբեջանական գազը եվրոպական շուկային մատակարարելով՝ «բացվում է նոր էջ Ադրբեջանի՝ որպես գազային երկրի զարգացման գործում»:

Նշվում է, որ 25 տարվա համար նախատեսված մատակարարումները նախատեսում են դեպի Եվրոպա ավելի քան 10 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազի մատակարարում, որոնցից 8 մլրդ խորանարդ մետրը կստանա Իտալիան, 2 խորանարդ մետրը՝ Հունաստանն ու Բուլղարիան: «Այսօրվա մատակարարման մեկնարկը գործընկեր պետությունների, ընկերությունների, միջազգային ֆինանսական ինստիտուտների օրինակելի համագործակցության, ինչպես նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի կառավարությունների անընդմեջ աջակցության տրամաբանական արդյունք է»,-նշված է էներգետիկայի նախարարության հաղորդագրության մեջ:

Իր հերթին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտնել է, որ հինգշաբթի գազն արդեն մատակարարվել է Իտալիայի, Հունաստանի և Բուլղարիայի ցանցեր: Ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը նշել է. «Ստանալով գազ նոր աղբյուրից և այլընտրանքային երթուղով՝ Եվրոպան կամրապնդի իր էներգետիկ անվտանգությունը»: Ընկերությունում նաև հայտնել են, որ գալիք տարվա ամռանը կմեկնարկի Տրանսադրիատիկ գազատարով մատակարարումների երկրորդ փուլը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը օրեր առաջ նշել էր, որ մոնիթորինգային կենտրոնում կծառայի հանրապետության 36 սպա, այդ թվում՝ գեներալ: Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական կենտրոնը կհիմնադրվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, երեկ տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. «Ադրբեջանը կատարում է այդ հարցի շուրջ իր պարտավորությունները: Ադրբեջանի կողմը ներկայում կառուցում է կենտրոնը, որը կգտնվի Աղդամի շրջանում: Առաջիկա տասն օրվա կամ առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում այդ մոնիթորինգային կենտրոնը պատրաստ կլինի»:

Թուրքիան նույնպես հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ ռուս-թուրքական կենտրոնն առաջիկայում կսկսի գործել, իր հերթին նշել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը. «Հաջողություններ եմ մաղթում մեր զինվորականներին, որոնք ծառայության շրջանակում կհետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը: Լիահույս եմ, որ կառուցվող կենտրոնը կգործի առաջիկայում»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12170 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am