Կարեն Կարապետյանը «փորում» է վտանգավոր փեթակը

Իշխանությունը ըստ քաղաքական նպատակահարմարության ոչ միայն պաշտոն էր բացում, հետո նորից փակում, այլեւ կամայական որոշում կայացնում աշխատավարձերի բարձրացման հետ կապված: Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Կառավարությունն ուզում է, որ այլեւս իր կազմում տեղ չգտնի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար պաշտոնը: ԱԺ մայիսի 30-ի արտահերթ նիստում հարցը կդրվի քննարկման: Մինչ այդ մշտական հանձնաժողովներում քննարկվում է նախագծին կից փաթեթը, որով առաջարկվում է համապատասխանեցնել նաեւ ԱԺ-ի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը կառավարության աշխատակազմի ղեկավարինի հետ: Եթե մինչ այժմ աշխատավարձի գործակիցը 10 է, ապա առաջարկվում է դարձնել 12, ինչպես կառավարության աշխատակազմի ղեկավարինը, շղթակայան սկզբունքով պետք է բարձրանան նաեւ տեղակալների ու աշխատակազմի այլ աշխատակիցների աշխատավարձերը: «Ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ հենց այս նախարարությունը պետք է կրճատվի, քանի որ, կարծում եմ, կառավարությունում ընդհանուր առմամբ փոփոխությունների այլ մեխանիզմներ էլ կան»,- հարցրեց Ելք դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Սահմանադրությամբ գործադիրը որոշում է, թե իր քաղաքականությունը ինչ մարմինների միջոցով անի: Գործադիրը գտնում է, որ այսօր իր առաջնահերթությունները հնարավոր է իրականացնել նշված 18 նախարարությունների միջոցով»,- պատասխանեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: Կբարձրացվեն նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալների աշխատավարձերը՝ հավասարեցվելով Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալներին: Արդյունքում՝ ստացվում է ավելի բարձր աշխատավարձ, քան պատգամավորներինն է: «Մյուսներից պիտի ներողոթյուն խնդրես, ասես՝ մի վեց ամիս խնդրում եմ համբերեք կամ էդ փողը ես եմ տալիս, օրինակ՝ մինչեւ այդ օրենքը հիմնովին փոխենք»,- կատակում էր Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, որը ի վերջո, ընդունեց, որ իր համար էլ ընդունելի չէ կառավարության ներկայացրած օրենքը շատ պարզ պատճառներով՝ նախ Սահմանադրության հոդվածը, որով նախատեսվում են Կառավարության փոփոխությունները, ուժի մեջ կմտնի հաջորդ տարի, ուստի ինչո՞վ է այդ դեպքում պայմանավորված նման հրատապությունը: «Հիմա այս տարվանից ռազգոնով գնում ենք ու ձեռքի հետ էլ մի քանի խնդիրներ, կոնֆլիկտներ ենք առաջացնում, էդ դեպքում հիմնավորումը ո՞րն է»,- հարցնում էր Նիկոլ Փաշինյանը, որին այդպես էլ հիմնավոր չէի պատասխանում: Պետաիրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հարցին՝ եթե դառնում է դա հայեցողական պաշտոն, ինչո՞ւ աշխատավարձը չի փոխվում՝ նա պատասխանեց. «Աշխատակազմի փոփոխությունը պայմանավորված չէ միայն այդ կարգավիճակի հետ, կախված է աշխատանքի ծավալի հետ: Ես եղել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավար, վստահեցնում եմ՝ աշխատանքի ծավալի առումով դա չի զիջում նախարարին>>: Նշենք, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար կդառնա նախկին ղեկավար Դավիթ Հարությունյանի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանը, որն աշխատել է «ՀայՌուսգազարդում», եղել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տնօրենների խորհրդի քարտուղար, վարչության քարտուղար և համարվում է «վարչապետի մարդը»: Ստացվում է, որ Կարեն Կարապետյանը իր մերձավորի համար պատրաստ է պատգամավորների ընդվզմանը, կամ էլ փորում է վտանգավոր փեթակը, կարելի է վստահ լինել, որ պատգամավորները հանգիստ չեն ընդունի այս անարգանքը, որ աշխատակազմի ղեկավարները իրենցից շատ գումար ստանան: Անի Սահակյան

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am