Անկռիվ, թշնամուն լռելյայն Հայաստանից կտորներ նվիրողը

Երեկվանից սկանդալային նոր լուրեր են պտտվում Փաշինյանի իշխանության հերթական «քաջագործություններ» շարքից...

Պարզվում է, Ալիևի հետ ձեռք բերած բանավոր պայմանավորվածությամբ՝ Ադրբեջանին է հանձնել նաև Գորիսի Քարահունջ համայնքի գյուղնշանակության 30 հեկտար հողատարածք և Քարահունջի ՀԷԿ-ը:

Sputnik-ը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմին է հանձնվել նաև ՀԷԿ-ը, իսկ աշխատակիցներն անգամ սարքավորումները չեն կարողացել դուրս բերել։ Գորիս համայնքի Քարահունջ գյուղի 30 հա գյուղնշանակության հողեր հանձնվում են Ադրբեջանին, տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը։

«Անտրամաբանական տալիս են, ով ինչ ուզում է՝ տալիս են։ Քարահունջը Գորիսի աջ մասում է՝ Որոտանից դեպի աջ իջնելիս։ Նոր Քարահունջը ձախ մասում է՝ Վարարակն գետի մյուս ափին։ Դրանից մի քիչ ներքև Քարահունջի այգիներն են։ Խոսքը հենց այդ այգիների մասին է. էդ այգիներն ընդհանրապես սահմանի հետ կապ չունեն, բայց էս նոր վարչապետական քարտեզներով ընկել է սահման»,- նշեց Հովսեփյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմին է հանձնվել նաև Քարահունջ գյուղի ՀԷԿ-ը։ «Աշխատողներն անգամ ՀԷԿ-ից տեխնիկա չեն կարողացել դուրս բերել»,- նշեց համայնքապետի տեղակալը։ Նրա խոսքով՝ հայ սահմանապահների հիմնական դիրքն այսօր Գորիս քաղաքին 2 կմ-ով մոտեցել է։ Սահմանազատման աշխատանքների տրամաբանությունը բացատրել համայնքապետի տեղակալը չի կարողանում։
Կառավարության հետ փորձե՞լ եք կապ հաստատել, հարցին ի պատասխան Մենուա Հովսեփյանը նշել է՝ «նման մարմին չկա»։ Հիմա մարզպետն է բանակցում, որպեսզի կարողանա տեղափոխել բնակիչներին, համապատասխան փոխհատուցում տրամադրի։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն. պարզ չէ նաև, թե սահմանազատման աշխատանքները դեռ որքան հեռուն են գնալու, նշել է լրատվականը:

Ստեղծվել է մի իրավիճակ, որ Արցախում պատերազմից հետո ստորագրված կապիտուլյացիոն համաձայնագրից հետո Ադրբեջանին 7 շրջաններ, Շուշիի ու Հադրութի հանձնումը՝ պատերազմով պայմանավորված «հրամայականներ» չէին:

Շարունակում է հարվածներ ստանալ Հայաստանը: Փաշինյանի իշխանության՝ «մենք ամրացնում ենք սահմաններն ու անվտանգությունը» բանաձևի տակ մենք ստանում ենք օրը մի խայտառակ լուր:

Այս համատեքստում, երբ ամբողջ Հայաստանը մեղադրում է Փաշինյանի իշխանությանը նրանում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կատարվող սահմանազատման պրոցեսը կասկածելի շտապողականությամբ է իրականացվում, ինչը պետք է կատարերին երկու երկրների միջեի հանձնաժողովները, այն էլ՝ դիվանագիտական հարաբերություններից հետո, օրերս ՀՀ ԱԳՆ-ից ուշագրավ մի մեկնաբանություն է տարածվել, որի հիմքով կարելի է արձանագրել, որ ՀՀ ԱԳՆ-ն Փաշինյանին մեղադրել է ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ ներկայացրել է պետական սահմանների սահմանագծման ու սահմանազատման իրավական ամբողջ ընթացակարգը, դրանում, մասնավորապես նշվում է. «Պետական սահմանների սահմանագծումը (դելիմիտացիան) և սահմանազատումը (դեմարկացիան) հաջորդաբար իրականացվող երկկողմ միջազգային գործընթացներ են, որոնք պահանջում են համատեղ հանձնաժողովի առկայություն և դրա շրջանակներում մասնագիտական քննարկումների և բանակցությունների անցկացում։ Վերոնշյալ գործընթացների առաջնային պայման է սահմանակից պետությունների միջև երկկողմ բնականոն, այդ թվում` դիվանագիտական հարաբերությունների առկայությունը:

Միջազգային պրակտիկայում՝ սահմանակից երկրների միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացներն իրականացնելու նպատակով ձևավորվում է համապատասխան երկկողմ միջկառավարական հանձնաժողով (երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների գլխավորությամբ)՝ բաղկացած պետական շահագրգիռ մարմինների (արտաքին քաղաքական, պաշտպանության և անվտանգության ոլորտներից) ներկայացուցիչներից և փորձագետներից (մասնավորապես՝ գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտից)։ Նման հանձնաժողովների աշխատանքների առաջին փուլը, որպես կանոն, ավարտվում է առանձին երկկողմ համաձայնությամբ՝ սահմանագծման իրավական հիմքերի շուրջ, հետագայում՝ սահմանագծման ավարտից հետո, նաև սահմանազատման գործընթացի համատեղ իրականացման շուրջ։ Հանձնաժողովի կողմից երկկողմ գործընթացի բարեհաջող ավարտից հետո կնքվում է երկու պետությունների միջև սահմանի մասին համաձայնագիր, որով արձանագրվում է սահմանային հարցերում բոլոր խնդիրների լուծված լինելու հանգամանքը։

Նախքան վերոնշյալ գործընթացների մեկնարկը և դրանց բարեհաջող ավարտը՝ պետական սահմանի երկայնքով մարտական հերթապահություն իրականացնելու նպատակով զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի տեղակայումը բացառապես պաշտպանական և անվտանգային բնույթի միջոցառում է՝ կողմերի փաստացի վերահսկողության տակ գտնվող բնագծերում, որը անմիջականորեն կամ միջնորդավորված բանակցվում է զինված ուժերի ներկայացուցիչների միջև: Ուստի, ներկայումս ընթացող միջոցառումների իրականացումը չի առնչվում կարգավիճակային հարցերին, չի կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում»:

Ի՞նչ է սա, եթե ոչ Փաշինյանի իշխանությանը պետական դավաճանության վերաբերյալ մեղադրանքներ առաջադրելու հիմք...

Մինչև ե՞րբ է թշնամին լռելյայն Հայաստանից կտորներ «նվերներ» ստանալու:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7549 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am