Կոստանյանը կասկածում է Արփինե Հովհաննիսյանի առաջարկած հակակոռուպցիոն նոր մարմնի արդյունավետությանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով եղել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ, չի հավատում, որ արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությամբ ստեղծվող կոռուպցիայի կանխարգելման հարցերով նոր մարմինը կիրականացնի կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար: Ըստ Կոստանյանի՝ մենք կարող ենք ստեղծել այդպիսի 10 մարմին, բայց դա չի նշանակում, որ այդ մարմնի ստեղծման հանգամանքը կարող է նպաստել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը: Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանի օրենսդրական առաջարկով Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիման վրա ստեղծվելու է հակակոռուպցիոն մարմին, որը կարգավորելու է կոռուպցիայի կանխարգելման, շահերի բախման, հայտարարագրման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների, նվերներ ընդունելու արգելքի հարցերը: Ինչպես նաև՝ սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվության հետ կապված հարաբերությունները: «Մենք պետք է տեսնենք, թե արդյոք այդ մարմնի գործունեության սկզբունքները, այդ մարմնի ստեղծման և ձևավորման հանգամանքները տալի՞ս են արդյունավետ գործելու այդ հնարավորությունը: Այո, այստեղ խոսում ենք քաղաքական կամքի մասին: Այս մարմնի ստեղծումն ինքնին նշանակում է, որ երկրում քաղաքական կամքն այնպիսին է, որ առաջ ենք գնում՝ կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների ճշտության և հստակության տեսակետից»,– նոր նախաձեռնության առթիվ կասկած հայտնեց նախկին գլխավոր դատախազը: Որպես նախկին գլխավոր դատախազ, ով եղել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում, Գևորգ Կոստանյանը համոզված է, որ խորհրդատվական մարմինները չեն կարող արդյունավետ լինել կոռուպցիայի դեմ պայքարի գործում, անգամ եթե դրանում ընդդիմադիրներ ներգրավված լինեն: «Մենք քաղաքական տեսակետից կարող ենք ունենալ ընդդիմության ներկայացուցիչներ այդ մարմնում, բայց այդ մարմինը չգործի արդյունավետ: Պետք է լինի այնպիսի մարմին, որ բոլոր անդամներն այն չափանիշներին համապատասխանեն, այն ձևով ընտրվեն, որպեսզի այդ մարմնի գործունեությունն արդյունավետ լինի: Մեխանիկորեն այդ անդամներից 5–ից 4–ն էլ ընդդիմության ներկայացուցիչ լինեն՝ դա դեռևս չի երաշխավորում այդ մարմնի և՛ անկախությունը, և՛ աշխատանքի արդյունավետությունը: Այսինքն՝ ինքնանպատակ չէ, որ ընդդիմության ներկայացուցիչ լինի»,– պարզաբանեց Կոստանյանը: Մինչդեռ, ըստ Արփինե Հովհաննիսյանի, օրենքի նպատակն է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կանխարգելիչ համակարգի սահմանումը, հանրային ծառայողների կարգապահության և բարեվարքության ամրապնդումը, հայտարարագրման համակարգի գործուն կառուցակարգերի ամրագրումը, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի անհամատեղելիության պահանջների և վերջիններիս նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների սահմանումը: Նկատենք, որ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը ևս՝ որպես անկախ մարմին, ի վերջո չկարողացավ իր դերակատարությունն իրականացնել և նոր փաթեթավորմամբ ընդամենը փորձ է արվում կոռուպցիայի դեմ պայքարի նոր իմիտացիա ստեղծել:   Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ազգային ողբերգություն է լինելու, եթե Ռուսաստանը էդ քայլն անի․ Հովհաննես Շահինյան (video) Ֆոն դեր Լայենը կժամանի Երևան Երեկ մի տականքակույտ միջավայրում էի․ գիտե՞ք՝ վերջում ինչ է սպասվում․ Անժելա Թովմասյան (video) Ոստիկանը ձեռքերով և ոտքերով հարվածել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ․ ՔԿ ԿԸՀ-ն Գագիկ Ծառուկյանին կզրկի՞ անձեռնխելիությունից (video) Մկրտի՛չ Սրբազան, Դուք վատ մարդ չեք, կներե՛ք, եթե ինչ-որ բան պատշաճ չեմ ասել ձեր անձի հանդեպ (video) Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է «Ընկեր Նիկո՛լ, խաղաղության ծրագիրը մարդակ**ների հետ չի լուծվի»․ Անժելա Թովմասյան (video) Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները Փաշինյանի լեգիտիմության խնդիրն ավելի սուր է արտահայտվելու․ Թանդիլյան Ռուբինյա՛ն, Քըլըչի շնորհավորանքին չխաբվես․․․ քեզանից էլ են ազատվելու․ Մանուել Մանուկյան (video) Չընտրված Ավինյա՛ն, ես քեզ գիտե՞ս՝ ուր կուղարկեմ․ Հովհաննես Շահինյան (video) ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Արա՛, երեկ ինչ իրավունքով նման բան ասեցիր․․․ դուք մեզ ձե՞ռ եք առնում․ քաղաքացի (video) Սեդա Սաֆարյանը անձնական վատ վերաբերմունք ունի Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ (video) Սեդա Սաֆարյանը ընտրությունների գործով ունի հստակ կողմնակալ վերաբերմունք կողմերից առնվազն մեկի հանդեպ (video) Ժողովու՛րդ, ձեր միրգ-բանջարեղենը վերցնում եք ու տանում էդ «թուրքի շան», մյուսի տան դիմաց․ Մանուկյան (video) Վերադարձ անցյալին չի լինելու․ Խուդոյանը հիշեցրեց Սեդա Սաֆարյանի խոսքերը (video) Արամ Վարդևանյանը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ նոր հիմքեր մատնանշեց (video) ՍԴ-ում իրավիճակը թեժացավ․․․ Փաշինյանի անունը հիշատակեցին (video) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Ինչպես է Փաշինյանն անկլավների հարցը օրակարգ բերել․ Գոհար Մելոյանը՝ փաստերով (video) Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am