Ռուսաստանի ՊՆ պատվիրակությունը Երևանում՝ մոսկովյան հանդիպումից հետո. Լուրջ խմորումներ ռուսական ակտիվությամբ

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև: Այս մասին հայտնի դարձավ ԱԱԾ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք անհրաժեշտ հարցեր, այդ թվում՝ նաև գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ տարբեր ուղղություններով աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Տարեվերջյան ինչ-որ մեծ ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանը: Փաստացի, սա Հայաստան-Ադրբեջան պաշտոնական առաջին հանդիպումն է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ընդունումից հետո:

Ի դեպ, ռուսաստանյան «Միլիտարիստ» տելեգրամի ալիքն էլ հայտնեց, որ երեկ երեկոյան Երևանում է եղել Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը:

Փաստորեն, Մոսկվայում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև եռակողմ հանդիպումից մեկ օր անց Երևան է ժամանել ռուսական ՊՆ-ի պատվիրակությունը: Նշանակում է՝ լուրջ քննարկումներ են ընթանում, լուրջ հարցերի շուրջ:

Ամեն ինչ պատված է գաղտնիության քողով. Փաշինյանի իշխանությունից ոչինչ չես կարող իմանալ... Կամ, եթե անգամ ասեն որևէ բան՝ դա կարող է որևէ կապ չունենալ իրականության հետ:

Իսկ առայժմ աշխատում են ռուսները՝ ստանձնելով խաղաղության, կայունության ապահովմանը տարածաշրջանում:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ТАСС-ին տված հարցազրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը նորմալանալու միտում ունի, և կողմերը վճռական են՝ կատարել պայմանավորվածությունները: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը նորմալանալու միտում ունի: Գոհունակությամբ նշում ենք Բաքվի և Երևանի՝ իրենց պարտավորությունները կատարելու տրամադրվածությունը և իրավիճակի ընդհանուր կայունացմանն ուղղված ջանքերը: Կցանկանայի նշել կողմերի ցուցաբերած համագործակցության բարձր աստիճանը «տեղում» ծագող խնդիրների լուծման հարցում», - ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը նույնպես շարունակում է կատարել հրադադարի համաձայնագրի երաշխավորի ստանձնած իր գործառույթը: «Օրակարգում է հրադադարի ռեժիմի ցանկացած խախտման կանխարգելումը, ինչպես նաև տարածքի մաքրումը պայթյունավտանգ առարկաներից, ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակումը, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի անվտանգության ապահովումը, հումանիտար սուր խնդիրների լուծումը, պատմական հուշարձանների պահպանումը, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաարգելափակումը», - նշել է Լավրովը: Ըստ նրա` դրական միտում է նկատվում բոլոր ուղղություններով: Լավրովը նշել է, որ հրադադարի ռեժիմի միակ նկատելի խախտումը տարածաշրջանում գրանցվել է դեկտեմբերի 13-ին, սակայն համատեղ ջանքերի շնորհիվ իրավիճակը կարգավորվել է. «Միակ նկատելի խախտումը, որը գրանցվել է դեկտեմբերի 13-ին, տեղի է ունեցել շփման գծում, որտեղ ռուս խաղաղապահները ներկա չեն եղել: Մեր խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից ձեռնարկված ակտիվ քայլերը ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփման ընթացքում հնարավորություն են տվել խուսափել միջադեպի տարածումից»:

Լավրովը, փաստորեն, համարում է, ոչ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի գոտում կարգավորման միտում ունի: Ավելին՝ նա հավելում է, թե ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփումներում ռուս խաղաղապահների հրամանատարության գործադրած եռանդուն քայլերը թույլ են տվել խուսափել միջադեպի ծավալումից:

Եվ ոչ մի խոսք՝ ադրբեջանցիների կողմից շարունակվող հանցագործությունների մասին, գերեվարման դեպքերի, պատերազմական հանցագործությունների մասին, երբ կտտանքների են ենթարկվում հայերը:

Պարզվում է, Բաքուն կատարում է պարտավորությունները, իսկ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ընդհանուր կայունացման է գնում...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 14648 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am